Մովսես մարգարեն, Հին Կտակարանի պատմություններ (2022)
Մովսես մարգարեն, Հին Կտակարանի պատմություններ
Ելից 2-3
Մովսես մարգարեն
Կոչված է ազատելու Տիրոջ ժողովրդին
Մովսեսը մեծացավ որպես Փարավոնի դստեր որդի: Մովսեսը տեսավ, որ եգիպտացիները դաժան էին վարվում իսրայելացիների հետ: Նա վշտացած էր, որ եգիպտացիներն իսրայելացիներին ստրուկ էին դարձրել:
Մի օր Մովսեսը տեսավ, թե ինչպես մի եգիպտացի ծեծում է մի իսրայելացու: Իսրայելացուն պաշտպանելիս Մովսեսը սպանեց եգիպտացուն:
Երբ Փարավոնն իմացավ այդ սպանության մասին, նա հրամայեց սպանել Մովսեսին, սակայն Մովսեսը փախավ:
Մովսեսը եկավ մի վայր, որի անունն էր Մադիամի երկիր, և այնտեղ նա հանդիպեց Սեպփորա անունով մի կնոջ: Նրանք ամուսնացան և երեխաներ ունեցան:
Մադիամի երկրում ապրելիս Մովսեսը տեսավ մի վառվող թուփ, սակայն կրակը չէր այրում թուփը: Տերը հայտնվեց կրակի մեջ և խոսեց Մովսեսի հետ։
Տերն ասաց, որ Ինքը գիտի, թե ինչպես են իսրայելացիները տանջվում Եգիպտոսում: Նա հրամայեց Մովսեսին վերադառնալ Եգիպտոս և խնդրել Փարավոնին ազատ արձակել իսրայելացիներին: Տերն ասաց, որ Ինքը կօգնի Մովսեսին ազատել իսրայելացիներին և առաջնորդել նրանց դեպի խոստումի երկիր։