Դանիելը և թագավորի երազը, Հին Կտակարանի պատմություններ (2022)
Դանիելը և թագավորի երազը, Հին Կտակարանի պատմություններ
Դանիել 2
Դանիելը և թագավորի երազը
Աստծո խորհրդավոր ուղերձը թագավորին
Բաբելոնի թագավորը երազ տեսավ, որն անհանգստացրեց նրան: Նա պահանջեց, որ իր քահանաները և իմաստունները բացատրեն, թե ինչ է նշանակում այդ երազը:
Թագավորը չպատմեց նրանց իր երազը: Նա ասաց, որ եթե քահանաներն ու իմաստուններն իրոք զորություն ունեն, նրանք կասեն, թե ինչ երազ էր ինքը տեսել, և որն էր դրա իմաստը:
Քահանաներն ու իմաստուններն ասացին, որ իրենք չեն կարող բացատրել երազը, քանի դեռ թագավորը չի պատմել այն: Նրանք ասացին, որ ոչ ոք չի կարող դա անել: Թագավորը բարկացավ և ասաց, որ կսպանի բոլոր իմաստուններին, այդ թվում՝ Դանիելին և նրա ընկերներին:
Երբ թագավորի պահակը եկավ Դանիելին և նրա ընկերներին տանելու, Դանիելը խնդրեց նրան մի քիչ էլ ժամանակ տալ, որպեսզի կարողանա ասել, թե ինչ էր նշանակում թագավորի երազը: Դանիելը գիտեր, որ Աստված գիտի և տեսնում է ամեն ինչ, նույնիսկ երազները: Դանիելը խնդրեց իր ընկերներին աղոթել իր հետ:
Աստված ցույց տվեց թագավորի երազը և բացատրեց, թե ինչ է այն նշանակում: Դանիելը շնորհակալություն հայտնեց Աստծուն՝ իր և իր ընկերների աղոթքներին պատասխանելու և նրանց կյանքը փրկելու համար: Այնուհետև նա գնաց և բացատրեց թագավորին նրա երազի իմաստը:
Դանիելն ասաց, որ թագավորի երազը մի հսկայական արձանի մասին էր, որը ոչնչացվեց սարից պոկված քարի բեկորով: Արձանը ներկայացնում էր երկրի թագավորությունները: Սարից պոկված քարը ներկայացնում էր Աստծո թագավորությունը, որը կլցնի երկիրը։ Թագավորը գիտեր, որ Դանիելը ճշմարիտ է: