«Մովսեսը և պղնձե օձը», Հին Կտակարանի պատմություններ (2022)
«Մովսեսը և պղնձե օձը», Հին Կտակարանի պատմություններ
Մովսեսը և պղնձե օձը
Ինչպես հավատ ունենալ առ Տերը
Մինչ իսրայելացիները ճանապարհորդում էին անապատում, նրանք հաճախ մոռանում էին Տիրոջը և տրտնջում էին։ Տերը օձեր ուղարկեց, որ օգներ նրանց խոնարհ լինել և հիշել Իրեն: Օձերը կծեցին մարդկանց, և մարդկանցից շատերը մահացան:
Շուտով մարդիկ ապաշխարեցին։ Նրանք խնդրեցին Մովսեսին աղոթել, որ Տերը հեռացնի օձերին։ Տերը չհեռացրեց օձերին։ Բայց Նա մի միջոց ստեղծեց, որպեսզի մարդիկ փրկվեին, եթե օձերը նրանց կծեին։
Տերը Մովսեսին ասաց, որ պղնձից օձ պատրաստի և բարձրացնի այն ձողի վրա։ Երբ օձերը մարդկանց կծում էին, նրանք նայում էին պղնձե օձին և փրկվում էին: Տերն օգնեց իսրայելացիներին խոնարհ լինել և վստահել Իրեն: