Նոր Կտակարան 2023
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը: Եբրայեցիս 1–6. Հիսուս Քրիստոս. «Հաւիտենական փրկութեան [Հեղինակը]»


«Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը։ Եբրայեցիս 1-6․ Հիսուս Քրիստոս․ «Հաւիտենական փրկութեան [Հեղինակը]», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2021)

«Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը։ Եբրայեցիս 1-6», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Քրիստոսը երիտասարդ աղջկա կողքին

Գաղաադի բալասանը, Էննի Հենրի

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը

Եբրայեցիս 1–6

Հիսուս Քրիստոս․ «Հավիտենական փրկութեան [Հեղինակը]»

Ի՞նչ ճշմարտություններ եք գտնում Եբրայեցիս 1-6-ում, որոնք ոգեշնչվում եք ուսուցանել երեխաներին։ Ուշադրություն դարձրեք Հոգու հուշումներին, որոնք ստանում եք դասին պատրաստվելիս, և մի մոռացեք գրի առնել դրանք։

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ստուգեք, արդյո՞ք երեխաները հետևել են ձեր հրավերին անցած շաբաթվա դասի վերջում և գտել են այն հատվածը, որով կարող են կիսվել։ Եթե այո, ժամանակ տվեք նրանց կիսվելու: Եթե ոչ, օգնեք նրանց մտածել, թե ինչ են սովորել վերջերս սուրբ գրություններից, որով կարող են կիսվել։

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Եբրայեցիս 1․1–10, 2․8–10, 17–18

Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին

Այս հատվածները կարող են օգնել երեխաներին ավելին սովորել Հիսուս Քրիստոսի մասին և ամրացնել իրենց հարաբերությունները Նրա հետ:

Հնարավոր վարժություններ

  • Գտեք որոշ ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի մասին Եբրայեցիս 1.1–10 հատվածներում, 2․8–10, 17–18 և գրեք դրանք թղթի շերտերի վրա: Թաքցրեք թերթերը սենյակում և հրավիրեք երեխաներին գտնել դրանք: Օգնեք երեխաներին կարդալ թերթիկների վրա գրված ճշմարտությունները և խոսել այն մասին, թե ինչ են դրանք նշանակում։ Եթե անհրաժեշտ է, բացատրեք, որ Հիսուսը կոչվում է Աստծո Որդի, որովհետև Երկնային Հայրը Նրա հոգու և մարմնի հայրն է։

  • Բարձր պահեք Փրկիչի պատկերը և կիսվեք, թե ինչու եք շնորհակալ Նրա համար: Թող յուրաքանչյուր երեխա հերթով պահի նկարը և կիսվի, թե ինչու է շնորհակալ Հիսուս Քրիստոսի համար:

Եբրայեցիս 3․8

Երկնային Հայրն ուզում է, որ մենք «չխստացնենք [մեր] սրտերը»

Եբրայեցիս 3-ում նկարագրված է, որ Իսրայելացիները խստացնում են իրենց սրտերը և մերժում Տիրոջ օրհնությունները։ Դա նախազգուշացում է բոլորիս, որ չխստացնենք մեր սրտերը:

Հնարավոր վարժություններ

  • Դասարան բերեք ներծծող (սպունգ կամ լվալու շոր) և կոշտ (քարի պես) առարկաներ: Երեխաներին հրավիրեք դիպչել այդ առարկաներին և նկարագրել, թե ինչ են զգում։ Յուրաքանչյուր առարկայի վրա մի քանի կաթիլ ջուր լցրեք և շեշտեք, որ ջուրն ավելի լավ է կլանվում ներծծվող առարկայի կողմից, քան՝ քարի։ Բացատրեք, որ մեր սրտերը պետք է լինեն փափուկ, ոչ թե կարծր, որպեսզի կարողանանք ընդունել Երկնային Հոր ճշմարտությունները և Նրա սերը։

  • Փափուկ գործվածքից և ավելի կարծր նյութից, օրինակ՝ ստվարաթղթից, կտրեք սիրտ։ Երեխաների հետ քննարկեք փափուկ սիրտ ունենալու և կոշտ սիրտ ունենալու տարբերությունը: Պատմեք սուրբ գրություններից այն մարդկանց մասին, ովքեր ունեին փափուկ կամ կարծր սրտեր, օրինակ՝ Նեփին, Լամանը և Լեմուելը (1 Նեփի 2․16–19], Պողոսը (Գործք Առաքելոց 9․1–22), կամ Ջոզեֆ Սմիթը (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․11–20)։ Յուրաքանչյուր օրինակի մասին պատմելիս խնդրեք երեխաներին ցույց տալ փափուկ կամ կարծր սիրտը։

Մովսեսը կարգում է Ահարոնին

Ահարոնը «Աստծուց էր կանչված» (Եբրայեցիս 5․4): Մովսեսը Ահարոնին կանչում է ծառայության, Հարրի Անդերսոն

Եբրայեցիս 5.4

Քահանայություն կրողները կանչված են Աստծուց

Եբրայեցիս 5․4-ը կարևոր հատված է, որովհետև այն պարզաբանում է, որ քահանայություն կրողները պետք է կանչվեն Աստծուց։ Նույնը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր կանչված են ծառայելու Տիրոջ Եկեղեցում։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Եբրայեցիս 5․4-ը։ Խնդրեք քահանայության որևէ կրողի բացատրել, թե ինչ է քահանայությունը: Նա կարող է նաև պատմել, թե ինչպես է ծառայում ուրիշներին, երբ կատարում է իր պարտականությունները: Նաև ծխի որևէ քրոջ խնդրեք կիսվել Եկեղեցում կոչում ստանալու ձեռնադրման իր փորձառությամբ։ Խրախուսեք նրան պատմել, թե Տերն ինչպես է օրհնել նրան իր կոչումը կատարելու զորությամբ:

  • Օգնեք երեխաներին մտապահել Հավատո հինգերորդ հանգանակը: Բերեք ձեր վկայությունը, որ նրանք, ովքեր կանչվում են կատարելու Աստծո աշխատանքը, կանչվում են Աստծո կողմից հայտնության միջոցով։

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Եբրայեցիս 1․1–10, 2․8–10, 17–18

Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին

Եբրայեցիներին ուղղված նամակները միտված էին ամրացնելու եբրայեցի սրբերի հավատքն առ Հիսուս Քրիստոսը: Այդ նամակները կարող են նույն ազդեցությունն ունենալ երեխաների վրա, որոնց դուք ուսուցանում եք։

Հնարավոր վարժություններ

  • Հանձնարարեք յուրաքանչյուր երեխայի մի քանի հատված Եբրայեցիս 1․1–10, 2․8–10, 17–18-ից և խնդրեք նրանց այդ հատվածներում փնտրել ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի մասին։ Հրավիրեք նրանց կիսվել իրենց գտածով կամ գրել այդ գտածը գրատախտակին: Ուրիշ ի՞նչ գիտենք Հիսուս Քրիստոսի մասին: Երեխաները կարող են մտքեր գտնել երգերի մեջ, օրինակ՝ «Գիտեմ ապրում է Փրկիչն իմ» (Հիմներ, հ. 38) կամ «He Sent His Son” (Children’s Songbook, 34–35)։

  • Խնդրեք երեխաներին նկարել ծնողների հետ իրենց պատկերող նկարներ: Խնդրեք նրանց կիսվել, թե ինչ ընդհանրություն ունեն իրենց ծնողների հետ: Բացատրեք, որ Եբրայեցիս 1․3-ում ասվում է, որ Հիսուս Քրիստոսը Աստծո «էության նկարագիրն» է, ինչը նշանակում է, որ Հիսուսը և Երկնային Հայրը ունեն նույն հատկանիշները։ Երեխաների հետ խոսեք այն մասին, թե հետևելով Հիսուս Քրիստոսին, ինչպես ենք ավելի շատ մոտենում Երկնային Հորը:

Եբրայեցիս 3․7-19

Որպեսզի ստանանք Երկնային Հոր առաջնորդությունը և օրհնությունները, մենք պետք է «չխստացնենք մեր սրտերը»

Եբրայեցիս 3-ում անապատում իսրայելացիների պատմությունը օգտագործվում է ուսուցանելու համար մեր սրտերը չխստացնելու կարևորությունը։ Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս պատմությունը, որպեսզի ուսուցանեք ձեր դասարանի երեխաներին այս սկզբունքը:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին մտածել այն բաների մասին, որոնք կարծր են կամ փափուկ։ (Հնարավորության դեպքում բերեք մի քանի օրինակ՝ նրանց ցույց տալու համար): Միասին կարդացեք Եբրայեցիս 3․8: Ի՞նչ է նշանակում խստացված սիրտ ունենալ: Ինչո՞ւ է Աստված ցանկանում, որ մենք ունենանք փափուկ սրտեր։

  • Ձեր բառերով պատմեք իսրայելացիների պատմությունը անապատում, երբ նրանք խստացրել էին իրենց սրտերը Տիրոջ դեմ (տես Թվոց 14․1–12, Եբրայեցիս 3․7–19)։ Օգնեք երեխաներին դերերով խաղալ այդ պատմությունը։ Ի՞նչ կպատահի, եթե մենք խստացնենք մեր սրտերը Տիրոջ և Նրա ավետարանի դեմ։

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Մատթեոս 13․15, Եբրայեցիս 3․15, Մոսիա 11․29 և Մովսես 6․27։ Խնդրեք նրանց գրատախտակին նկարել այդ հատվածներում նշված մարմնի մասերը: Ի՞նչ է նշանակում ունենալ հոգևորապես խուլ ականջներ, կույր աչքեր և կարծր սրտեր։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մեր ականջները, աչքերը և սրտերը պատրաստ լինեն ճանաչելու Հոգու ձայնը։

Եբրայեցիս 5․1-4

Քահանայություն կրողները կանչված են Աստծուց

Եբրայեցիս 5 գլուխը հնարավորություն է տալիս քննարկելու, թե ինչ է քահանայությունը (Աստծո անունով գործելու զորություն և իշխանություն) և ինչպես են այն ստանում։

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք «Մովսեսը քահանայություն է տալիս Ահարոնին» նկարը (Ավետարանի պատկերագիրք, հ. 15) մինչ երեխաներից մեկը կարդում է Եբրայեցիս 5․4-ը։ Բացատրեք, որ Ահարոնյան Քահանայությունը կոչվել է Ահարոնի անունով: Օգնեք երեխաներին մտածել Ահարոնյան Քահանայություն կրողների պարտականությունների մասին (օրինակ՝ մկրտել, օրհնել և բաժանել հաղորդությունը և հրավիրել մարդկանց գալ դեպի Քրիստոսը, տես Վարդապետություն և Ուխտեր 20․46–48, 59

  • Օգնեք երեխաներին մտածել, թե ինչ տարբեր ձևերով են մարդիկ ստանում իշխանություն։ Օրինակ՝ ինչպե՞ս է ուսուցիչը, բժիշկը կամ քաղաքական ղեկավարը ստանում իր իշխանությունը։ Ինչպե՞ս է Աստված տալիս Իր իշխանությունը: Հրավիրեք երեխաներին մտածել այս հարցի շուրջ, մինչ կկարդան Եբրայեցիս 5.4 հատվածը և հավատո հինգերորդ հանգանակը: Օգնեք երեխաներին մտածել ծխի այն մարդկանց մասին, ովքեր իշխանություն ունեն Աստծուց, ներառյալ՝ քահանայություն կրողները, ինչպես նաև տղամարդիկ և կանայք, ովքեր ձեռնադրվել են՝ ծառայելու հատուկ կոչումներում:

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին իրենց ընտանեկան երեկոյի ժամանակ կիսվել այսօր դասարանում սովորած սուրբ գրության հատվածով, երգով կամ վարժությունով։

Բարելավենք մեր ուսուցումը

Երեխաները կարող են ճանաչել Հոգու ազդեցությունը։ Ուսուցանեք երեխաներին, որ խաղաղության, սիրո և ջերմության զգացումները, որ իրենք ունենում են Հիսուս Քրիստոսի կամ Նրա ավետարանի մասին խոսելիս կամ երգելիս, գալիս են Սուրբ Հոգուց: