«Տերը խոսում է Եղիայի հետ», Հին Կտակարանի պատմություններ (2022)
«Տերը խոսում է Եղիայի հետ», Հին Կտակարանի պատմություններ
Տերը խոսում է Եղիայի հետ
Լսել Տիրոջ ձայնը
Թագավոր Աքաաբը թագուհի Հեզաբելին պատմեց, որ Տերը ջախջախել է Բահաղի քահանաներին։ Հեզաբելը զայրացավ և ասաց, որ կսպանի Եղիա մարգարեին:
Եղիան իր կյանքը փրկելու համար հեռացավ Իսրայելից: 40 օր ու 40 գիշեր նա քայլեց՝ ճանապարհին ծոմ պահելով: Այնուհետև հասնելով Սինայ լեռան մոտ նա մի քարայր գտավ, որտեղ կարող էր թաքնվել: Տերը Եղիային ասաց, որ բարձրանա լեռան գագաթը, որպեսզի Նա կարողանար խոսել Եղիայի հետ:
Ուժգին քամի բարձրացավ և քարանձավի քարերը կտոր-կտոր արեց: Դրանից հետո երկրաշարժը ցնցեց գետինը։ Հետո հրդեհ սկսվեց: Եղիան լսեց քամու, երկրաշարժի և կրակի բարձր ձայները: Բայց Տիրոջ ձայնը այդ բարձր ձայների մեջ չկար:
Այնուհետև Եղիան լսեց մեղմ հանդարտ ձայն: Նա գիտեր, որ դա Տերն էր: Տերը հարցրեց Եղիային, թե ի՞նչ է նա անում այդտեղ:
Եղիան ասաց, որ թաքնվում է կյանքը փրկելու համար։ Բոլոր մարգարեները սպանվել էին, մարդիկ մերժել էին Տիրոջը:
Տերը մխիթարեց Եղիային և ասաց նրան, որ կան շատ իսրայելացիներ, որոնք երկրպագում են Տիրոջը: Տերը Եղիային խնդրեց վերադառնալ տուն և մի նոր մարգարե գտնել: Այդ նոր մարգարեի անունը Եղիսե էր: