Նոր Կտակարան 2023
Նոյեմբերի 13-19-ը: Հակոբոս․ «Խոսքը անող եղեք, և ոչ միայն լսողներ»


«Նոյեմբերի 13-19-ը։ Հակոբոս․ «Խոսքը անող եղեք, և ոչ միայն լսողներ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2021)

«Նոյեմբերի 13-19-ը։ Հակոբոս», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Նկար
երիտասարդները պատ են մաքրում

Նոյեմբերի 13-19-ը

Հակոբոս

«Բայց խոսքը անող եղեք, և ոչ միայն լսողներ»

Հակոբոսի Թուղթը պարունակում է շատ ճշմարտություններ, որոնք կարող են օրհնել երեխաներին, որոնց դուք ուսուցանում եք։ Հետևեք Հոգուն, որպեսզի հասկանաք, թե որ ճշմարտություններով կիսվեք նրանց հետ։ Այս համառոտ շարադրանքի գաղափարները կարող են օգնել։

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներին կիսվել ավետարանի որևէ սկզբունքով, որը սովորել են իրենց ընտանիքի հետ անցած շաբաթվա ընթացքում, կամ որը սովորել են Երեխաների միությունում անցած կիրակի։ Երբ բոլոր երեխաները արտահայտվեն, հրավիրեք երեխաներից մեկին ամփոփել։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Հակոբոս 1.5–6

Ես կարող եմ խնդրել Երկնային Հորը օգնել ինձ սովորել այն, ինչը ճշմարիտ է

Օգնեք երեխաներին հասկանալ, որ նրանք կարող են դիմել Երկնային Հորը իմաստություն ստանալու համար: Այդպես վարվելը մեծապես կօրհնի նրանց, երբ բախվեն դժվար հարցերի։

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին կրկնել «Եթե մեկը ձեզանից իմաստութեան պակասություն ունի, թող խնդրէ Աստուածանից» արտահայտությունը (Հակոբոս 1.5): Ինչպե՞ս ենք մենք հարցեր տալիս Աստծուն։ Ինչպե՞ս է Նա պատասխանում մեզ:

  • Ցուցադրեք Առաջին Տեսիլքի նկարը (Ավետարանի պատկերագիրք, հ. 90) կամ ցուցադրեք «Ջոզեֆ Սմիթի առաջին տեսիլքը»ChurchofJesusChrist.orgտեսանյութը ( )։ Բացատրեք, թե ինչպես Հակոբոս 1․5 հատվածի ընթերցանությունը հուշեց Ջոզեֆ Սմիթին խնդրել Երկնային Հորից իր հարցի պատասխանը (տես Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․1–20)։ Կիսվեք ձեր վկայությամբ, որ Աստված պատասխանում է աղոթքներին, և որ երեխաները կարող են աղոթել Նրան, երբ հարցեր ունենան: Խնդրեք երեխաներին նկարել նկարներ, որտեղ Ջոզեֆ Սմիթը կարդում է Հակոբոս 1․5-ը և աղոթում Երկնային Հորը։

Հակոբոս 3.1-13

Ես կարող եմ խոսել բարությամբ

Ինչպես վկայել է Հակոբոսը, մյուսներին միայն բարի բաներ ասելը կօգնի մեզ դառնալ Հիսուս Քրիստոսի նման (տես Հակոբոս 3․2

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք քաղցր և թթու ուտելիքների նկարներ: Օգնեք երեխաներին հասկանալ, որ Երկնային Հայրը խնդրում է, որ մենք օգտագործենք մեր լեզուն քաղցր (կամ բարի) բաներ ասելու համար, ոչ թե՝ թթու (կամ ոչ բարի) (տես Հակոբոս 3․10)։ Օգնեք նրանց մտածել բարի բաների օրինակներ, որոնք կարող ենք ասել ուրիշներին։

  • Յուրաքանչյուր երեխայի տվեք պարզ նկար, որը պատկերում է խոսող մարդու: Երեխաներից մեկին խնդրեք բարձր պահել այն, երբ դուք կասեք որևէ լավ բան, որ մենք կարող ենք ասել մեր խոսքերով (օրինակ՝ ասել ճշմարտությունը, հաճոյախոսել կամ օգնություն առաջարկել որևէ մեկին), և իջեցնել, երբ դուք կասեք որևէ բան, որը մենք չպետք է ասենք մեր լեզվով (օրինակ՝ ստել, անուններ դնել մարդկանց կամ հրաժարվել հնազանդվել ծնողին)։

  • Շեշտադրում կատարեք Հակոբոս 3․1–13 հատվածների ուղերձի վրա, միասին երգելով բարի լինելու մասին մի երգ, օրինակ՝ «Բարին ինձնից պիտ գա» (Մանկական երգեր, 63)։

Հակոբոս 5.7-11

Աստծո օրհնությունները ստանալու համար համբերություն է պահանջվում

Համբերությունը միշտ չէ, որ գալիս է բնական ճանապարհով, հատկապես երեխաների համար։ Մտածեք, թե ինչպես կարող եք օգտագործել Հակոբոսի խորհուրդը, որպեսզի օգնեք երեխաներին համբերել սովորել։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք ուսանողներին մտածել այն ժամանակների մասին, երբ իրենք ստիպված էին սպասել մի բանի, որը շատ էին ցանկանում։ Կիսվեք փորձով, երբ դուք ստիպված եք եղել սպասել: Բացատրեք, որ առանց բողոքելու ինչ-որ բանի սպասելը կոչվում է լինել համբերատար։

  • Ձեր խոսքերով ամփոփեք Հակոբոս 5․7-ը և ցույց տվեք սերմի կամ սածիլի նկար։ Մենք ինչո՞ւ պետք է համբերատար լինենք, երբ բույսեր ենք աճեցնում: Ի՞նչ կլիներ, եթե մենք փորձեինք քաշել սածիլը, որպեսզի այն ավելի արագ աճի: Դուք կարող եք նաև երեխաների հետ խոսել այն մասին, թե ինչ է նշանակում համբերատար լինել ուրիշների և մեր անձի հանդեպ: Վկայեք, որ Աստված կսովորեցնի մեզ համբերատար լինել:

  • Կիսվեք Հոբի մասին պատմությունով, որի մասին հիշատակվում է Հակոբոս 5․11-ում՝ որպես համբերատարության մարմնավորում (տես «Հոբ» գլուխը Հին Կտակարանի Պատմություններում, կամ համապատասխան ChurchofJesusChrist.orgտեսանյութը ( )։ Հոբը ինչպե՞ս օրհնվեց համբերատար լինելու համար:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Հակոբոս 1.5–6

Երկնային Հայրը կօգնի ինձ սովորել ճշմարտությունը, եթե փնտրեմ Նրա օգնությունը

Երեխաները, որոնց դուք ուսուցանում եք, միայն մի քանի տարով են փոքր Ջոզեֆ Սմիթից, երբ նա կարդաց Հակոբոս 1․5-ը և ոգեշնչվեց աղոթքով դիմել Երկնային Հորը։ Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին զարգացնել հավատք առ այն, որ Աստված կօգնի իրենց, երբ իմաստության պակաս ունենան։

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին իրենց բառերով պատմել Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի պատմությունը (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․5-20, տես նաև «Ջոզեֆ Սմիթի Առաջին տեսիլքը» ChurchofJesusChrist.orgտեսանյութը ( )։ Ինչպե՞ս Հակոբոս 1․5-ի ընթերցանությունն օգնեց Ջոզեֆին։ Օգնեք երեխաներին մտածել այլ մարդկանց օրինակների մասին սուրբ գրություններից, որոնք ստացել են իրենց աղոթքների պատասխանները, օրինակ՝ Նեփին (տես 1 Նեփի 11․1–6) և Հարեդի եղբայրը (Եթեր 2․18–3․9)։ Մենք ի՞նչ կարող ենք աղոթքով խնդրել Երկնային Հորից։

  • Երեխաների հետ միասին կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․10–14։ Խնդրեք երեխաներին գտնել, թե ինչ արեց Ջոզեֆ Սմիթը՝ իր հարցերի պատասխանները ստանալու համար։ Ինչպե՞ս կարող ենք հետևել Ջոզեֆի օրինակին, երբ հարցեր ենք ունենում:

Հակոբոս 1․22–27, 2․14–26

«Հավատքն առանց գործերի մեռած է»

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին տեսնել կապը նրա միջև, ինչին հավատում են, և նրա՝ ինչ անում են:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք լապտեր առանց մարտկոցի, գրիչ՝ առանց միջուկի կամ որևէ այլ առարկա, որը չի կարող օգտագործվել կամ՝ «մեռած է»։ Խնդրեք երեխաներին կարդալ Հակոբոս 2․14-17-ը: Ինչպե՞ս են այդ առարկաները ցուցադրում այդ հատվածներում տրվող ճշմարտությունը։

  • Երեխաներից ոմանց հրավիրեք մտքում կարդալ Հակոբոս 1.22–27-ը, իսկ մյուսներին՝ կարդալ 2.14-18-ը: Ապա հրավիրեք երեխաներին ասել, թե ինչ կարող են անել, որպեսզի ցույց տան, որ նրանք խոսքը կատարողներ են։ Օրինակ՝ ինչպե՞ս են նրանք պահում իրենց մկրտության ուխտը: Նրանք ճանաչու՞մ են մեկին, որը հիվանդ է կամ միայնակ և որին կարող են այցելել: Ինչպե՞ս կարող են նրանք ավելի շատ ծառայել իրենց ընտանիքներին: Կարող եք նաև հիշեցնել նրանց այն խոսքերի մասին, որոնք նրանք լսել են այսօր՝ հաղորդության ժողովին։ Ինչպե՞ս կարող ենք լինել այդ խոսքերը կատարողները:

Նկար
Աբրահամն աղոթում է իր վրանի մոտ

«Աբրահամը հավատաց Աստծուն» (Հակոբոս 2.23): Աբրահամը Մամբրէի հարթավայրերում, Գրանտ Ռոմնի Քլաուսոն

Հակոբոս 3.1-13

Ես կարող եմ բարությամբ խոսել

Միմյանց ասվող մեր խոսքերը կարող են անկարևոր թվալ, սակայն Հակոբոսը վկայում էր, որ դրանք կարող են հզոր ազդեցություն գործել՝ բարի կամ չար։

Հնարավոր վարժություններ

  • Ձեր ծխում կա՞ որևէ մեկը, գուցե ձեր ուսուցանած երեխաներից մեկը, որն աշխատել է ձիերի հետ կամ ինչ-որ բան գիտի նավերի մասին: Կարող եք հրավիրել նրան կիսվել իր մտքերով Հակոբոս 3․3-4 հատվածների Հակոբոսի ուսմունքների վերաբերյալ՝ բարի խոսքեր օգտագործելու մասին: Կամ կիսվեք ձեր պատկերացումներով: Ի՞նչ ենք մենք սովորում այդ օրինակներից մեր լեզուները վերահսկելու մասին:

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Հակոբոս 3․1–13-ը և նկարել այն, ինչ գտել են այդ հատվածներում, որն ուսուցանում է մեր լեզուները վերահսկելու մասին։ Նրանց ժամանակ տվեք կիսվել իրենց նկարներով և սովորածով: Միասին երգեք բարի բառեր օգտագործելու մասին երգ, օրինակ՝ «Let Us Oft Speak Kind Words» (Hymns, no. 232)։

  • Հակոբոս 3․1-13 հատվածները միասին կրկնելուց հետո վերհիշեք խոսելաձևին վերաբերող չափանիշները Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից ([գրքույկ, 2022], 12)։ Օգնեք երեխաներին նպատակ դնել և բարելավել իրենց խոսելաձևը և խրախուսեք, որ նրանք խնդրեն Երկնային Հորը օգնել իրենց իրագործելու այդ նպատակը:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին այս շաբաթ ինչ-որ բան անել և կիրառել դասարանում սովորածը, օրինակ՝ Երկնային Հորը աղոթել որևէ հարցի մասին կամ փորձել ավելի համբերատար լինել: Խնդրեք նրանց իրենց փորձառություններով կիսվել հաջորդ դասին:

Բարելավենք մեր ուսուցումը

Օգնեք երեխաներին ակտիվ լինել: «Երեխաներին ուսուցանելիս թույլ տվեք նրանց կառուցել, նկարել, ներկել, գրել և ստեղծագործել: Սրանք միայն զվարճալի զբաղմունքներ չեն, դրանք կարևոր են սովորելու համար» (Ուսուցանել Փրկչի ձևով, 25):

Տպել