«Հովնան մարգարեն», Հին Կտակարանի պատմություններ (2021)
«Հովնան մարգարեն», Հին Կտակարանի պատմություններ
Հովնան 1-4
Հովնան մարգարեն
Սովորում ենք ապավինել Տիրոջ ողորմածությանը
Հովնանը մարգարե էր։ Տերը պատվիրեց նրան նախազգուշացնել Նինվեի բնակիչներին, որ նրանց քաղաքը կործանվելու է, եթե նրանք չապաշխարեն։
Սակայն Նինվե քաղաքի ժողովուրդն իսրայելացիների թշնամին էր։ Հովնանը չէր ցանկանում քարոզել նրանց։ Ուստի, նա նավ նստեց՝ Նինվեից հեռու գնալու նպատակով:
Հովնանը նավում էր, երբ մեծ փոթորիկ բարձրացավ: Նավում գտնվող մարդիկ վախենում էին, որ կմահանան: Նրանք Հովնանին խնդրեցին աղոթել Տիրոջը փրկության համար:
Հովնանը գիտեր, որ Տերը փոթորիկ էր ուղարկել, որովհետև ինքը փախչում էր նրանից, ինչ Տերը նրան պատվիրել էր անել: Հովնանն ուզում էր փրկել նավում գտնվող մարդկանց։ Նա նրանց ասաց, որ եթե նրանք իրեն ծովը գցեն, փոթորիկը կդադարի:
Մարդիկ չէին ուզում Հովնանին նավից դուրս նետել: Նրանք փորձեցին նավը դեպի ցամաք վարել, բայց փոթորիկը շատ հզոր էր: Ի վերջո, նրանք Հովնանին նավից դուրս նետեցին:
Փոթորիկն ավարտվեց: Սակայն մի հսկա ձուկ կուլ տվեց Հովնանին:
Հովնանը ձկան փորում երեք օր ու երեք գիշեր անցկացրեց: Այդ ընթացքում Հովնանն աղոթում էր և ապաշխարում: Նա ցանկանում էր անել այն, ինչը ճիշտ էր, և լսել Տիրոջը: Տերը լսեց Հովնանի աղոթքները և ստիպեց ձկանը դուրս թքել Հովնանին:
Աստված կրկին կանչեց Հովնանին քարոզել Նինվե քաղաքի ժողովրդին։ Այս անգամ Հովնանը հնազանդվեց: Նա գնաց Նինվե և ասաց մարդկանց, որ ապաշխարեն, այլապես Տերը կկործանի նրանց քաղաքը։ Թագավորն ու իր ժողովուրդն ապաշխարեցին: Տերը ներեց նրանց և չկործանեց Նինվեն:
Սակայն Հովնանը հիասթափված էր, որ Նինվեի բնակիչները չկործանվեցին: Նրա կարծիքով նրանք ներման արժանի չէին:
Հովնանին դաս տալու նպատակով Տերը ծառ աճեցրեց՝ Հովնանին արևից պատսպարելու համար: Ծառը թոշնեց և Հովնանը վշտացավ բույսի համար:
Տերը Հովնանին Իր զավակների մասին մի դաս ուսուցանեց: Հովնանը սովորեց, որ ինքը պետք է տխրի, երբ մարդիկ չեն ապաշխարում և ուրախանա, երբ նրանք ապաշխարում են: