Սուրբ գրությունների պատմություններ
Հեսու մարգարեն


«Հեսու մարգարեն», Հին Կտակարանի պատմություններ (2022)

«Հեսու մարգարեն», Հին Կտակարանի պատմություններ

2 Օրինաց 10, 3134, Հեսու 1, 3-6, 10-11, 2124

Հեսու մարգարեն

Վերջին փորձությունը՝ մինչև խոստացված երկիր մտնելը

Հեսուն աղոթում է

Տերը կանչեց Հեսուին՝ լինելու նոր մարգարե Մովսես մարգարեի երկինք վերցվելուց հետո: Մինչ իսրայելացիները ճամբար էին խփել Հորդանան գետի մոտ, Տերն ասաց, որ ժամանակն է, որ նրանք տեղափոխվեն խոստացված երկիր:

Երկրորդ Օրինաց 34․1-9, Հեսու 1․1-4, Ալմա 45․19

ամբարիշտ մարդիկ Քանանում

Խոստացված երկիրը Քանանում էր, բայց այնտեղ ամբարիշտ մարդիկ էին ապրում: Տերը Հեսուին ասաց, որ ուժեղ և համարձակ լինի։ Տիրոջ օգնությամբ իսրայելացիները կարող էին գրավել Քանանի երկիրը:

Հեսու 1․1-9

իսրայելացիները Հորդանան գետի մոտ

Հեսուն զորք հավաքեց: Տերը նրանց ասաց, որ իրենց հետ տանեն տասը պատվիրանների քարե տախտակները և մյուս սուրբ գրությունները: Քահանաներն այս սրբազան իրերը տանում էին մի տուփի մեջ, որը կոչվում էր ուխտի տապանակ: Այնուհետև զորքը պատրաստվեց անցնելու Հորդանան գետը: Գետը խորն էր և արագահոս:

Երկրորդ Օրինաց 10․5, 31․25-26, Հեսու 1․10-11, 3․1-11

Հեսու մարգարեն

Հեսուն իսրայելացիներին խոստացավ, որ Տերը կօգնի նրանց անցնել գետը:

Հեսու 3․10-13

ջուրը բաժանվում է ոտքերի մոտ

Հեսուն 12 քահանաների խնդրեց վերցնել ուխտի տապանակը և մտնել ջուրը։ Հենց քահանաները գետը մտան, ջուրը բաժանվեց:

Հեսու 3․12-17

Իսրայելացիներն ուխտի տապանակը տանում են գետի չոր հունով, ոմանք քարեր են հավաքում

Իսրայելացիները գետն անցան ցամաքով: Հեսուն իսրայելացիներին խնդրեց գետի չոր հունից վերցնել 12 քար: Նա քարերը շարեց՝ իսրայելացիներին հիշեցնելու համար այդ օրվա Տիրոջ հրաշքի մասին։

Հեսու 3․17, 4․1-24

Իսրայելացիները շարժվում են դեպի քաղաք

Հեսուն Իսրայելի բանակն առաջնորդեց դեպի Քանանի երկիրը: Նրանք հասան Երիքով կոչվող քաղաքը: Քաղաքը շատ ամուր էր և բարձր պարիսպներ ուներ: Տերը Հեսուին ասաց, թե ինչպես նվաճել Երիքովը: Նա ասաց, որ իսրայելացիները պետք է վեց օր շարունակ շրջեն Երիքովի շուրջը: Հեսուն հնազանդվեց Տիրոջը:

Հեսու 5․13-15, 6․1-5

Քահանաները տանում են ուխտի տապանակը, մյուսները փող են հնչեցնում

Հեսուն քահանաներին ասաց, որ ուխտի տապանակը տանեն իսրայելացիների առաջից։ Ամեն օր բանակը շրջում էր Երիքովի շուրջը, և յոթ քահանաներ փչում էին իրենց փողերը։ Մյուս բոլոր իսրայելացիները լուռ էին։

Հեսու 6․6-14

Իսրայելցիներն աղաղակում են, պատն ընկնում է

Յոթերորդ օրը բանակը յոթ անգամ արշավեց Երիքովի շուրջը: Երբ քահանաները փչում էին իրենց փողերը, Հեսուն իսրայելացիներին ասաց, որ բարձր աղաղակեն։ Հանկարծ Երիքովի պարիսպները վայր ընկան, և Հեսուի զորքը գրավեց քաղաքը:

Հեսու 6․15-16, 20

Հեսուն խոսում է քաղաքացիների հետ

Տերն օգնեց իսրայելացիներին, ինչպես և խոստացել էր: Հեսուի զորքը շարունակեց նվաճել քանանացիների երկիրը, և իսրայելացիները սկսեցին ապրել այնտեղ: Հեսուն հիշեցրեց նրանց Տիրոջ հրաշքների ու խոստումների մասին: Նա խնդրեց իսրայելացիներին ծառայել Տիրոջը:

Հեսու 10․42, 11․23, 21․43-45, 24․15