Սուրբ գրությունների պատմություններ
Եգիպտոսի պատուհասները


Եգիպտոսի պատուհասները, Հին Կտակարանի պատմություններ (2022)

Եգիպտոսի պատուհասները, Հին Կտակարանի պատմություններ

Ելից 4-5, 7-12

Եգիպտոսի պատուհասները

Փարավոնի ընտրությունները Տիրոջ դեմ

Մովսեսն ու Ահարոնը խոսում են Փարավոնի հետ

Մովսեսը ապավինեց Տիրոջը և վերադարձավ Եգիպտոս: Մովսեսը և նրա եղբայր Ահարոնը գնացին Փարավոնի մոտ և խնդրեցին նրան, որ ազատ արձակի իսրայելացիներին և թույլ տա նրանց հեռանալ Եգիպտոսից: Փարավոնը զայրացավ և մերժեց: Նա ստիպեց իսրայելացիներին ավելի ծանր աշխատանք կատարել:

Ելից 4․10-16, 5.1–18

գետը վերածվում է արյան

Քանի որ Փարավոնը չլսեց Տիրոջը, եգիպտացիները տառապեցին ահավոր պատուհասներից: Նախ՝ Եգիպտոսի բոլոր ջրերը վերածվեցին արյան: Մովսեսը կրկին խնդրեց Փարավոնին թույլ տալ, որ իսրայելացիները գնան, սակայն Փարավոնը մերժեց:

Ելից 7․14-25

Գորտերը ցատկում են եգիպտացիների վրա

Այնուհետև Տերը գորտեր ուղարկեց Եգիպտոսի վրա: Գորտերն ամենուրեք էին: Փարավոնը ասաց, որ թույլ կտա իսրայելացիներին հեռանալ, եթե գորտերը հեռացվեն: Տերը հեռացրեց գորտերին, սակայն Փարավոնը թույլ չտվեց, որ իսրայելացիները գնան։ Դրանից հետո Տերը մժեղներ և շնաճանճեր ուղարկեց Եգիպտոսի վրա:

Ելից 8․1-32

Եգիպտացիները և սատկած անասունները

Այնուհետև եգիպտացիներին պատկանող բոլոր անասունները սատկեցին, իսկ իսրայելացիների անասունները չսատկեցին: Դրանից հետո եգիպտացիների մարմնի վրա ցավոտ խոցեր առաջացան:

Ելից 9․3 -12

հրեղեն կարկուտ և փոթորիկ, որոնք ավիրեցին Եգիպտոսը

Եգիպտոսի վրա թափվեց նաև հրեղեն կարկուտ և փոթորիկ: Դա ահավոր ավերածություններ առաջացրեց:

Ելից 9.22–35

մորեխները ոչնչացնում են ցանքսերը

Փարավոնը կրկին թույլ չտվեց, որ իսրայելացիները հեռանան: Այս անգամ Տերը մորեխներ ուղարկեց, որոնք ոչնչացրին եգիպտացիների ամբողջ սնունդը:

Ելից 10․12–20

Փարավոն

Այնուհետև երեք օր խավար եղավ: Պատուհասների ընթացքում Փարավոնը խոստանում էր, որ թույլ կտա իսրայելացիներին հեռանալ, եթե պատուհասները դադարեն, բայց ամեն անգամ ստում էր:

Ելից 10․21–23, 27

Մովսեսը և ընտանիքը

Ինը պատուհասից հետո Փարավոնը կրկին թույլ չտվեց, որ իսրայելացիները հեռանան: Տերն ասաց Մովսեսին, որ մի նոր սարսափելի պատուհաս կուղարկի: Տերն առաջնորդեց և պաշտպանեց իսրայելացիներին, երբ նրանք իրենց ազատությանն էին սպասում:

Ելից 11.4-7, 12.1–13