Նոր Կտակարան 2023
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը: Եբրայեցիս 1–6. «Հիսուս Քրիստոս. «հաւիտենական փրկութեան [Հեղինակը]»


«Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը: Եբրայեցիս 1–6, «Հիսուս Քրիստոս. «հաւիտենական փրկութեան [Հեղինակը]» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը: Եբրայեցիս 1-6», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր կտակարան. 2023

Քրիստոսը երիտասարդ աղջկա կողքին

Գաղաադի բալասանը, Էննի Հենրի

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը

Եբրայեցիս 1–6

«Հիսուս Քրիստոս. «հաւիտենական փրկութեան [Հեղինակը]»

Հոգևոր տպավորությունները գրի առնելով՝ կկարողանաք հասկանալ, թե Սուրբ Հոգին ինչ է կամենում ուսուցանել ձեզ: Գործելով ըստ ձեր տպավորությունների՝ ցույց եք տալիս ձեր հավատքը առ այն, որ այդ հուշումներն իրական են:

Գրի առեք ձեր տպավորությունները

Մենք բոլորս պետք է հրաժարվենք ինչ-որ բանից՝ Հիսուս Քրիստոսի ավետարանն ընդունելու համար՝ վատ սովորություններից, ոչ ճիշտ համոզմունքներից, վնասակար ընկերակցություններից և այլ բաներից: Վաղ քրիստոնեական եկեղեցու հեթանոսների համար դարձը հաճախ նշանակում էր հրաժարում կեղծ աստվածներից: Սակայն պարզվեց, որ եբրայեցիների (հրեաների) համար դարձը եթե ոչ ավելի դժվար էր, ապա մի փոքր ավելի բարդ էր: Ի վերջո, նրանց փայփայած համոզմունքներն ու ավանդույթները արմատացած էին ճշմարիտ Աստծո երկրպագության և Նրա մարգարեների ուսմունքների մեջ, որոնք հետ էին գնում հազարավոր տարիներ: Սակայն առաքյալներն ուսուցանում էին, որ Մովսեսի օրենքը կատարվել էր Հիսուս Քրիստոսով, և այժմ ավելի բարձր օրենքն էր չափանիշ հավատացյալների համար: Արդյո՞ք քրիստոնեության ընդունումը նշանակում էր, որ եբրայեցիները պետք է հրաժարվեին իրենց նախկին համոզմունքներից և պատմությունից: Եբրայեցիներին ուղղված նամակը ձգտում էր օգնել կարգավորել այդպիսի հարցեր՝ ուսուցանելով, որ Մովսեսի օրենքը, մարգարեներն ու արարողությունները՝ բոլորն էլ կարևոր էին, բայց Հիսուս Քրիստոսն ավելի մեծ է (տես Եբրայեցիս 1.1–4, 3.1–6, 7.23–28): Փաստորեն, այդ բոլորը մատնանշում էին և վկայում Քրիստոսի մասին՝ որպես Աստծո Որդի և խոստացաված Մեսիա, ում սպասում էին հրեաները:

Դարձը այն վաղ օրերում և այսօր նշանակում է Հիսուս Քրիստոսին դարձնել մեր երկրպագության և մեր կյանքի կենտրոնը: Դա նշանակում է ամուր կառչել ճշմարտությունից և բաց թողնել այն, ինչը մեզ շեղում է Նրանից, քանի որ Նա «բոլոր իրան հնազանդողների համար յաւիտենական փրկութեան պատճառ եղաւ» (Եբրայեցիս 5.9):

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ո՞վ է գրել առ Եբրայեցիս նամակը

Որոշ գիտնականներ կասկածի տակ են դնում այն փաստը, թե Պողոսն է գրել Եբրայեցիներին ուղղված նամակը: Եբրայեցիներին ուղղված նամակի գրական ոճը որոշ չափով տարբերվում է Պողոսի մյուս նամակներից, և տեքստի ավելի վաղ տարբերակները հեղինակի անունը չէին նշում: Սակայն, քանի որ առ Եբրայեցիս նամակում արտահայտված գաղափարները համահունչ էին Պողոսի մյուս ուսմունքներին, Վերջին Օրերի Սրբերը, պահելով քրիստոնեական ավանդույթը, ընդհանուր առմամբ ընդունեցին, որ Պողոսն առնվազն մասնակցել էր այս նամակի ստեղծմանը:

Տես նաև Աստվածաշնչի բառարան, «Պողոսի նամակները»

Եբրայեցիս 1-5

Հիսուս Քրիստոսը Երկնային Հոր «էութեան նկարագիրն» է

Շատ հրեաներ համարեցին, որ դժվար է ընդունել Հիսուս Քրիստոսին որպես Աստծո Որդի: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է եբրայեցիներին ուղղված նամակը վկայում Նրա մասին: Երբ կարդաք Եբրայեցիս գրքի առաջին հինգ գլուխները, կարող եք կազմել Հիսուս Քրիստոսի՝ այստեղ նշված տիտղոսների, դերերի, հատկանիշների և գործերի մի ցուցակ: Ի՞նչ է այս ամենը ուսուցանում ձեզ Փրկիչի մասին: Ի՞նչ են դրանք ուսուցանում ձեզ Երկնային Հոր մասին:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ հայտարարությունը ի՞նչ է ավելացնում այս գլխի ուսմունքների վերաբերյալ ձեր հասկացողությանը: «Հիսուսը … եկավ, որպեսզի կատարելագործի Աստծո մասին մարդկանց տեսակետը և կոչ անի նրանց սիրել իրենց Երկնային Հորն այնպես, ինչպես Նա է միշտ սիրել և սիրելու իրենց: Ուստի, կերակրելով քաղցածներին, բուժելով հիվանդներին, հանդիմանելով կեղծավորությունը, աղերսելով հավատքի համար, Քրիստոսը ցույց է տալիս մեզ Հոր ուղին» («Աստծո վեհությունը» Լիահոնա, նոյեմբեր 2003,72):

Եբրայեցիս 2․9-18, 4․12-16, 5․7-8

Հիսուս Քրիստոսը տարավ ամեն տեսակի տառապանք, որպեսզի կարողանա հասկանալ և օգնել ինձ, երբ ես տառապում եմ

Արդյո՞ք զգում եք, որ կարող եք «համարձակութիւնով մօտենանք շնորհքի աթոռին» և ողորմություն գտնեք: (Եբրայեցիս 4.16)։ Եբրայեցիներին ուղղված նամակի ուղերձներից մեկն այն է, որ, չնայած մեր մեղքերին և թուլություններին, Աստված մատչելի է, և Նրա շնորհը հասանելի է: Ի՞նչ եք գտնում Եբրայեցիս 2.9–18-ում, 4.12–16-ում, 5.7–8-ում, որն ամրապնդում է ձեր վստահությունն առ այն, որ Հիսուս Քրիստոսը կօգնի ձեզ մահկանացու կյանքի մարտահրավերներում: Օրագրում գրի առեք ձեր մտքերն ու զգացմունքներն այն մասին, թե ինչ է Փրկիչն արել ձեզ համար:

Տես նաև Մոսիա 3.7–11, Ալմա 7.11-1334, Մեթյու Ս. Հոլլանդ, «Որդու արտասովոր պարգևը», Լիահոնա, նոյեմբեր 2020, 45–47:

Եբրայեցիս 3․7-4.11

Աստծո օրհնությունները հասանելի են նրանց, ովքեր չեն «խստացն[ում իրենց] սրտերը»

Վերապատմելով հին իսրայելացիների պատմությունը՝ Պողոսը հույս ուներ համոզել հրեաներին խուսափել իրենց նախնիների կատարած սխալից՝ անհավատության պատճառով մերժել Աստծո օրհնությունները: (Կարող եք կարդալ պատմությունը, որը Պողոսը վկայակոչեց Թվոց 14.1–12, 26–35-ից:)

Մտածեք, թե Եբրայեցիս 3.74.11-ը ինչպես կարող է վերաբերել ձեզ: Այդ անելու համար, դուք կարող եք խորհել այնպիսի հարցերի շուրջ, ինչպես օրինակ.

  • Ինչպե՞ս իսրայելացիները բարկացրին Տիրոջը (տես Եբրայեցիս 3.8–11): Որո՞նք են «խիստ» սիրտ ունենալու հետևանքները։

  • Երբ եմ թույլ տվել, որ սիրտս «խստանա»: Կա՞ն արդյոք օրհնություններ, որոնք Աստված կամենում է տալ ինձ, որը ես չեմ ստանում հավատքի բացակայության պատճառով:

  • Ի՞նչ կարող եմ անել, որ զարգացնեմ կոտրված ու փշրված սիրտ (տես Եթեր 4.15, Առակաց 3.5–6, Ալմա 5.14–15):

Տես նաև 1 Նեփի 2.16, 15.6–11, Հակոբ 1.7–8, Ալմա 12.33–36, Նիլ Ֆ. Մարիոտ, «Ենթարկենք մեր սրտերը Աստծուն», Լիահոնա, նոյեմբեր 2015, 30–32:

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Եբրայեցիս 1․8-9Ինչպե՞ս է Հիսուսը ցույց տվել, որ Նա սիրում է արդարակեցությունը և ատում է անօրինությունը: Եթե մենք անարդար ցանկություններ ունենք, ինչ կարող ենք անել դրանք փոխելու համար:

Եբրայեցիս 2․1-4Կարո՞ղ եք մտածել մի առարկայական դասի մասին, որպեսզի օգնեք ձեր ընտանիքին հասկանալ, թե ի՞նչ է նշանակում ամուր կառչել ավետարանի ճշմարտություններից «որոնք մենք լսել ենք»: Դուք կարող եք դա բացատրել մի առարկայի միջոցով, որը դժվար է բռնել: Մեր վկայությունը պահպանելու ջանքերը ինչպե՞ս են նմանվում այդ առարկան բռնելուն և պահելուն: Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ «մեր լսած բաները» «չպակասուին» մեզանից (հատված 1):

Եբրայեցիս 2․9-10«Փրկութեան առաջնորդ» արտահայտությունը ուսումնասիրելու համար կարող եք սկսել, քննարկելով, թե ինչ է առաջնորդը: Ի՞նչ է նշանակում փրկությունը: Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը առաջնորդի նման մեզ համար և մեր փրկության համար:

Եբրայեցիս 5․1-5Այս հատվածները կարող են օգնել ձեզ քննարկում անցկացնել այն մասին, թե ինչ է նշանակում կանչված լինել մեկի կողմից, ով իշխանություն ունի: Ի՞նչ կարող ենք սովորել Հիսուս Քրիստոսի օրինակից կոչումներ ստանալու և կատարելու վերաբերյալ:

Մովսեսը կարգում է Ահարոնին

«Եւ ոչ թէ մէկն իր անձի համար պատիւը առնում է. Այլ նա որ Աստուածանից կանչուած է, ինչպէս Ահարօնը» (Եբրայեցիս 5.4): Մովսեսը Ահարոնին կանչում է ծառայության, Հարրի Անդերսոն

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ «Ինձ հետ եղիր Դու միշտ», Հիմներ և մանկական երգեր, հ. 12։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Փորձեք տարբեր մոտեցումներ: Սուրբ գրությունները մշտապես նույն ձևով ուսումնասիրելու փոխարեն մտածեք ուսումնասիրման տարբեր գաղափարներ: Որոշ գաղափարների համար տես՝ «Սուրբ գրությունների ձեր անձնական ուսումնասիրությունը բարելավելու գաղափարներ» բաժինը այս նյութի սկզբում:

Հիսուս Քրիստոս

Աշխարհի լույսը, Ուոլթեր Ռեյն