«Եղիսեն բուժում է Նեեմանին», Հին Կտակարանի պատմություններ (2022)
«Եղիսեն բուժում է Նեեմանին», Հին Կտակարանի պատմություններ
Եղիսեն բուժում է Նեեմանին
Պարզ հավատքը վերածվում է մեծ հրաշքի
Հեռավոր Սիրիայում ապրում էր մի մարդ, ում անունը Նեեման էր։ Նա սիրիական բանակի անվանի հրամանատար էր։ Բայց Նեեմանը մաշկի ցավոտ հիվանդություն ուներ, որը կոչվում էր բորոտություն:
Նեեմանի կնոջ ծառան իսրայելացի մի աղջիկ էր: Այդ աղջիկը հավատք ուներ առ Տերը։ Նա ասաց, որ եթե Նեեմանը կարողանար այցելել Եղիսե մարգարեին, ապա կբուժվեր իր հիվանդությունից:
Նեեմանը երկար ճամփորդեց Եղիսեին գտնելու համար: Նա կարծում էր, որ բուժվելու էր մեծ հրաշքով:
Նեեմանը եկավ Եղիսեի տուն՝ իր ծառաներով, ձիերով և կառքերով: Եղիսեն ուղարկեց իր ծառային, որ փոխանցի Նեեմանին Տիրոջ հրահանգները: Տերը կբուժեր Նեեմանին, եթե նա յոթ անգամ լվացվեր Հորդանան գետում:
Նեեմանը բարկացած էր, քանի որ ցանկանում էր, որ Տիրոջ մարգարեն դուրս գար և արագ բուժեր իրեն: Նեեմանը դժգոհում էր այն բանից, որ Հորդանան գետն այնքան լավը չէր, որքան Սիրիայի մեծ գետերը:
Բայց Նեեմանի ծառաները հարցրին, թե ինչո՞ւ Նեեմանը չի կատարում այսպիսի հեշտ առաջադրանքը։ Նույնիսկ, եթե դա իմաստ չուներ Նեեմանի համար, Տիրոջ մարգարեն խնդրել էր նրան դա անել:
Նեեմանը դադարեց հպարտ լինել և լսեց իր ծառաներին: Նա յոթ անգամ լվացվեց Հորդանան գետում: Այնուհետև Տերը բուժեց Նեեմանին, ինչպես Եղիսեն ասել էր։ Նեեմանը գիտեր, որ Եղիսեն մարգարե էր, և որ Տերն իրական էր: