Նոր Կտակարան 2023
Դեկտեմբերի 18-24-ը: Սուրբ Ծնունդ. «Մեծ ուրախության ավետիք»


«Դեկտեմբերի 18-24-ը: Սուրբ Ծնունդ. «Մեծ ուրախության ավետիք» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Դեկտեմբերի 18-24-ը: Սուրբ ծնունդ», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

Նորածին մանուկ

Փոքր գառ, Ջենեդի Փեյջ

Դեկտեմբերի 18-24-ը

Սուրբ Ծնունդ

«Մեծ ուրախության ավետիք»

Մտածեք, թե Փրկիչի ծննդյան և առաքելության մասին խորհելով, ինչպե՞ս կարող եք օգնել Սուրբ ծննդյան տոներին խաղաղության և սրբության ոգի ձեռք բերել:

Գրի առեք ձեր տպավորությունները

Փրկիչի ծնունդը ինչո՞ւ է այդպիսի մեծ ուրախություն բերում: Գուցե այն պատճառով, որ նոր մանուկը կարող է հույսի խորհրդանիշ լինել: Ինչ-որ բան կա հնարավորություններով լեցուն նոր կյանքում, որը հրավիրում է մեզ խորհել, թե կյանքն ինչ է նախապատրաստել այդ երեխայի համար, և ինչ սքանչելի բաներ կիրականացնի նա: Սա երբևէ ավելի ճիշտ չի եղել, քան Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան ժամանակ: Երբեք որևէ երեխայի հետ այսքան մեծ հույսեր չեն կապել, և չի ծնվել մեկը, որի ծնունդն այդքան խոստումնալից լիներ:

Երբ հրեշտակը հրավիրեց հովիվներին մսուրում փնտրել մի նորածին երեխայի, նա նաև ուղերձ տվեց նրանց այդ երեխայի մասին: Դա հույսի ուղերձ էր, որ այդ մանուկը երկիր էր եկել՝ կատարելու մի սրբազան առաքելություն: Հովիվներն ամենուրեք իրենց ուղերձն «իմացրին, … և բոլոր լսողները զարմացան այն բաների համար, որ հովիվները նորանց հետ խոսեցան: Իսկ Մարիամն այս բոլոր բաները պահում էր, եւ իր սրտումը մտածում էր» (Ղուկաս 2.17–19): Գուցե լավ կլիներ հետևել Մարիամի օրինակին այս Սուրբ ծնունդի օրերին՝ ձեր սրտում խորհելով այն բաների մասին, որոնք սովորել եք Փրկիչի վերաբերյալ այս տարի: Նա ինչպե՞ս իրականացրեց փրկագնման Իր առաքելությունը այն պատմություններում, որոնք դուք կարդացել եք: Եվ ամենակարևորը՝ ինչպես է Նրա առաքելությունը փոխել ձեր կյանքը: Այնուհետև, գուցե ոգեշնչված զգաք հետևել հովիվների օրինակին. ինչպե՞ս բոլորին հայտնի դարձնեք, թե ինչ է «իմացրել» Հիսուս Քրիստոսը ձեզ համար:

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մատթեոս 1.18–25, 2.1–12, Ղուկաս 1.26–38, 2.1–20

Հիսուս Քրիստոսը բարեհաճ գտնվեց՝ ծնվելով մեր մեջ՝ երկրի վրա

Եթե նույնիսկ նախկինում բազմիցս կարդացել կամ լսել եք Հիսուս Քրիստոսի ծնունդի պատմությունը, ուսումնասիրեք այն` այս անգամ մտքում ունենալով հետևյալը. «Սուրբ Ծնունդը միայն տոնակատարություն չէ, թե ինչպես Հիսուսն աշխարհ եկավ, այլ նաև պիտի իմանանք, թե ով է Նա՝ մեր Տերը և Փրկիչը, Հիսուս Քրիստոսը, և այն մասին, թե Նա ինչու եկավ» (Քրեգ Ք. Քրիսչենսեն, «Սուրբ Ծննդյան պատմության լրիվությունը» [Առաջին Նախագահության Սուրբ ծննդյան հոգևոր հավաք, դեկտեմբեր 4, 2016], broadcasts.lds.org):

Ի՞նչ գիտեք այն մասին, թե ով էր Հիսուս Քրիստոսը նախքան ծնվելը (տես օրինակ՝ Հովհաննես 17.5, Մոսիա 3.5, Վարդապետություն և Ուխտեր 76.13–14, 20–24, Մովսես 4.2): Այս գիտելիքն ինչպե՞ս է ազդում Հիսուսի հանդեպ ձեր վերաբերմունքի վրա, երբ կարդում եք Նրա ծնունդի մասին:

Ի՞նչ գիտեք այն մասին, թե Հիսուս Քրիստոսը ինչու է եկել երկիր (տես օրինակ՝ Ղուկաս 4.16–21, Հովհաննես 3.16–17, 3 Նեփի 27.13–16, Վարդապետություն և Ուխտեր 20.20–28): Ինչպե՞ս է այս գիտելիքն ազդում Փրկիչի հանդեպ ձեր վերաբերմունքի վրա: Ինչպե՞ս այն ազդում ձեր ապրելակերպի վրա:

Տես նաև Բ Կորնթացիս 8.9, Եբրայեցիս 2.7–18, 1 Նեփի 11.13–33, Ալմա 7.10–13, «Սուրբ ծնունդ» (տեսանյութ, ChurchofJesusChrist.org):

Ա Կորնթացիս 15.21–26, Կողոսացիս 1.12–22, Ա Պետրոս 2.21–25

Հիսուս Քրիստոսը կատարեց Իր առաքելությունը և հնարավոր դարձրեց, որ ես ժառանգեմ հավերժական կյանքը

Չնայած Քրիստոսի ծննդյան պատմությունը շրջապատված է հրաշագործ իրադարձություններով, Նրա ծնունդը ուղղակի կլիներ մեկ այլ սովորական ծնունդ, եթե այն չլիներ այն մեծ աշխատանքի համար, որը Նա իրականացրեց Իր հետագա կյանքում: Ինչպես Նախագահ Գորդոն Բ. Հինքլին է ասել. «Բեթլեհեմի մանուկ Հիսուսը, առանց Գեթսեմանի և Գողգոթայի փրկագնող Քրիստոսի և Հարության հաղթական փաստի, կլիներ ընդամենը ևս մեկ մանուկ» («Սուրբ ծննդյան հրաշագործ և ճշմարիտ պատմությունը», Ensign, Dec. 2000,5):

Հիսուսը ծնկի է իջել Գեթսեմանիի Այգում

Գեթսեմանի, Ջ. Կիրկ Ռիչարդս

Փրկիչի աստվածային առաքելության և ուրիշների հանդեպ Նրա հզոր սիրո ապացույցը գտնվում է ամբողջ Նոր Կտակարանում: Ո՞ր հատվածները կամ պատմություններն են գալիս ձեր միտքը: Այս նյութում կամ ուսումնասիրության ձեր օրագրում կարող եք վերանայել ձեր գրի առած որոշ տպավորությունները: Կարող եք նաև ընթերցել Ա Կորնթացիս 15.21–26, Կողոսացիս 1.12–22, Ա Պետրոս 2.21–25 և խորհել, թե Փրկիչը և Նրա աշխատանքը ինչպես են օրհնել ձեր կյանքը: Ոգեշնչում զգալով՝ ի՞նչն եք ցանկանում փոխել ձեր կյանքում: Ինչպե՞ս կապավինեք Փրկիչի զորությանը:

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Մատթեոս 1.18–25, 2.1–12, Ղուկաս 1.26–38, 2.1–20Ինչպե՞ս կարող եք տոնել Հիսուս Քրիստոսի ծնունդը ձեր ընտանիքի հետ: Ահա մի քանի գաղափարներ կամ դուք կարող եք ներկայացնել ձեր սեփականը:

  • Կարդացեք կամ միասին դերախաղով ներկայացրեք մասեր Սուրբ Ծնունդի պատմությունից:

  • Դիտեք տեսանյութը «Քրիստոս Մանուկը» (ChurchofJesusChrist.org):

  • Ուսումնասիրեք որոշ նյութեր «Հիսուս Քրիստոս» հավաքածուից Gospel Library հավելվածում, հատկապես «Նրա ծնունդը (Սուրբ ծնունդ)» վերնագրով բաժնում:

  • Դիտեք Առաջին Նախագահության Սուրբ ծնունդի որևէ հոգևոր հավաք (broadcasts.ChurchofJesusChrist.org):

  • Միասին երգեք Սուրբ ծննդյան օրհներգերը կամ ընտրեք հարևաններին և ընկերներին, որպեսզի այցելեք և երգեք նրանց համար (տես Hymns, nos. 201–14):

  • Կատարեք որևէ ծառայություն:

  • Ընտանիքի անդամներին խնդրեք մանրամասներ փնտրել Սուրբ ծնունդի պատմության մեջ, որոնք գաղափարներ կտան զարդարանքների և զարդանշանների մասին, և որոնք կարելի է պատրաստել՝ հիշելով Հիսուս Քրիստոսին:

Ա Կորնթացիս 15.21–26, Կողոսացիս 1.12–22, Ա Պետրոս 2.21–25Ինչո՞ւ ենք երախտապարտ, որ Հիսուս Քրիստոսը ծնվեց: Նա ի՞նչ պարգևներ է տվել մեզ: Ինչպե՞ս կարող ենք Նրան ցույց տալ մեր երախտագիտությունը: Միասին երգեք որևէ երգ, որն ուսուցանում է Նրա առաքելության մասին, օրինակ՝ «He Sent His Son» (Children’s Songbook, 34–35)։

«Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը»Եթե կամենում եք օգնել ձեր ընտանիքին կենտրոնանալ Փրկիչի վրա Սուրբ Ծննդյան տոներին, գուցե որոշ ժամանակ անցկացնեք՝ միասին կարդալով և ուսումնասիրելով «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» (ChurchofJesusChrist.org): Գուցե անգիր սովորեք հատվածներ «Կենդանի Քրիստոսը» ուղերձից կամ Նոր Կտակարանում փնտրեք Փրկիչի կյանքի նկարագրություններ, որոնք հաստատում են դրանցում գտնվող դրույթները: Կարող եք նաև հրավիրել ընտանիքի յուրաքանչյուր անդամի գրել իր սեփական վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին և հուշման դեպքում կարդալ այն ընտանիքի համար:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ. «Once within a Lowly Stable», Children’s Songbook, 41:

Բարելավենք անհատական ուսումնասիրությունը

Փնտրեք Հիսուս Քրիստոսին: Սուրբ գրությունները սովորեցնում են մեզ, որ բոլոր բաները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին (տես Մովսես 6.62-63), ուստի մենք պետք է փնտրենք Նրան բոլոր բաներում: Երբ կարդաք սուրբ գրությունները, նշեք կամ ընդգծեք հատվածները, որոնք ուսուցանում են Նրա մասին: Ժամանակ հատկացրեք Սուրբ Ծնունդի մոտակա օրերին ձեզ շրջապատող ամեն ինչում փնտրել այն, ինչը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին:

Մարիամը, Հովսեփը ու հովիվներ շրջապատել են մանուկ Հիսուսին

Սուրբ ծնունդը, Բրայան Քոլ