Հռութը և Նոեմին, Հին Կտակարանի պատմություններ (2022)
Հռութը և Նոեմին, Հին Կտակարանի պատմություններ
Հռութ 1–4
Հռութը և Նոեմին
Հաղթահարելով փորձությունները սիրո և հավատարմության շնորհիվ
Նոեմին և իր ընտանիքը տեղափոխվեցին Մովաբ, քանի որ Հուդայի երկրում չկար բավականաչափ սնունդ: Այնուհետև Նոեմիի ամուսինը մահացավ: Նոեմիի որդիներն ամուսնացան Օրփա և Հռութ անունով մովաբացի կանանց հետ: Նրանք 10 տարի հոգ էին տանում Նոեմիի մասին:
Այնուհետև Օրփայի և Հռութի ամուսինները մահացան: Կանայք մնացին մենակ: Նոեմին չէր կարող Հռութին և Օրփային ապահովել սնունդով:
Օրփան վերադարձավ տուն: Իսկ Հռութը ցանկացավ մնալ և հոգ տանել Նոեմիի մասին: Հռութն ու Նոեմին լսել էին, որ Հուդայի երկրում կրկին բերք կա, ուստի նրանք ուղևորվեցին այնտեղ:
Հռութն ու Նոեմին հասան Հուդա բերքահավաքի ժամանակ: Նրանց սնունդ էր հարկավոր: Նոեմիի Բոոս անունով ազգականը Հուդայում դաշտեր ուներ: Նա թույլ տվեց, որ Հռութը հավաքի իր դաշտերում մնացած հացահատիկը: Դա դժվար աշխատանք էր:
Բոոսը հարգում էր Հռութին, քանի որ նա քրտնաջան աշխատում էր և հավատարիմ էր Նոեմիին և Տիրոջը: Նա հրահանգեց ծառաներին, որ դաշտերում ավելի շատ հացահատիկ թողնեն Հռութի համար:
Նոեմին ուզում էր, որ Հռութը ընտանիք ունենա: Նա խրախուսեց Հռութին ամուսնանալ Բոոսի հետ: Հռութը գիտեր, որ եթե ինքն ու Բոոսը ամուսնանան, ապա կարող են միասին հոգ տանել Նոեմիի մասին:
Հռութը որոշեց առաջարկել Բոոսին ամուսնանալ իր հետ: Բոոսը գիտեր, որ Հռութը հավատարիմ և առաքինի կին է: Նա համաձայնվեց:
Հռութը և Բոոսը ամուսնացան: Շուտով Հռութը տղա երեխա ունեցավ: Բոոսը դարձավ Դավիթի՝ ապագա թագավորի պապը: Շատ տարիներ անց այս տոհմում ծնվեց Հիսուս Քրիստոսը: