Սուրբ գրությունների պատմություններ
Ռախաբը և լրտեսները


«Ռախաբը և լրտեսները», Հին Կտակարանի պատմություններ (2022)

«Ռախաբը և լրտեսները», Հին Կտակարանի պատմություններ

Հեսու 26

Ռախաբը և լրտեսները

Ընտրություն, որը փրկում է ընտանիքը

հեռուն նայող քաղաքացիները

Ռախաբ անունով մի կին ապրում էր Երիքովում, նախքան իսրայելացիների կողմից քաղաքի գրավումը: Նա լսել էր, որ Տերը բաժանել էր Կարմիր ծովը իսրայելացիների համար: Ռախաբը գիտեր, որ Տերը կօգներ իսրայելացիներին կռվել իր քաղաքի դեմ: Երիքովի մարդիկ ամբարիշտ էին:

Հեսու 2․9-11

լրտեսները թաքնվում են պահակներից

Հեսու մարգարեն գլխավորեց իսրայելացիների բանակը: Նա երկու լրտես ուղարկեց Երիքով: Բայց լրտեսներին նկատել էին և Երիքովի թագավորը պահակներ ուղարկեց նրանց ձերբակալելու համար:

Հեսու 2․1-3

Ռախաբը խոսում է լրտեսների հետ

Լրտեսները եկան Ռախաբի տուն: Ռախաբը համաձայնեց օգնել լրտեսներին, և նրանց թաքցրեց իր տան տանիքում:

Հեսու 2․4-6

Ռախաբը թաքցնում է լրտեսներին

Թագավորի մարդիկ խուզարկեցին Ռախաբի տունը, բայց չգտան լրտեսներին: Նրանց հեռանալուց հետո Ռախաբը լրտեսներին խնդրեց պաշտպանել իր ընտանիքը, երբ իսրայելացիների բանակը գա Երիքովի դեմ կռվելու: Լրտեսները Ռախաբին խոստացան, որ նրա ընտանիքն ապահով կլինի: Այնուհետև Ռախաբը պարան նետեց պատուհանից, որպեսզի լրտեսները փախչեն:

Հեսու 2․3, 12-15

Ռախաբն ու նրա ընտանիքը փախչում են Երիքովից

Լրտեսները վերադարձան Հեսու մարգարեի մոտ և Իսրայելի բանակին ասացին, որ Ռախաբի տան անդամներին չվնասեն: Դրանից հետո, երբ իսրայելացիները կռվեցին Երիքովի դեմ, նրանք կատարեցին Ռախաբին տված իրենց խոստումը: Ռախաբի քաջության շնորհիվ նրա ընտանիքը փրկվեց։ Նրա ընտանիքը միացավ Տիրոջ ժողովրդին:

Հեսու 2․23, 6․25, Եբրայեցիս 11․31