Ենովք մարգարեն, Հին Կտակարանի պատմություններ (2022)
Ենովք մարգարեն, Հին Կտակարանի պատմություններ
Ծննդոց 5, Մովսես 6-7
Ենովք մարգարեն
Թե ինչպես հավատքն առ Տերը փրկեց քաղաքը
Տեր Հիսուս Քրիստոսը խնդրեց Ենովքին, որ կոչ անի ժողովրդին, որ ապաշխարեն: Սակայն Ենովքը մտածեց, որ ինքը չի կարողանա լավ խոսել: Նա վախենում էր, որ մարդիկ չեն լսի իրեն։
Տերը խոստացավ, որ կամրապնդի և կպաշտպանի Ենովքին, չնայած որ որոշ մարդկանց դուր չէին գալիս նրա ուսմունքները:
Տիրոջ խոստումը քաջալերեց Ենովքին: Ենովքը հնազանդվեց Տիրոջը և զորությամբ ուսուցանեց մարդկանց: Նա ուսուցանեց Հիսուս Քրիստոսի, ապաշխարության, մկրտության և Սուրբ Հոգու մասին: Որոշ մարդիկ հավատում էին Ենովքին և ցանկանում էին հետևել Տիրոջը:
Ենովքն Աստծուց մկրտելու իշխանություն ստացավ: Բոլոր այն մարդիկ, ովքեր հավատացին Ենովքին, մկրտվեցին և մոտեցան Տիրոջը: Ոչ ոք աղքատ չէր, որովհետև բոլորը հոգ էին տանում միմյանց մասին: Նրանց կոչեցին Սիոն, որովհետև նրանք ապրում էին միասին սիրո և արդարության մեջ:
Մի օր Տերը Ենովքին ցույց տվեց այն ամենն, ինչ պետք է կատարվեր երկրի վրա: Ենովքը տեսավ Հիսուս Քրիստոսի կյանքը, մահը և Հարությունը: Ենովքն իմացավ, որ վերջին օրերում ավետարանը վերականգնվելու է: Նա նաև տեսավ Հիսուսի Երկրորդ Գալուստը:
Ի վերջո, Սիոն քաղաքի բոլոր բնակիչները հավատացին Ենովքին և ապաշխարեցին: Քանի որ նրանք հոգ էին տանում միմյանց մասին և խաղաղության մեջ էին ապրում, Տերը նրանց տարավ՝ Իր հետ ապրելու: