Նոր Կտակարան 2023
Նոյեմբերի 20-26-ը: Ա և Բ Պետրոս. «Ուրախ էք անպատմելի եւ փառաւոր խնդութիւնով»


«Նոյեմբերի 20-26-ը: Ա և Բ Պետրոս. «Ուրախ էք անպատմելի եւ փառաւոր խնդութիւնով», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Նոյեմբերի 20-26-ը: Ա և Բ Պետրոս», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

Հիսուս Քրիստոսը քարոզում է ավետարանը հոգևոր աշխարհում

Քրիստոսը քարոզում է հոգևոր աշխարհում, Ռոբերտ Տ. Բարրեթ

Նոյեմբերի 20-26

Ա և Բ Պետրոս

«Ուրախ էք անպատմելի եւ փառաւոր խնդությունով»

Երբ կարդաք Պետրոսի նամակները, գուցե գործելու հուշումներ ստանաք: Գրի առեք այդ հուշումները, քանի դեռ «գտնվում եք Հոգում» (Վարդապետություն և Ուխտեր 76.80), որպեսզի կարողանաք ճշգրտորեն ըմբռնել այն, ինչ Աստված ուսուցանում է ձեզ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Իր Հարությունից կարճ ժամանակ անց Փրկիչը մարգարեացավ մի բանի մասին, որը հավանաբար, մտահոգեց Պետրոսին: Նա կանխագուշակեց, որ Պետրոսը նահատակվելու է իր հավատքի համար՝ տարվելով, «որտեղ որ [նա] չի ուզի…, ցոյց տալով թէ ինչ մահով կփառաւորէ Աստուծուն» (Հովհաննես 21.18–19): Տարիներ անց, երբ Պետրոսը գրեց իր նամակները, գիտեր, որ այս մարգարեացած նահատակությունը մոտ էր. «Շուտով պիտի ինձանից հանեմ իմ այս վրանը ինչպէս մեր Տէր Յիսուս Քրիստոսը յայտնեց ինձ» (Բ Պետրոս 1.14): Սակայն նրա խոսքերը լցված չէին վախով կամ հոռետեսությամբ: Փոխարենը, նա ուսուցանեց Սրբերին «[մեծապես] ուրախանալ», չնայած նրանք «տրտմած էին կերպ կերպ փորձանքների մէջ»: Նա խորհուրդ տվեց նրանց հիշել որ «[իրենց] հաւատքի փորձառութիւնը» կտանի դեպի «գովութեան պատւի եւ փառքի Յիսուս Քրիստոսի յայտնութիւնումը» և «[իրենց հոգիների փրկութիւնը] (Ա Պետրոս 1.6–7, 9): Պետրոսի հավատքը պիտի մխիթարող լիներ այն վաղ Սրբերի համար, ինչպես որ այն քաջալերող է Սրբերի համար այսօր, ովքեր նույնպես «Քրիստոսի չարչարանքին մասնակից եղածներ [ենք], որ նորա փառքի յայտնութեան ժամանակումն էլ ցնծալով ուրախանանք» (Ա Պետրոս 4.13):

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ա Պետրոս 1.3–9, 2.19–24, 3.14–17, 4.12–19

Ես կարող եմ ուրախություն գտնել փորձության և տառապանքի ժամին

Քրիստոսի Խաչելությանը հաջորդող ժամանակաշրջանը հեշտ չէր քրիստոնյա լինելու համար, և Պետրոսի առաջին թուղթը դա ընդունում է: Առաջին չորս գլուխներում դուք կնկատեք դժվարությունները նկարագրող բառեր և արտահայտություններ. չարչարանք, գայթակղություններ, տրտմած, «բորբոքուած նեղութիւն» և նեղություններ (տես Ա Պետրոս 1.6, 2.19, 4.12–13): Բայց դուք նաև կնկատեք այնպիսի բառեր, որոնք ուրախալի են թվում և գուցե ցանկանաք կազմել ձեր գտածի ցուցակը: Օրինակ, երբ կարդում եք Ա Պետրոս 1.3–9, 2.19–24, 3.14–17, 4.12–19-ը, ի՞նչն է ձեզ հույս տալիս, որ դուք կարող եք գտնել ուրախություն, նույնիսկ դժվարին հանգամանքներում:

Դուք կարող եք կարդալ նաև նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ուղերձը «Ուրախություն և հոգևոր գոյատևում», (Լիահոնա,, նոյեմբեր 2016, 81–84) և փնտրել նմանություններ Պետրոսի ուսուցանածի և նախագահ Նելսոնի ուսուցանածի միջև: Փրկության ծրագրի և Հիսուս Քրիստոսի ավետարանի մեջ ի՞նչն է ձեզ ուրախություն պարգևում:

Տես նաև երեց Ռիկարդո Պ․ Խիմենես «Ապաստան գտնել կյանքի փոթորիկներից», Լիահոնա, մայիս 2020, 101–3:

Ա Պետրոս 3.18–20, 4.1–6

Ավետարանը քարոզվում է մահացածներին, որպեսզի նրանք կարողանան արդար ձևով դատվել

Մի օր յուրաքանչյուր մարդ կկանգնի դատարանի առջև և «հաշիւ [կ]տա նորան, որ պատրաստ է դատաստան անելու կենդանիներին եւ մեռելներին» (Ա Պետրոս 4.5): Աստված ինչպե՞ս կարող է արդար դատել բոլոր մարդկանց, երբ ավետարանը հասկանալու և նրանով ապրելու հնարավորություններն այնքան տարբեր են: Ուշադրություն դարձրեք, թե վարդապետությունը, որը Պետրոսը ուսուցանեց Ա Պետրոս 3.18–20, 4.6-ում, ինչպե՞ս է օգնում է պատասխանել այս հարցին: Ինչպե՞ս են այդ հատվածները զորացնում ձեր հավատքը Աստծո արդարության և արդարադատության հանդեպ:

Այս վարդապետությունը ավելի խորը ուսումնասիրելու համար ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 138-ը, հայտնություն, որ ստացել էր նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը, երբ խորհում էր Պետրոսի այս գրվածքների շուրջ: Ի՞նչ լրացուցիչ ճշմարտություններ սովորեց Նախագահ Սմիթը:

Տես նաև Ավետարանի թեմաներ, «Մկրտություններ մահացածների համար» (topics.ChurchofJesusChrist.org։

Բ Պետրոս 1.1–11

Հիսուս Քրիստոսի զորության միջոցով ես կարող եմ զարգացնել իմ աստվածային էությունը

Դուք երբևէ զգացե՞լ եք, որ հնարավոր չէ դառնալ Հիսուս Քրիստոսի նման և զարգացնել Նրա հատկանիշները: Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը առաջարկել է այս խրախուսող միտքն այն մասին, թե ինչպես կարող ենք զարգացնել Քրիստոսանման հատկանիշներ. «Փրկիչի հատկանիշները … միահյուսված հատկանիշներ են՝ մեկը մյուսին լրացնող, որոնք զարգանում են մեր մեջ փոխգործակցության ուղիներով: Այլ կերպ ասած, մենք չենք կարող ձեռք բերել Քրիստոսանման մեկ հատկանիշ՝ առանց ձեռք բերելու նաև մյուսները և ազդելու [մնացածի] վրա: Երբ մի հատկանիշը ուժեղ է դառնում, շատերն են այդպիսին դառնում» («Դառնալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտը», Լիահոնա, մայիս, 46):

գոբելենի բարդ հյուսվածք

Մեր զարգացրած յուրաքանչյուր Քրիստոսանման հատկանիշ օգնում է մեզ հյուսել աշակերտության հոգևոր գոբելենը։

Երբ կարդաք Բ Պետրոս 1.1-11-ը, խորհեք «աստուածային բնութեան» հատկանիշի շուրջ, որոնք թվարկված են այս հատվածներում: Ըստ ձեր փորձի, ինչպե՞ս են դրանք «միահյուսված», ինչպես նկարագրել է երեց Հեյլսը: Ինչպե՞ս են դրանք կառուցվում միմյանց վրա: Ուրիշ ի՞նչ եք սովորում այս հատվածներից ավելի Քրիստոսանման դառնալու գործընթացի մասին:

Կարող եք խորհել նաև «ամենամեծ եւ պատուական խոստմունքների» շուրջ, որոնք Աստված տալիս է Իր Սրբերին, այդ թվում՝ ձեզ (Բ Պետրոս 1.4): Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի «Ամենամեծ և պատվական խոստումները» ուղերձը (Լիահոնա, նոյեմբեր 2017, 90–93) կարող է օգնել ձեզ հասկանալ, թե որոնք են այդ խոստումները և ինչպես ստանալ դրանք:

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Ա Պետրոս 2.5–10Երբ կարդում եք այս հատվածները ձեր ընտանիքի հետ, օգտագործեք քարեր՝ օգնելով ընտանիքի անդամներին պատկերացնել Պետրոսի ուսմունքները, որ Փրկիչը մեր «անկյունի գլխի քարն է»: Ինչպե՞ս ենք մենք նման «կենդանի [ապրող] քարերի», որոնց Աստված օգտագործում է Իր արքայությունը կառուցելու համար: Պետրոսից ի՞նչ ենք սովորում Փրկիչի մասին և Նրա արքայությունում մեր դերի մասին: Ո՞րն է Պետրոսի ուղերձը ձեր ընտանիքին։

Ա Պետրոս 3.8–17Ինչպե՞ս կարող ենք «միշտ պատրաստ լինել պատասխան տալու» նրանց, ովքեր հարցնում են մեզ մեր հավատքի մասին: Ձեր ընտանիքը կարող է բավականություն ստանալ իրավիճակների դերակատարումից, որի ժամանակ մեկը մոտենում է նրանց ավետարանի մասին որևէ հարցով:

Ա Պետրոս 3.18–20, 4.6Ձեր ընտանիքն ի՞նչ կարող է անել ձեր նախնիների հետ կապված զգալու համար: Հավանաբար, դուք կարող եք նշել հանգուցյալ նախնիների ծննդյան օրը՝ պատրաստելով նրանց սիրելի կերակուրները, դիտելով նկարներ կամ պատմելով պատմություններ նրանց կյանքից: Եթե հնարավոր է, կարող եք նաև ծրագրել և տաճարում արարողություններ ստանալ ձեր նախնիների համար (օգնության համար այցելեք FamilySearch.org):

Բ Պետրոս 1.16–21Այս հատվածներում Պետրոսը հիշեցրեց Սրբերին Փոխակերպման սարի վրա իր փորձառության մասին (տես Մատթեոս 17.1–9): Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներից մարգարեների ուսմունքների մասին (տես նաև Վարդապետություն և Ուխտեր 1.38): Ի՞նչն է մեզ վստահություն տալիս այսօր, որ հետևենք մեր ապրող մարգարեին:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ «Family History—I Am Doing It», Children’s Songbook, 94։

Բարելավենք մեր ուսուցումը

«Միշտ պատրաստ եղեք»: Չնախատեսված ուսուցողական պահերը տանը շատ արագ են անցնում, այսպիսով կարևոր է օգտվել դրանցից, երբ այդպիսիք առաջանում են: Ինչպե՞ս կարող եք ձգտել «միշտ պատրաստ լինել» ուսուցանելու ձեր ընտանիքի անդամներին ավետարանի ճշմարտությունները և կիսվել «ձեր մէջ եղած յոյսով», (Ա Պետրոս 3.15) երբ ուսուցման պահեր են առաջանում: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 16:)

Պետրոսը քարոզում է մի խումբ մարդկանց

Չնայած Պետրոսը շատ հալածանք և ընդդիմություն տարավ, նա անսասան մնաց Քրիստոսի մասին իր վկայության մեջ: