Եղիա մարգարեն, Հին Կտակարանի պատմություններ (2022)
Եղիա մարգարեն, Հին Կտակարանի պատմություններ
Գ Թագավորաց 16-18
Եղիա մարգարեն
Մոր հավատքը և Տիրոջ հրաշքները
Իսրայելի թագավորությունում անձրև չէր գալիս, և ջուրը սպառվում էր: Աքաաբ թագավորն ու Հեզաբել թագուհին չէին սիրում Տիրոջ մարգարեներին: Նրանք նույնիսկ սպանել էին նրանցից մի քանիսին: Թագավորը և թագուհին կուռքերին էին աղոթում անձրևի համար: Սակայն Եղիա մարգարեն նրանց ասաց, որ Տերը մի քանի տարի նրանց անձրև չի ուղարկելու:
Գ Թագավորաց 16.29–33, 17.1, 18.13
Թագավորը և թագուհին զայրացան Եղիայի վրա: Տերը Եղիային զգուշացրեց, որ թաքնվի, քանզի նրա կյանքը վտանգված էր:
Տերը Եղիային ուղղորդեց գետի մոտ և թռչուններ ուղարկեց՝ նրան ուտելիք բերելու համար: Քանի որ անձրև չէր գալիս, գետը չորացել էր և Եղիան ջուր չուներ:
Տերը Եղիային տարավ մի կնոջ մոտ, ով ապրում էր մի հեռավոր քաղաքում: Եղիան խնդրենց կնոջն իրեն ջուր ու հաց տալ: Սակայն կինը միայն մեկ օրվա ուտելիք ուներ:
Եղիան գիտեր, որ դա նրա հացի վերջին կտորն էր: Նա խոստացավ, որ եթե կինը կերակրեր իրեն, Տերը կնոջ ընտանիքին հացով կապահովեր՝ մինչև անձրև կգար։
Կինը Եղիայի համար հաց պատրաստեց: Այնուհետև նրա յուղն ու ալյուրը բազմապատկվեցին: Եվ ուտելիքի պաշարն արդեն բավական էր Եղիային և կնոջ ընտանիքին բազում օրեր կերակրելու համար։
Մի օր կնոջ որդին հիվանդացավ և մահացավ: Կինը հարցրեց Եղիային, թե ինչու է Տերը թույլ տալիս, որ այդ ամենը կատարվի իր հետ:
Եղիան քահանայություն ուներ: Նա օրհնեց կնոջ որդուն և խնդրեց, որ Տերը թույլ տա նրան վերակենդանանալ: Երեխան սկսեց նորից շնչել և կինը հասկացավ, որ Եղիան Տիրոջ մարգարեն է: