«Երիտասարդ Դավիթը», Հին Կտակարանի պատմություններ (2022)
«Երիտասարդ Դավիթը», Հին Կտակարանի պատմություններ
Երիտասարդ Դավիթը
Պատանի հովիվը կանչվեց լինելու թագավոր
Տերն ուղարկեց Սամուել մարգարեին նոր թագավոր գտնելու: Սավուղը, որն այդ ժամանակ թագավոր էր, դադարել էր հետևել Տիրոջը: Տերը Սամուելին ասաց, որ գնա Բեթլեհեմ և գտնի Հեսսե անունով մի մարդու: Նոր թագավորը Հեսսեի որդիներից մեկը պիտի լիներ։
Հեսսեի ավագ որդիները բարձրահասակ և ուժեղ տղաներ էին: Բայց Տերը Սամուելին ասաց, որ չդատի արտաքինին նայելով։
Սամուելը հարցրեց Հեսսեին, թե արդյո՞ք նա էլի որդի ունի։ Հեսսեն ասաց, որ կրտսեր որդին՝ Դավիթը, ոչխարներին է արածեցնում։ Դավիթին կանչեցին Սամուելի մոտ։
Դավիթը փոքր էր իր եղբայրներից և պարզապես պատանի հովիվ էր։ Բայց Տիրոջը չէր հետաքրքրում, թե ինչ տեսք ուներ Դավիթը: Տերը գիտեր, որ Դավթի սիրտը լի էր հավատով: Նա ասաց Սամուելին, որ Դավիթը թագավոր է լինելու: Սամուելն օրհնեց Դավիթին: Տիրոջ Հոգին պատրաստեց Դավթին՝ լինելու թագավոր: