«Հոբը», Հին Կտակարանի պատմություններ (2021)
«Հոբը», Հին Կտակարանի պատմություններ
Հոբ 1-3, 19, 38-42
Հոբը
Ապավինել Տիրոջ սիրուն
Հոբը մի լավ մարդ էր, ով սիրում էր Տիրոջն ու պահում էր Նրա պատվիրանները: Նա և իր կինը ունեին 10 երեխա, նրանք ունեին նաև բազմաթիվ նախիրներ և մեծ հարստություն:
Տերը փորձեց Հոբի հավատքը: Հոբը մեծ փորձությունների միջով անցավ:
Մի օր Հոբի անասուններից շատերը գողացան: Ավելի ուշ հրդեհն այրեց Հոբի ողջ ունեցվածքը և սպանեց նրա բոլոր ծառաներին ու մնացած անասուններին: Այնուհետև փոթորիկից փլվեց Հոբի որդու տունը: Հոբի երեխաները ներսում էին և բոլորը մահացան: Հոբին ու իր կնոջն այլևս ոչինչ չմնաց՝ բացի իրենց առողջությունից:
Հոբն ու իր կինը վշտացած էին: Նրանք ամեն ինչ կորցրին, անգամ իրենց երեխաներին: Սակայն Հոբը դեռևս հավատք ուներ Տիրոջ հանդեպ: Նա չմեղադրեց Տիրոջը կատարվածի համար:
Այնուհետև Հոբը ծանր հիվանդացավ: Ցավոտ վերքերը պատեցին նրա մարմինը: Հոբն ու իր կինը զարմացան, թե ինչու էին կատարվում այդ բոլոր վատ բաները:
Տերը խոսեց Հոբի հետ և նրան ցույց տվեց երկիրը, աստղերը և բոլոր կենդանի էակները: Տերը Հոբին շատ կարևոր մի դաս ուսուցանեց: Բոլոր բաներն աշխարհում ստեղծված են, որ օգնեն Երկնային Հոր զավակներին սովորել Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին և հետևել Նրան:
Հոբն ապաշխարեց ու խնդրեց Տիրոջը ներել իրեն իր կասկածանքի համար: Նա խոստացավ ապավինել Տիրոջը: Տերը գիտեր, որ Հոբը սիրում էր Իրեն։ Նա բուժեց Հոբին և օրհնեց նրան ավելի շատ երեխաներով և կրկնակի մեծ հարստությամբ: