Դանիելը և նրա ընկերները, Հին Կտակարանի պատմություններ (2022)
Դանիելը և նրա ընկերները, Հին Կտակարանի պատմություններ
Դանիել 1
Դանիելը և նրա ընկերները
Դանիելը հրաժարվում է ուտել թագավորի կերակուրը
Բաբելոնի թագավորությունը նվաճեց Երուսաղեմը: Նրանք խլեցին ամենախելոք և ամենաուժեղ պատանիներին իրենց ընտանիքներից և տարան Բաբելոն՝ թագավորին ծառայելու:
Դանիելը և նրա ընկերներն այդ պատանիներից էին: Նրանք ընտրվել էին՝ թագավորի պալատում որպես իմաստուններ ծառայելու համար:
Թագավորը Դանիելին և նրա ընկերներին ուտելիք և գինի հյուրասիրեց: Սակայն նրանք հրաժարվեցին ուտել թագավորի կերակուրը և խմել նրա գինին: Դա Աստծո պատվիրաններին հակառակ էր:
Թագավորի ծառան վախեցավ իր կյանքի համար: Նա պետք է հոգ տաներ Դանիելի և նրա ընկերների մասին, ուստի մտածում էր, որ եթե նրանք հրաժարվեն ուտել թագավորի կերակուրը, ապա կթուլանան մնացած պատանիների համեմատ: Իսկ թագավորը կբարկանա և ծառային մահապատժի կենթարկի:
Սակայն Դանիելն ապավինում էր Աստծուն և ցանկանում էր հնազանդվել Նրա պատվիրաններին: Դանիելը խնդրեց ծառային 10 օրվա ընթացքում իրենց միայն ջուր ու ընդեղեն տալ և այնուհետև համեմատել իրենց առողջությունը մնացած պատանիների առողջության հետ: Ծառան համաձայնեց:
10 օր անց Դանիելը և նրա ընկերները ավելի առողջ էին, քան մնացած պատանիները: Դանիելը և նրա ընկերները հետևեցին Աստծո պատվիրաններին և Աստված նրանց դարձրեց ամենաիմաստունը թագավորի պալատում: