Սուրբ գրությունների պատմություններ
Գեդեոնի զորքը


«Գեդեոնի զորքը», Հին Կտակարանի պատմություններ (2022)

«Գեդեոնի զորքը», Հին Կտակարանի պատմություններ

Դատավորաց 6-7

Գեդեոնի զորքը

Ապավինել Տիրոջը ճակատամարտում

Մադիանացիները սնունդ են գողանում

Իսրայելի ժողովուրդը երկար տարիներ օրհնված էր: Սակայն հետո նրանք սկսեցին չհնազանդվել Տիրոջը: Որպեսզի օգներ նրանց հիշել Իրեն, Տերը թույլ տվեց, որ նրանց թշնամիները՝ մադիանացիները, վերցնեին իրենց սնունդը և կենդանիներին: Իսրայելացիները սովում էին, ուստի նրանք հիշեցին Տիրոջը և աղոթեցին Նրան օգնության համար:

Դատավորաց 6․1-7

Հրեշտակը խոսում է Գեդեոնի հետ

Գեդեոնը աղքատ ընտանիքից էր: Տերը հրեշտակ ուղարկեց, որ նրան կանչեր ազատելու Իսրայելը: Գեդեոնը զարմացել էր, թե ինչու էր Տերը ընտրել իրեն:

Դատավորաց 6․11-15

մարդիկ բարկացել են Գեդեոնի վրա ոչնչացված կուռքի պատճառով

Տերը Գեդեոնին ասաց, որ ոչնչացնի այն վայրերը, որտեղ իսրայելացիները երկրպագում էին կեղծ աստվածներին: Երբ Գեդեոնը հնազանդվեց, մարդիկ զայրացան:

Դատավորաց 6․25-27

Գեդեոնի հայրը պաշտպանում է նրան զայրացած մարդկանցից

Իսրայելացիները ցանկանում էին սպանել Գեդեոնին: Բայց Գեդեոնի հայրը համոզեց նրանց չվնասել նրան: Գեդեոնն ապահով մնաց։

Դատավորաց 6․28-32

Գեդեոնն աղոթելիս

Գեդեոնը չէր կարծում, որ կարող էր ազատել Իսրայելը: Մադիանական բանակում ավելի քան 135,000 զինվոր կար։ Բայց Տերը Գեդեոնին իմաստություն և ուժ տվեց:

Դատավորաց 6․13-16, 8․10

զինվորները լքում են բանակը

Տերը ցանկանում էր, որ իսրայելացիներն իմանային, որ կարող էին հաղթել ոչ թե իրենց սեփական, այլ՝ Աստծո ուժով: Թեև Իսրայելն ուներ ընդամենը 32,000 զինվոր, Տերը խնդրեց Գեդեոնին տուն ուղարկել այն զինվորներին, ովքեր վախենում էին: 22,000 զինվորի տուն գնալուց հետո իսրայելացիները մնացին 10,000 զինվորով:

Դատավորաց 7․2-3

զինվորները ջուր են խմում

Տերն ասաց, որ 10.000 զինվորը նույնպես շատ է։ Նա Գեդեոնին ասաց, որ բանակը ներքև տանի՝ ջրի մոտ։ Նրանք, ովքեր անմիջապես բերանով ջուր էին խմում, պիտի ուղարկվեին տուն: Նրանք, ովքեր ձեռքերով էին ջուր խմում, կարող էին մնալ: Այդպիսով, մնացին ընդամենը 300 տղամարդ:

Դատավորաց 7․4-7

իսրայելացի զինվորները փողերով և ջահերով՝ մադիանական ճամբարի շուրջը

Ի վերջո, իսրայելացիները պատրաստ էին կռվելու: Տերը Գեդեոնին ցույց տվեց, թե ինչպես հաղթել մադիանացիներին: Գեդեոնն իր բանակին ասաց, որ փողերը և ջահերը օգտագործելով վախեցնեն նրանց։ Աղմուկն ու լույսերը այնքան շփոթեցրին մադիանացիներին, որ նրանք սկսեցին կռվել միմյանց դեմ: Հետո նրանք աղաղակելով փախան:

Դատավորաց 7.16-22

Գեդեոնը առաջնորդում է զինվորներին

Քանի որ Գեդեոնը վստահում էր Տիրոջը, իսրայելացիները ջախջախեցին մադիանացիների մեծ զորքին՝ ընդամենը 300 զինվորով: Տերն ազատեց Իսրայելի ժողովրդին:

Դատավորաց 7.23-25