Սուրբ գրությունների պատմություններ
Երկրի ստեղծումը


Երկրի ստեղծումը, Հին Կտակարանի պատմություններ (2022)

Երկրի ստեղծումը, Հին Կտակարանի պատմություններ

Ծննդոց 1-2, Մովսես 1-3, Աբրահամ 3-5

Երկրի ստեղծումը

Գեղեցիկ տուն Երկնային Հոր զավակների համար

Աստված և Տերը արարում են տիեզերքը

Աստված՝ մեր Երկնային Հայրը, ներկայացրեց փրկության ծրագիրը երկնքում: Մենք բոլորս բացականչեցինք ուրախությունից: Մենք կարող ենք գալ երկիր՝ ֆիզիկական մարմին ստանալու համար: Երկրի վրա գտնվելով՝ մենք կսովորենք հետևել Աստծո Որդուն՝ Տեր Հիսուս Քրիստոսին: Տերը ստեղծեց երկիրը՝ հետևելով Աստծո հրահանգներին:

Ծննդոց 1.1, Հոբ 38.4–7, Մովսես 1.32–33, 2.1, Աբրահամ 3.22–27

մոլորակ տիեզերքում

Առաջին օրը Տերը առանձնացրեց լույսը խավարից: Նա լույսը կոչեց ցերեկ, իսկ խավարը կոչեց գիշեր:

Ծննդոց 1.3–5, Մովսես 2.3–5, Աբրահամ 4.1-5

Ամպեր և օվկիանոս

Երկրորդ օրը Նա ջրերը բաժանեց երկնքում գտնվող ամպերի և երկրի վրա գտնվող օվկիանոսների միջև:

Ծննդոց 1.6-8, Մովսես 2.6-8, Աբրահամ 4.6-8

անտառներ և օվկիանոս

Երրորդ օրը Տերը ստեղծեց մեծ օվկիանոսներ և ցամաք: Նա ջրերը կոչեց ծով, իսկ ցամաքը կոչեց հող: Նա երկիրը զարդարեց ծաղիկներով, մրգերով, բույսերով և ծառերով:

Ծննդոց 1.9–13, Մովսես 2.9–13, Աբրահամ 4.9–13

գիշերվա ու ցերեկվա պատկեր

Չորրորդ օրը Նա ստեղծեց արևը, որպեսզի այն շողա ցերեկը: Հետո նա ստեղծեց լուսինը և աստղերը, որպեսզի դրանք շողան գիշերը:

Ծննդոց 1.14–19, Մովսես 2.14–19, Աբրահամ 4.14–19

ծովային էակներ

Հինգերորդ օրը Տերը ստեղծեց ձկներին ծովում և թռչուններին՝ երկնքում: Նա օրհնեց էակներին, որ նրանք բազմանան և օրհնեց ձկներին, որ նրանք իրենցով լցնեն ջրերը:

Ծննդոց 1.20–23, Մովսես 2.20-23, Աբրահամ 4.20-23

անտառային կենդանիներ

Վեցերորդ օրը Նա ստեղծեց կենդանիներ երկրի վրա, որոշ կենդանիներ քայլում էին, իսկ որոշ կենդանիներ՝ սողում:

Ծննդոց 1.24–25, Մովսես 2.24–25, Աբրահամ 4.24–25

Ադամն ու Եվան Եդեմի պարտեզում

Վեցերորդ օրը Երկնային Հայրը և Տերը իջան երկրի վրա: Տղամարդն ու կինը ստեղծվեցին Աստծո պատկերով: Երկնային Հայրը պատվիրեց նրանց հոգ տանել միմյանց մասին և երեխաներ ունենալ: Տղամարդուն և կնոջը նա վստահեց հոգ տանել նաև երկրի և կենդանիների մասին:

Ծննդոց 1.26–27, Մովսես 2.26–27, Աբրահամ 4.26-31, 5.7–8

Ադամն ու Եվան նայում են կենդանիներին

Երկնային Հայրը գոհ էր այն ամենից, ինչ Իրենք ստեղծել էին։ Յոթերորդ օրը Նրանք հանգստացան Իրենց գործերից: Երկիրը գեղեցիկ էր և լցված էր կյանքով:

Ծննդոց 2.1–3, Մովսես 3.1–3, Աբրահամ 5.1–3