Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը, Հին Կտակարանի պատմություններ (2022)
Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը, Հին Կտակարանի պատմություններ
Դանիել 1, 3
Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը
Հավատքի վտանգավոր փորձություն
Նաբուգոդոնոսոր թագավորը հսկայական ոսկե արձան կառուցեց և ստիպեց իր ժողովրդին երկրպագել դրան: Եթե մարդիկ հրաժարվում էին դա անել, նրանց նետում էին կրակե հնոցը:
Դանիելի ընկերները՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը սիրում էին Աստծուն և հրաժարվեցին երկրպագել թագավորի կեղծ աստծուն: Թագավորը զայրացավ նրանց վրա։
Երեք ընկերները ասացին թագավորին, որ երկրպագելու են միայն Աստծուն: Նրանք հավատում էին, որ Աստված կպաշտպանի իրենց: Բայց եթե նույնիսկ Նա չփրկեր իրենց, նրանք կպաշտպանեին այն, ինչին հավատում էին:
Թագավորը սաստիկ զայրացավ Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի խոսքերից: Նա հրամայեց նետել նրանց կրակի հնոցը: Բայց երբ թագավորը նայեց հնոցի մեջ, նա զարմացավ՝ երեք մարդու հետ կրակի մեջ տեսնելով մի երկնային էակի: Նրանք չէին վնասվել կրակից:
Թագավորը կանչեց Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին, և նրանք դուրս եկան հնոցից: Կրակը նրանց չէր վնասել և նույնիսկ չէր այրել նրանց հագուստները:
Սեդրաքը, Միսաքը, և Աբեդնագովը հնազանդվեցին Աստծո պատվիրաններին, նույնիսկ, երբ իրենց կյանքին վտանգ էր սպառնում: Նրանց օրինակն օգնեց թագավորին հավատալ Աստծուն: