Նոյը և իր ընտանիքը, Հին Կտակարանի պատմություններ (2022)
Նոյը և իր ընտանիքը, Հին Կտակարանի պատմություններ
Ծննդոց 6-9, Մովսես 8
Նոյը և իր ընտանիքը
Տապան, ջրհեղեղ և Տիրոջ խոստումները
Նոյը և իր ընտանիքը հնազանդվեցին Տիրոջը։ Մնացած բոլորը մեղսավորներ էին: Տերը զգուշացրեց Նոյին, որ ջրհեղեղը ծածկելու է երկիրը, եթե մարդիկ չապաշխարեն։
Նոյն ուսուցանում էր մարդկանց, որ Տերը սիրում է նրանց և ցանկանում է, որ նրանք ապաշխարեն և հավատան Հիսուս Քրիստոսին: Նրանք չէին լսում:
Նոյը վշտացած էր, որ մարդիկ չէին ցանկանում ապաշխարել: Տերը Նոյին պատվիրեց տապան կոչվող մեծ նավ կառուցել: Տապանը պետք է փրկեր Նոյի ընտանիքին ջրհեղեղից:
Նոյի ընտանիքն ուտելիք բերեց տապան: Տերը յուրաքանչյուր տեսակից առնվազն երկուական կենդանի ուղարկեց Նոյի մոտ: Կենդանիները մտան տապան և յոթ օր անց անձրև սկսեց:
Տիրոջ զգուշացման համաձայն անձրևը տևեց 40 օր ու 40 գիշեր: Ջրհեղեղը ծածկեց երկիրը:
Տապանում գտնվող Նոյի ընտանիքն ու բոլոր կենդանիներն անվնաս լողում էին ջրի վրա:
Երբ ջրհեղեղն ավարտվեց, տապանը հանգրվանեց ցամաքի վրա: Նոյն ու իր ընտանիքը զոհասեղան կառուցեցին Տիրոջը երկրպագելու և շնորհակալություն հայտնելու պաշտպանության համար: Տերը խոստացավ այլևս երբեք ջրհեղեղ չուղարկել երկրի վրա: Նա ծիածան ուղարկեց՝ որպես հիշեցում Իր խոստումի մասին։