Մանուկ Մովսեսը, Հին Կտակարանի պատմություններ (2022)
Մանուկ Մովսեսը, Հին Կտակարանի պատմություններ
Ելից 1-2
Մանուկ Մովսեսը
Պաշտպանելով իսրայելացիների ապագա առաջնորդին
Հակոբի ընտանիքը մեծ ժողովուրդ դարձավ Եգիպտոսում: Նրանք կոչվեցին իսրայելացիներ: Փարավոնը՝ Եգիպտոսի թագավորը, վախեցավ, որ մի օր նրանք այնքան կշատանան, որ կզավթեն Եգիպտոսը, ուստի նա նրանց ստրուկ դարձրեց:
Փարավոնը հրամայեց, որ բոլոր նորածին իսրայելացի տղաներին պետք է սպանել: Իսրայելացի ընտանիքները շատ էին վախեցած:
Յոքաբեթ անունով մի իսրայելացի մայր հնար մտածեց իր նորածին որդուն փրկելու համար: Նա դրեց որդուն զամբյուղի մեջ և զամբյուղը թաքցրեց Նեղոս գետի եզերքի բարձր խոտերում: Մանկիկի քույրը՝ Մարիամը, հետևում էր նրան, որպեսզի ապահովի նրա անվտանգությունը:
Գետի մեջ լողալիս Փարավոնի դուստրը հայտնաբերեց զամբյուղը: Նա տեսավ, թե ինչպես էր լացում անօգնական իսրայելացի մանկիկը և ցանկացավ մեծացնել նրան իր որդու նման: Մարիամը եկավ Փարավոնի դստեր մոտ և հարցրեց՝ արդյոք ինքը կարող է մի իսրայելացի կին բերել նորածնին խնամելու համար:
Մարիամը իր մորը՝ Յոքաբեթին բերեց Փարավոնի դստեր մոտ: Փարավոնի դուստրը համաձայնեց վճարել Յոքաբեթին՝ մանկիկին խնամելու համար:
Իսրայելացի երեխան մեծացավ: Փարավոնի դուստրը մեծացրեց նրան իր որդու նման: Նա նրան կոչեց Մովսես: