«Մաղաքիա մարգարեն», Հին Կտակարանի պատմություններ (2022)
«Մաղաքիա մարգարեն», Հին Կտակարանի պատմություններ
Մաղաքիա մարգարեն
Ապրել տասանորդի օրենքով
Հրեաները տասանորդ էին վճարում՝ իրենց բերքի և անասունների մեկ տասներորդը տալով Տիրոջը: Տերն օրհնում էր նրանց, երբ նրանք տալիս էին տասանորդը: Բայց որոշ հրեաներ սկսեցին հին հաց, կույր կամ հիվանդ կենդանիներ տալ որպես տասանորդ: Լավ կենդանիներին նրանք իրենց էին պահում։
Ծննդոց 14․20, 28․22, Երկրորդ Օրինաց 12․6, 11, 17, Մաղաքիա 1․7-8, 12-13
Տերը դժգոհ էր։ Մաղաքիա մարգարեն ասաց հրեաներին, որ նրանք կողոպտում են Տիրոջը, երբ ազնիվ չեն տասանորդ վճարելուց: Մաղաքիան նրանց ասաց, որ ապաշխարեն:
Տերը հրեաներին խոստում տվեց։ Եթե նրանք ազնիվ տասանորդ տային, Տերը մեծ օրհնություններ կթափեր երկնքից: