Սուրբ գրությունների պատմություններ
Դանիելը առյուծների գուբի մեջ


Դանիելը առյուծների գուբի մեջ, Հին Կտակարանի պատմություններ (2022)

Դանիելը առյուծների գուբի մեջ, Հին Կտակարանի պատմություններ

Դանիել 6

Դանիելը առյուծների գուբի մեջ

Մեկ մարդու աղոթելու խիզախությունը

Դանիելը խոսում է թագավորի հետ

Դարեհը դարձավ Բաբելոնի տիրակալը: Նա սիրում էր Դանիելին և ցանկանում էր նրան ողջ թագավորության առաջնորդը դարձնել: Թագավորի որոշ իմաստուններ նախանձեցին նրան:

Դանիել 6․1-4

Իմաստունները դավ են նյութում

Իմաստունները գիտեին, որ Դավիթն աղոթում է Աստծուն, ուստի նրանք խաբեությամբ ստիպեցին թագավորին նոր օրենք արձակել: Ամեն ոք, ով աղոթում է Աստծուն, առյուծների գուբ կնետվի:

Դանիել 6․5-9

Դանիելն աղոթում է

Չնայած դրան, Դանիելը որոշեց աղոթել Աստծուն: Թագավորի իմաստունները տեսան նրան աղոթելիս և զեկուցեցին թագավորին, որ Դանիելը խախտում է օրենքը: Թագավորը հասկացավ, որ իր իմաստունները խաբել են իրեն: Նա փորձեց մի հնար գտնել Դանիելին փրկելու համար, բայց պարտավոր էր հետևել իր սեփական օրենքին:

Դանիել 6․10-15

Դանիելն առյուծների գուբի մեջ

Դանիելին նետեցին առյուծների գուբը: Թագավորն ամբողջ գիշեր արթուն էր և ծոմ էր պահում, որպեսզի Դանիելը փրկվի:

Դանիել 6․16-18

Թագավորը նայում է առյուծների գուբի մեջ գտնվող Դանիելին

Հաջորդ առավոտ թագավորը շտապեց դեպի առյուծների գուբը: Նա ձայն տվեց Դանիելին՝ տեսնելու, թե արդյոք նա դեռ ողջ է: Դանիելը պատասխանեց: Նա ասաց թագավորին, որ Աստված հրեշտակ ուղարկեց, և նա փակեց առյուծների երախները: Առյուծները չվնասեցին Դանիելին:

Դանիել 6․19-23

թագավորը գրկում է Դանիելին

Թագավորն ուրախ էր, որ Դանիելն անվնաս էր: Նա պատժեց իրեն խաբած իմաստուններին և չեղարկեց օրենքը: Նա իր թագավորությանն ուսուցանեց Աստծու զորության և բարության մասին:

Դանիել 6․23-27