«Երեմիա մարգարեն», Հին Կտակարանի պատմություններ (2022)
«Երեմիա մարգարեն», Հին Կտակարանի պատմություններ
Երեմիա մարգարեն
Կանչվել էր նախքան ծնվելը
Երիտասարդ տարիներին Երեմիան ապրել է Երուսաղեմում։ Մի օր Տերը եկել է Երեմիայի մոտ և նրան կանչել է որպես մարգարե: Տերը Երեմիային ասել է, որ նա ընտրվել է որպես մարգարե դեռ ծնվելուց առաջ: Տերը գիտեր, որ Երեմիայի կյանքը դժվար էր լինելու: Բայց Նա խոստացել էր Երեմիային, որ միշտ իր հետ կլիներ:
Երուսաղեմի ժողովուրդը չէր պահում Տիրոջը տված խոստումները։ Մարդկանց ամբարշտության պատճառով Երեմիան զգուշացրեց նրանց, որ իրենց երկիրը գրավելու են: Տերն ասել էր, որ եթե նրանք Հանգստության օրը սուրբ պահեին, Երուսաղեմ քաղաքը չէր ավերվի: Բայց մարդիկ չէին լսում։
Երեմիան երկար տարիներ ուսուցանեց մարդկանց: Սակայն նրանք չապաշխարեցին։ Փոխարենը նրանք հետապնդեցին Երեմիային և բանտ գցեցին նրան:
Երեմիա 20․2, 26․8-9, 37․15-18, 38․6
Երեմիան սիրում էր մարդկանց։ Նա լաց եղավ նրանց մեղքերի պատճառով: Ինչպես նա ասել էր՝ Երուսաղեմը կործանվեց, իսկ մարդիկ գերեվարվեցին:
Երեմիա 9․1-8, 25․9-12, 52․1-10
Երեմիային տարան Եգիպտոս։ Տերն ասաց նրան, որ գրի առնի իր մարգարեությունները: Երեմիան հնազանդվում էր Տիրոջը, նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ շատ դժվար էր: Նա շարունակեց ասել իր ժողովրդին, որ կատարեն Տիրոջը տված իրենց խոստումները։