«Ադամի ու Եվայի ընտանիքը», Հին Կտակարանի պատմություններ (2022)
«Ադամի ու Եվայի ընտանիքը», Հին Կտակարանի պատմություններ
Ադամի ու Եվայի ընտանիքը
Հետևելով Տիրոջը
Այն բանից հետո, երբ Ադամն ու Եվան հեռացան Եդեմի պարտեզից, նրանք շարունակեցին ուսումնասիրել Երկնային Հոր ծրագիրը, որը նրանց համար էր: Նրանք շատ երեխաներ ունեցան և սովորեցրին նրանց այն ամենը, ինչ գիտեին Տիրոջ մասին: Ադամի և Եվայի երեխաներից ոմանք ընտրեցին հնազանդվել Տիրոջը: Ոմանք էլ՝ չհնազանդվեցին։
Ադամի ու Եվայի ընտանիքը հիշատակարան էր պահում։ Նրանք այդ գրքում գրում էին իրենց ընտանիքի պատմությունը: Նրանք գրում էին այն մասին, թե ինչպես է Տերն օգնել իրենց։
Կայենն ու Աբելը Ադամի և Եվայի որդիներից երկուսն էին: Աբելը սիրում և հետևում էր Տիրոջը։ Կայենը չէր հնազանդվում Տիրոջը։ Նա ապստամբում էր։
Ադամի ու Եվայի ընտանիքը մեծանում էր։ Ավելի շատ մարդիկ էին ծնվում։ Բոլորն ընտրելու ազատություն ունեին: Ժամանակի ընթացքում ոմանք ապստամբեցին Տիրոջ պատվիրանների դեմ: Տերն ուղարկեց մարգարեներին, որ մարդկանց ապաշխարել սովորեցնեն։