«Նոյեմբերի 13-19-ը: Հակոբոս. «Խոսքը կատարողներ եղեք, և ոչ թե միայն լսողներ», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)
«Նոյեմբերի 13-19-ը: Հակոբոս, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023
Նոյեմբերի 13-19-ը
Հակոբոս
«Բայց խօսքը անող եղէք, եւ ոչ միայն լսողներ»
Երբ կարդաք Հակոբոսի նամակը, ուշադրություն դարձրեք արտահայտություններին, որոնք առանձնահատուկ են ձեզ համար: Ի՞նչն է ձեզ հուշում լինել այս խոսքերը «անողը»: (Հակոբոս 1.22)
Գրի առեք ձեր տպավորությունները
Երբեմն սուրբ գրության միայն մեկ հատվածը կարող է փոխել աշխարհը: Հակոբոս 1.5-ը թվում է մի հասարակ խորհուրդ՝ եթե իմաստության կարիք ունեք, խնդրեք Աստծուց: Բայց, երբ 14-ամյա Ջոզեֆ Սմիթը կարդաց այդ հատվածը, «այն կարծես, մեծ ուժով ներթափանցեց [իր] սրտի զգացմունքների խորքը» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.12): Այդպես ոգեշնչվելով՝ Ջոզեֆը գործեց Հակոբոսի հորդորով և իմաստություն փնտրեց Աստծուց աղոթքի միջոցով: Եվ Աստված իսկապես տվեց առատությամբ՝ Ջոզեֆին տալով մարդկության պատմության մեջ ամենանշանավոր այցելությունը՝ Առաջին Տեսիլքը: Այս տեսիլքը փոխեց Ջոզեֆի կյանքը և հանգեցրեց Հիսուս Քրիստոսի Եկեղեցու վերականգնմանը երկրի վրա: Մենք բոլորս օրհնված ենք այսօր, որովհետև Ջոզեֆ Սմիթը կարդաց և գործեց Հակոբոս 1.5-ի համաձայն:
Ի՞նչ կգտնեք, երբ ուսումնասիրեք Հակոբոսի նամակը: Գուցե մեկ կամ երկու հատվածը կփոխի ձեզ կամ մեկին, ում դուք սիրում եք: Դուք կարող եք գտնել ուղղորդում, երբ ձգտեք կատարել ձեր առաքելությունը կյանքում: Դուք կարող եք գտնել քաջալերանք՝ բարությամբ խոսելու կամ ավելի համբերատար լինելու համար: Դուք կարող եք զգալ հուշում, որպեսզի ձեր գործողությունները ավելի լավ համընկնեն ձեր հավատքի հետ: Այն ամենը, ինչ ոգեշնչում է ձեզ, թող այս խոսքերը «ներթափանցեն … [ձեր] սրտի զգացմունքների խորքերը»: Իսկ հետո, երբ դուք «խոնարհութիւնով ընդունեցէք … խօսքը», ինչպես Հակոբոսն է գրել, եղեք խոսքը կատարող, այլ ոչ միայն լսող (տես Հակոբոս 1.21–22):
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Ո՞վ էր Հակոբոսը:
Ընդհանրապես կա համոզմունք, որ Թուղթ առ Հակոբոս նամակի հեղինակը Մարիամի՝ Հիսուս Քրիստոսի մոր որդին էր, և հետևաբար՝ Փրկիչի խորթ եղբայրը: Հակոբոսի մասին նշվում է Մատթեոս 13.55, Մարկոս 6.3, Գործք Առաքելոց 12.17, 15.13, 21.18, և Գաղատացիս 1.19, 2.9-ում: Այդ սուրբ գրություններից երևում է, որ Հակոբոսը Եկեղեցու առաջնորդ էր Երուսաղեմում և կանչվել էր որպես առաքյալ (տես Գաղատացիս 1.19):
Համբերությամբ տոկալը տանում է դեպի կատարելագործում
Հակոբոս 1.2–4-ը, 5.7–11-ը կարդալուց հետո ի՞նչ կասեիք, ո՞րն էր Հակոբոսի հիմնական ուղերձը համբերության վերաբերյալ: Կարող է օգնել, եթե խորհեք, թե երեց Ջերեմի Ռ. Ջագգիի ընտանիքը համբերության մասին ինչ սովորեց այս հատվածներից (տես «Համբերութիւնը թող կատարեալ գործ ունենայ, և բոլորովին ուրախութիւն համարեցէք», Լիահոնա, նոյեմբեր 2020, 99–101): Ո՞րն է «համբերութ[յան] կատարեալ գործը»: (Հակոբոս 1․4) Ինչպե՞ս կարող եք ցույց տալ Տիրոջը, որ կամենում եք համբերատար լինել:
Հակոբոս 1.3–8, 21–25, 2.14–26, 4.17
Հավատքը գործ է պահանջում
Ինչպե՞ս եք իմանում, որ հավատք ունեք առ Հիսուս Քրիստոս: Ինչպե՞ս են ձեր գործերը ցույց տալիս Աստծո հանդեպ ձեր հավատքը։ Մտածեք այս հարցերի մասին, երբ ուսումնասիրեք Հակոբոսի ուսմունքները հավատքի վերաբերյալ: Կարող է հետաքրքիր լինել նաև կարդալ Աբրահամի և Ռահաբի մասին Հակոբոսի նշած երկու օրինակները (տես Ծննդոց 22.1–12, Հեսու 2): Նրանք ինչպե՞ս ցույց տվեցին, որ հավատք ունեին առ Աստված:
Կարդալով Հակոբոս 1.3–8, 21–25, 2.14–26, 4.17 հատվածները՝ կարող եք մտածել խոսքի ավելի լավ կատարող լինելու եղանակների մասին: Գրանցեք ձեր ստացած տպավորությունները և ծրագրեք գործել ըստ դրանց:
Տես նաև Ալմա 34.27–29, 3 Նեփի 27.21:
Իմ խոսքերը ուրիշներին ցավ պատճառելու կամ օրհնելու ուժ ունեն
Հարուստ պատկերների շարքում, որոնք Հակոբոսն օգտագործել է իր նամակում, մի քանի ամենագունեղ արտահայտությունները գտնվում են լեզվի վերաբերյալ նրա խորհրդում: Մտածեք մի ցուցակ կազմել այն բոլոր ձևերի վերաբերյալ, որոնցով Հակոբոսը նկարագրել է լեզուն կամ բերանը: Ի՞նչ է հաղորդում յուրաքանչյուր համեմատությունը կամ պատկերը այն խոսքերի վերաբերյալ, որ մենք ասում ենք: Մտածեք մի բանի մասին, որ կարող եք անել՝ օրհնելով ինչ-որ մեկին ձեր խոսքերով (տես Վարդապետություն և Ուխտեր 108.7):
Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ, ես պետք է սիրեմ բոլոր մարդկանց, անկախ նրանց հանգամանքներից
Հակոբոսը հատուկ նախազգուշացրեց Սրբերին՝ հարուստներին որպես արտոնյալներ վերաբերվելու և աղքատներին արհամարհելու մասին, բայց նրա նախազգուշացումը կարող է վերաբերել ամեն մի խտրականության կամ նախապաշարմունքների, որ մենք կարող ենք ունենալ ուրիշների հանդեպ: Երբ դուք աղոթքով ուսումնասիրեք Հակոբոս 2.1–9-ը, քննեք ձեր սեփական սիրտը և լսեք Սուրբ Հոգու հուշումները: Դա կարող է օգնել փոխարինել այս հատվածների արտահայտությունները, ինչպես օրինակ՝ «աղքատ [մարդ] կեղտոտ հագուստով» (հատված 2), այլ բառերով կամ արտահայտություններով, որոնք նկարագրում են մեկին, ում կարող եք գայթակղվելով անարդար դատել: Դուք զգո՞ւմ եք, որ փոփոխություններ պետք է կատարեք այն ձևի մեջ, որով վերաբերվում եք ուրիշներին կամ մտածում նրանց մասին:
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
-
Հակոբոս 1.5Երբ կարդաք Հակոբոս 1.5-ը, հրավիրեք ընտանիքի որևէ անդամի ամփոփել Առաջին Տեսիլքի պատմությունը (տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.8–13-ը կամ դիտեք «Խնդրիր Աստծուց. Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքը» տեսանյութը ChurchofJesusChrist.org): Հրավիրեք ընտանիքի անդամներին կիսվել Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին իրենց վկայություններով և փորձառություններով, երբ Երկնային Հայրը պատասխանել է իրենց աղոթքներին:
6:35 -
Հակոբոս 1.26–27Ցուցադրեք «True Christianity» տեսանյութը (ChurchofJesusChrist.org): Ապա կարդացեք Հակոբոսի «անարատ կրօնասիրութիան» սահմանումը Հակոբոս 1.26–27-ում և քննարկեք ուղիներ, որոնցով ձեր ընտանիքը կարող է գործադրել ձեր կրոնը ավելի «անարատ» ձևով:
-
Հակոբոս 3Հակոբոս 3-ը ներառում է շատ պատկերներ, որոնք կարող են ոգեշնչել ձեզ անցկացնել հիշվող առարկայական դասեր՝ օգնելով ձեր ընտանիքին բարությամբ խոսել: Օրինակ՝ դուք կարող եք միասին խարույկ վառել և խոսել այն մասին, թե փոքր, անբարյացակամ խոսքը ինչպես կարող է մեծ խնդիր առաջացնել (տես հատվածներ 5–6-ը): Կամ կարող եք մատուցել որևէ թթու կամ դառը ուտելիք մի ամանի մեջ, որը սովորաբար օգտագործվում է քաղցր ուտելիքի համար, ինչպես օրինակ կիտրոնի հյութը մեղրի ամանի մեջ: Սա կարող է հանգեցնել քննարկման այն մասին, թե ինչպես հավաստիանալ, որ մեր խոսքերը քաղցր կլինեն և ոգեշնչող (տես հատվածներ 9–14):
-
Հակոբոս 4.5-8Մենք ինչո՞ւ պետք է «մոտեն[անք] Աստուծուն» (Հակոբոս 4.8), երբ գայթակղության ենք հանդիպում:
-
Հակոբոս 5.14-16Նախագահ Դալլին Հ․ Օուքսը ուսուցանել է, որ «ծնողները պետք է խրախուսեն ավելի շատ քահանայության օրհնություններ ընտանիքում», «Քահանայության զորությունները», Լիահոնա, մայիս 2018, 67): Հավանաբար Հակոբոս 5.14–16-ի ընթերցումը և քահանայության օրհնություն ստանալու մասին փորձառություններով կիսվելը կարող է քաջալերել ընտանիքի անդամներին օրհնություն խնդրել, երբ հիվանդ են կամ հոգևոր ուժի կարիք ունեն:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:
Առաջարկվող օրհներգ. «Have I Done Any Good?», Hymns, no. 223: