«Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը: Ա-Գ Հովհաննես, Հուդա․ «Աստուած սէր է», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր կտակարան 2023 (2022)
«Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը: Ա-Գ Հովհաննես, Հուդա», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան. 2023
Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը
Ա-Գ Հովհաննես, Հուդա
«Աստված սեր է»
Երբ կարդաք Հովհաննեսի և Հուդայի նամակները, ոգեշնչում փնտրեք այն մասին, թե ինչպես կարող եք ձեր սերը ցույց տալ Աստծո հանդեպ: Գրի առեք այդ տպավորությունները և գործեք ըստ դրանց:
Գրի առեք ձեր տպավորությունները
Երբ Հովհաննեսն ու Հուդան գրեցին իրենց նամակները, ապականված վարդապետությունը արդեն սկսել էր շատ Սրբերի հավատուրացության տանել: Որոշ կեղծ ուսուցիչներ նույնիսկ կասկածի տակ էին դնում՝ արդյոք Հիսուս Քրիստոսը իրականում հայտնվել էր «մարմնում» (տես, օրինակ՝ Ա Հովհաննես 4.1–3, Բ Հովհաննես 1.7): Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է աներ Եկեղեցու ղեկավարը նման իրավիճակում: Հովհաննես առաքյալը արձագանքեց՝ տալով իր անձնական վկայությունը Փրկիչի մասին. «Սա է վկայությունը, որը մենք տալիս ենք նրա մասին, որը սկզբիցն էր, որ լսեցինք, որ մեր աչքերովը տեսանք, որին նայեցինք, եւ մեր ձեռքերը շոշափեցին՝ կեանքի [Խոսքին]» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ա Հովհաննես 1.1 [Ա Հովհաննես 1.1, ծանոթագրություն ա]): Բայց Հովհաննեսի նամակների ամենազորեղ ուղերձը սերն է՝ մեր հանդեպ Աստծո սերը և սերը, որ մենք պետք է ունենանք Նրա և Նրա բոլոր զավակների հանդեպ: Ի վերջո, Հովհաննեսը ևս դրա վկան էր։ Նա անձամբ էր զգացել Փրկիչի սերը (տես Հովհաննես 13.23, 20.2) և ցանկանում էր, որ Սրբերը զգային այդ նույն սերը: Հովհաննեսի վկայությունն ու սիրո մասին ուսմունքները նույնքան անհրաժեշտ են այսօր, երբ հավատքն առ Հիսուս Քրիստոս կասկածի տակ է դրվում, իսկ կեղծ ուսմունքները շատ են: Հովհաննեսի նամակների ընթերցումը կարող է օգնել մեզ քաջությամբ դիմակայել այսօրվա դժվարություններին, քանի որ. «Վախ չկա սերի մեջ. այլ կատարյալ սերը հեռացնում է վախը» (Ա Հովհաննես 4.18):
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Աստված լույս է, և Աստված սեր է
Եթե դուք ընտրեիք մեկ կամ երկու խոսք Աստծուն նկարագրելու համար, որո՞նք կլինեին դրանք: Իր նամակներում Հովհաննեսը հաճախ օգտագործել է «լույս» և «սեր» բառերը (տես օրինակ՝ Ա Հովհաննես 1.5, 2.8–11, 3.16, 23–24, 4.7–21): Երբ կարդաք Հովհաննեսի առաջին երկու նամակները, խորհեք այն փորձառությունների մասին, որ ունեցել է Հովհաննեսը Փրկիչի լույսի և սիրո հետ: Օրինակ՝ տեսեք, թե ինչ սովորեց Հովհաննեսը Հիսուսի ուսմունքներից Հովհաննես 3.16–17, 12.35–36, 46, 15.9–14, 19.25–27-ում: Դուք նմանություններ տեսնու՞մ եք այս ուսմունքների և այն ամենի միջև, ինչ Ա Հովհաննեսն է ուսուցանում Աստծո լույսի և սիրո մասին: Ո՞ր փորձառություններն են ուսուցանել ձեզ, որ Աստված լույս է և սեր:
«Եթէ իրար սիրենք, Աստուած մեզանում է բնակվում»
Դուք նաև կգտնեք այնպիսի բառեր, ինչպիսիք են «կենալ» և «բնակվել», որոնք կրկնվում են Հովհաննեսի նամակներում: Փնտրեք այս բառերը, հատկապես, երբ կարդում եք Ա Հովհաննես 2–4-ը և Բ Հովհաննես գիրքը: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «կենալ» կամ «բնակվել» Աստծո և Նրա վարդապետության մեջ (տես Բ Հովհաննես 1.9): Ձեզ համար ի՞նչ է նշանակում, որ Աստված «կենում» կամ «բնակվում» է ձեզանում
Ես կարող եմ դառնալ Հիսուս Քրիստոսի նման
Արդյո՞ք Քրիստոսի նման դառնալու նպատակը երբևէ ձեզ թվացել է խիստ անհասանելի: Քննարկեք Հովհաննեսի քաջալերող խորհուրդը. «Որդյակներ, կացէք նորանում. որ երբոր նա կյայտնուի, համարձակութիւն ունենանք … [և] մենք նորան նման կլինենք» (Ա Հովհաննես 2.28, 3.2): Ի՞նչ եք գտնում Ա Հովհաննես 2.24–3.3-ում, որը ձեզ վստահություն և մխիթարություն է տալիս՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ: Երբ ուսումնասիրեք Հովհաննեսի նամակները, փնտրեք սկզբունքներ կամ խորհուրդ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի Քրիստոսանման դառնալու ձեր ջանքերում:
Տես նաև Մորոնի 7.48, Վարդապետություն և Ուխտեր 88․67–68, երեց Սքոթ Դ. Վայթինգ, «Դառնալով Նրա նման», Լիահոնա, նոյեմբեր 2020, 12–14։
Արդյո՞ք «Աստուծուն երբէք մէկը չէ տեսել»
Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ա Հովհաննես 4.12-ը պարզաբանում է, որ «Աստուծուն երբէք մէկը չէ տեսել, բացի նրանցից, ովքեր հավատում են» (Ա Հովհաննես 4.12, ծանոթություն ա, տես նաև Հովհաննես 6.46, Գ Հովհաննես 1.11): Սուրբ գրությունները գրանցել են մի քանի դեպքեր, երբ Հայր Աստված ցույց է տվել Իրեն հավատարիմ մարդկանց, ներառյալ անձամբ Հովհաննեսին (տես Հայտնություն 4, տես նաև Գործք 7.55–56, 1 Նեփի 1.8, Վարդապետություն և Ուխտեր 76.23, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.16–17):
Երբ հավատք գործադրեմ առ Հիսուս Քրիստոս և վերստին ծնվեմ, ես կարող եմ հաղթել աշխարհին
Երբ կարդաք Ա Հովհաննես 5-ը, փնտրեք, թե մենք ինչ պետք է անենք աշխարհին հաղթելու և հավերժական կյանք ձեռք բերելու համար: Ինչպիսի՞ն կլինի աշխարհին հաղթելը ձեր կյանքում: Դուք կարող եք նաև պատասխաններ և գաղափարներ գտնել երեց Նիլ Լ. Անդերսենի «Հաղթել աշխարհին» ուղերձում (Լիահոնա, մայիս 2017, 58–62):
«Ձեր անձերը ձեր սուրբ հաւատքի վերայ շինեցէք»
Ի՞նչ է ձեզ ուսուցանում Հուդա 1.10-19-ը նրանց մասին, ովքեր պայքարում են Աստծո և Նրա գործերի դեմ: Ի՞նչ եք սովորում 20-25 հատվածներից այն մասին, թե ինչպես ամուր պահել ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս:
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
-
Ա Հովհաննես 2․8-11Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին խորհել Հովհաննեսի ուսմունքների մասին, հավաքվեք մի մութ սենյակում, որ ընտանիքի անդամները զգան «մթության մեջ» քայլելու և «լույսի մեջ քայլելու» տարբերությունը: Ինչպե՞ս է ատելությունը ստիպում մեզ քայլել խավարում և սայթաքել: Սիրելով միմյանց՝ ինչպե՞ս ենք լույս բերում մեր կյանք:
-
1 Հովհաննես 3.21–22Այս հատվածներում ի՞նչն է մեծացնում «վստահությունը», որը մենք ունենք Աստծո հանդեպ և մեր աղոթքների պատասխանները ստանալու մեր ունակության հանդեպ։
-
Ա Հովհաննես 5․2-3Կա՞ն պատվիրաններ, որոնք համարում ենք «ծանր» կամ դժվար՝ հետևելու համար: Մեր սերը Աստծո հանդեպ ինչպե՞ս է փոխում մեր վերաբերմունքը Նրա պատվիրանների հանդեպ:
-
Գ Հովհաննես 1․4Ի՞նչ է նշանակում «ճշմարտութեան մէջ են գնում»։ Դուք կարող եք օգտվել այս հնարավորությունից՝ պատմելու ընտանիքի անդամներին, թե ինչպես եք տեսել, որ նրանք քայլում են ճշմարտության մեջ, և խոսեք այն ուրախության մասին, որը դա բերում է ձեզ: Ընտանիքի անդամները կարող են հաճույքով գրել կամ նկարել իրենց սովորած ճշմարտությունները թղթի ոտնահետքերի վրա և օգտագործել դրանք՝ կերտելու այն ճանապարհը, որով ձեր ընտանիքը կարող է միասին քայլել:
-
Հուդա 1.3–4Արդյո՞ք կան հոգևոր վտանգներ, որոնք «ներս են պրծել» մեր կյանք և ընտանիք: (Հուդա 1․4) Ինչպե՞ս կարող ենք հետևել Հուդայի հորդորին, «որ մրցիք սրբերին մի անգամ աւանդուած հաւատքովը» և դիմակայել այդ վտանգներին: (Հուդա 1․3) Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի «խաղաղութիւն եւ սէր շատանայ» մեր ընտանիքում: (Հուդա 1․2)
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:
Առաջարկվող երգ. «Where Love Is», Children’s Songbook, 138–39: