Սուրբ գրությունների պատմություններ
Հակոբն ու իր ընտանիքը


Հակոբն ու իր ընտանիքը, Հին Կտակարանի պատմություններ (2022)

Հակոբն ու իր ընտանիքը, Հին Կտակարանի պատմություններ

Ծննդոց 27-33

Հակոբն ու իր ընտանիքը

Տերն ինչպե՞ս է պահում Իր խոստումները

Հակոբը քայլում է ավանակի հետ

Հակոբը լքեց իր տունը՝ իր զայրացած եղբայր Եսավից խուսափելու համար: Հակոբի հայրը նրան օրհնեց, որպեսզի նա գտնի և ամուսնանա մի կնոջ հետ, ով սիրում է Տիրոջն ու պահում է Նրա պատվիրանները:

Ծննդոց 27.42-46, 28.1-5

Հիսուս Քրիստոսը հայտնվում է Հակոբին

Հակոբը ճամփորդում էր, երբ Տերը այցելեց նրան տեսիլքում: Նա խոստացավ միշտ լինել Հակոբի կողքին: Հակոբը խոստացավ, որ Տիրոջը կտա իր ողջ ստացածի տասներորդ մասը:

Ծննդոց 28․10-16, 20-22

Հիսուս Քրիստոսը խոսում է Հակոբի հետ

Տերը խոստացավ Հակոբին, որ նա բազմաթիվ երեխաներ կունենա։ Հակոբի երեխաների միջոցով երկրի ընտանիքները Տիրոջը ճանաչելու օրհնությանը կարժանանան: Վերջին օրերում Հակոբի ընտանիքը կոչվում է Իսրայելի տուն:

Ծննդոց 28․3-4, 14, 1 Նեփի 10.14

Հակոբը և Ռաքելը

Հակոբը ճամփորդեց դեպի Խառան կոչվող երկիրը: Այնտեղ նա սիրահարվեց մի արդար կնոջ, ում անունն էր Ռաքել:

Ծննդոց 27.43, 29.9-20

Հակոբն աշխատում է դաշտում

Հակոբը համաձայնեց Ռաքելի հոր՝ Լաբանի համար աշխատել յոթ տարի, որպեսզի կարողանա ամուսնանալ Ռաքելի հետ: Լաբանը համաձայնեց։ Հակոբն աշխատեց յոթ տարի:

Ծննդոց 29․21-27

Հակոբը, Ռաքելն ու Լիան

Բայց Լաբանն ուզում էր, որ իր ավագ դուստրը՝ Լիան առաջինն ամուսնանա։ Հարսանիքի ժամանակ Լաբանը խաբեց Հակոբին և ամուսնացրեց նրան Լիայի հետ: Սակայն Հակոբը սիրում էր Ռաքելին: Նա խոստացավ աշխատել ևս յոթ տարի, որպեսզի կարողանա նրա հետ էլ ամուսնանալ: Լաբանը համաձայնեց և Հակոբի ընտանիքը սկսեց աճել:

Ծննդոց 29.28-35, 30.3–13, 17–24, Հակոբ 2.27-30

Հակոբը ճամփորդում է իր ընտանիքի հետ

Լաբանը չվճարեց Հակոբին այն, ինչ պետք է վճարեր: Սակայն Տերը օրհնեց Հակոբին բազմաթիվ անասուններով և ասաց, որ նա տուն վերադառնա:

Ծննդոց 30.31, 43, 31.1-7, 17-18

Հակոբ

Տուն վերադառնալիս Հակոբն իմացավ, որ իր եղբայրը՝ Եսավը 400 մարդկանց հետ գալիս է իրեն դիմավորելու:

Ծննդոց 32․3-6

Հակոբը թաքցնում է իր ընտանիքը

Հակոբը կարծում էր, որ Եսավը դեռևս զայրացած է իր վրա: Հակոբը մտահոգված էր իր ընտանիքի ապահովության համար, ուստի նա նրանց ապահով տեղ տարավ և աղոթեց:

Ծննդոց 32․7-24

Հիսուս Քրիստոսը խոսում է Հակոբի հետ

Հակոբն աղոթեց ամբողջ գիշեր՝ մինչև առավոտ: Տերն այցելեց Հակոբին և օրհնեց նրան։ Տերը խոստացավ Հակոբին, որ նա շատերի համար մեծ ղեկավար կդառնա։ Տերը փոխեց Հակոբի անունը և այն դարձրեց Իսրայել։

Ծննդոց 32․24-30

Եսավը հանդիպում է Հակոբին

Շուտով Եսավը և նրա մարդիկ գտան Հակոբին ու նրա ընտանիքին: Եսավն այլևս բարկացած չէր Հակոբի վրա: Նա վազեց Հակոբին ընդառաջ և գրկեց նրան: Նա ուրախ էր Հակոբին տեսնելու և նրա ընտանիքին հանդիպելու համար: Հակոբը նույնպես ուրախ էր Եսավին նորից տեսնելու համար։

Ծննդոց 33․1-7

Հակոբն ու Եսավը նայում են ընտանիքին

Տերը պահեց Հակոբին տված Իր խոստումները նրա կյանքի ողջ ընթացքում: Հակոբն իր ընտանիքի հետ տուն վերադարձավ: Այդ օրվանից նրան կոչում էին Իսրայել և նրա ընտանիքին կոչում էին իսրայելացիներ: Նա շարունակեց պահել պատվիրանները և երկրպագել Աստծուն:

Ծննդոց 33․17-20