Սուրբ գրությունների պատմություններ
Եղիան և Բահաղի քահանաները


Եղիան և Բահաղի քահանաները, Հին Կտակարանի պատմություններ (2022)

Եղիան և Բահաղի քահանաները, Հին Կտակարանի պատմություններ

Ա Թագավորաց 18

Եղիան և Բահաղի քահանաները

Տիրոջ մարգարեն ընդդեմ կեղծ քահանաների

Բահաղի արձանիկը

Իսրայելի թագավորությունը շարունակում էր տառապել ջրի պակասից: Աքաաբ թագավորը հրամայեց իր ժողովրդին հետևել կեղծ աստծուն՝ Բահաղին:

Գ Թագավորաց 18․1-2, 17-18

Եղիան խոսում է Աքաաբի հետ

Տերն ուղարկեց Եղիա մարգարեին, որպեսզի նա խոսի Աքաաբի հետ: Եղիան բոլորին հրավիրեց սարի գագաթը։ Նա թագավորին և նրա քահանաներին մարտահրավեր նետեց՝ տեսնելու համար, թե ով է ճշմարիտ Աստված՝ Տերը, թե Բահաղը:

Գ Թագավորաց 18.19-21

Եղիան խոսում է Բահաղի քահանաների հետ

Եղիան բացատրեց մարտահրավերի նպատակը: Նա և քահանաները պետք է ցուլ զոհաբերեին՝ կենդանուն դնելով զոհասեղանին, բայց կրակը չպիտի վառեին: Փոխարենը, քահանաները պետք է աղոթեին Բահաղին, որպեսզի նա վառեր կրակը: Այնուհետև Եղիան կդիմեր Տիրոջը նույն խնդրանքով: Եղիան գիտեր, որ միայն ճշմարիտ Աստված կարող էր վառել կրակը:

Գ Թագավորաց 18.22-25

Եղիան խոսում է մի խումբ մարդկանց հետ

Բահաղի քահանաները աղոթեցին իրենց աստծուն առավոտից մինչև կեսօր, սակայն ոչինչ չկատարվեց: Եղիան կատակեց՝ ասելով, որ երևի թե նրանց Բահաղ աստվածը քնած է:

Գ Թագավորաց 18.26-27

Բահաղի քահանաներն աղոթում են զոհասեղանի մոտ

Քահանաները զայրացան, թռան զոհասեղանի վրա և սկսեցին բղավել մինչև երեկո: Նրանք հույս ունեին, որ իրենց աստվածը կպատասխանի նրանց, սակայն կրակն այդպես էլ չվառվեց:

Գ Թագավորաց 18.28-29

Եղիան ծնկի իջած

Այնուհետև Եղիայի հերթն էր: Նա զոհասեղան կառուցեց Տիրոջ համար, զոհասեղանի շուրջը փոս փորեց և պատրաստեց զոհը:

Գ Թագավորաց 18.30-32

Եղիան և մարդիկ զոհասեղան են կառուցում

Եղիան մարդկանց խնդրեց չորս տակառ ջուր բերել և այն երեք անգամ լցնել իր զոհասեղանի վառելափայտի վրա: Ջուրը թրջեց փայտն ու զոհասեղանը: Այն լցրեց ամբողջ փոսը:

Գ Թագավորաց 18.33-37

Եղիան աղոթում է զոհասեղանի մոտ

Եղիան աղոթեց Տիրոջը, որ Նա ցույց տա ճշմարիտ Աստծու զորությունը: Տիրոջ կրակն իջավ երկնքից և կլանեց զոհը, փայտը, քարերն ու ջուրը: Ժողովուրդը տեսավ, որ Եղիայի Աստվածը ճշմարիտ Աստված է: Եղիան աղոթեց, որ երաշտը վերջանա, և Տերն անձրև ուղարկեց:

Գ Թագավորաց 18.38-41