Նոր Կտակարան 2023
Հոկտեմբերի 23-29-ը։ Ա և Բ Տիմոթեոս, Տիտոս, Փիլիմոն. «Օրինակ եղիր հավատացեալներին»


«Հոկտեմբերի 23-29-ը։ Ա և Բ Տիմոթեոս, Տիտոս, Փիլիմոն. «Օրինակ եղիր հավատացեալներին», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2021)

«Հոկտեմբերի 23-29-ը։ Ա և Բ Տիմոթեոս, Տիտոս, Փիլիմոն», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար․ 2023

Նկար
երեք կանայք դուրս են գալիս տաճարից

Հոկտեմբերի 23-29-ը

Ա և Բ Տիմոթեոս, Տիտոս, Փիլիմոն

«Օրինակ եղիր հավատացյալներին»

Պողոսն ուսուցանել է, որ «Ամեն Գիրք աստուածաշունչ են … արդարութեան խրատելու համար» (Բ Տիմոթեոս 3․16): Այս նամակներն ուսումնասիրելիս խորհեք, թե դրանք ինչպես կարող են ոգեշնչել երեխաներին արդար ապրել:

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Խնդրեք երեխաներին խոսել մեկի մասին, ով իրենց համար լավ «հավատացյալների օրինակ» է: Ի՞նչ են անում նրանք, որպեսզի մյուսների համար լավ օրինակ լինեն:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Ա Տիմոթեոս 3․1–2, Տիտոս 1․7–9

Եպիսկոպոսները ղեկավարում են ծուխը՝ որպես Աստծո ծառաներ

Պողոսը Տիմոթեոսին և Տիտոսին ուսուցանում էր եպիսկոպոսների կարևորության մասին։ Ինչպե՞ս կարող եք ուսուցանել երեխաներին, թե ինչ է անում եպիսկոպոսը։ (Ճյուղի նախագահը համեմատվում է եպիսկոպոսի հետ։)

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին նկարեք ձեր եպիսկոպոսի պարզ նկարը։ Խնդրեք երեխաներին նշել այն, ինչ գիտեն եպիսկոպոսի մասին: Ինչպիսի՞ն է նա: Ի՞նչ է նա անում: Ինչպե՞ս է նա օրհնում ծուխը: (Եպիսկոպոսի որոշ հատկանիշներ կարող եք գտնել Ա Տիմոթեոս 3․1–2-ում և Տիտոս 1․7–9-ում։) Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, գրեք դրանք թերթիկների վրա և խնդրեք երեխաներին փակցնել դրանք գրատախտակին՝ նկարի կողքին։

  • Թղթի վրա գրեք եպիսկոպոսի պարտականությունները, ինչպիսիք են՝ օգնել ծխի երեխաներին և երիտասարդներին, ընդունել տասանորդի և ծոմի նվիրատվությունները, տալ կոչումներ, անդամների հետ հարցազրույց վարել և օգնել կարիքավորներին: Դրեք այդ թերթիկները տարայի մեջ և հրավիրեք երեխաներին մեկական թերթիկ վերցնել։ Հրավիրեք երեխաներին դերակատարման միջոցով ցուցադրել այդ պարտականությունները։ Կիսվեք ձեր վկայությամբ, որ ձեր եպիսկոպոսը կանչված է Աստծուց:

  • Երեխաներին խնդրեք նկարել որևէ նկար, որտեղ եպիսկոպոսն օգնում է ծխի անդամներին։ Առաջարկեք, որ երեխաները տան իրենց նկարները եպիսկոպոսին և շնորհակալություն հայտնեն նրան։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք նրան։

Նկար
երկու միսիոներներ խոսում են մի մարդու հետ

«Ոչ ոք քո մանկութիւնը չանարգէ. այլ օրինակ եղիր հաւատացեալներին» (Ա Տիմոթեոս 4.12):

Ա Տիմոթեոս 4.12

Ես կարող եմ «օրինակ լինել հավատացյալներին»

Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ոգեշնչեք երեխաներին «օրինակ[ներ] լինել հավատացյալներին»:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ երգեք “Do as I’m Doing” (Children’s Songbook, 276): Խնդրեք երեխաներին հետևել ձեր օրինակին՝ կրկնելով ձեր շարժումները։ Թող երեխաները հերթով առաջնորդեն դասարանի մյուս անդամներին, ովքեր կհետևեն նրանց շարժումներին: Կարդացեք Ա Տիմոթեոս 4․12 և հարցրեք երեխաներին, թե ինչ կարող են անել մյուսներին լավ օրինակ լինելու համար։

  • Կիսվեք փորձառությամբ, երբ փորձել եք լավ օրինակ լինել որևէ մեկի համար, կամ երբ մեկ ուրիշը լավ օրինակ է եղել ձեզ համար (կարող եք ընդգրկել ձեր դասարանի երեխաներին): Հրավիրեք երեխաներին լավ օրինակ լինել իրենց ընտանիքի անդամների և ընկերների համար:

Բ Տիմոթեոս 3.14–17

Սուրբ գրությունները կօգնեն ինձ սովորել ճշմարտությունը

Եթե դուք օգնեք, որ երեխաները սովորեն սիրել սուրբ գրությունները, դուք կօրհնեք նրանց կյանքը գալիք տարիների ընթացքում։

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք սուրբ գրությունների հավաքածուն և օգնեք երեխաներին ծանոթանալ դրանց հետ, ցուցադրելով Աստվածաշնչի, Մորմոնի Գրքի, Վարդապետություն և Ուխտերի և Թանկագին Մարգարիտի տիտղոսաթերթերը: Հրավիրեք երեխաներից մեկին պահել դրանք, մինչ դուք կարդաք Բ Տիմոթեոս 3․15-17։ Ասացեք երեխաներին, թե ինչու եք սիրում սուրբ գրությունները, և թույլ տվեք, որ երեխաները արտահայտեն իրենց զգացմունքները:

  • Խնդրեք երեխաներին խոսել իրենց ամենաթանկ ունեցվածքի մասին: Ի՞նչ են նրանք անում դրա հետ: Ինչպե՞ս են վերաբերվում դրան: Երեխաներին խնդրեք հերթով վերցնել սուրբ գրությունները և խնամքով թերթել էջերը։ Ինչի՞ համար ենք մենք օգտագործում սուրբ գրությունները: Ինչո՞ւ մենք պետք է խնամքով վերաբերվենք դրանց: Վկայեք, որ սուրբ գրությունները պարունակում են ճշմարտություններ, որոնք Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք իմանանք:

  • Օգնեք երեխաներին մտածել շարժումներ, որոնք կհամապատասխանեն սուրբ գրությունների մասին երգերին, օրինակ՝ «Search, Ponder, and Pray» (Children’s Songbook, 109)։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Ա Տիմոթեոս 4.12

Ես կարող եմ «օրինակ լինել հավատացյալներին»

Տիմոթեոսը երիտասարդ էր Եկեղեցու ղեկավար դառնալու համար, սակայն Պողոսը, միևնույն է, ուզում էր, որ նա օրինակ ծառայեր։ Դուք կարող եք ոգեշնչել երեխաներին լավ օրինակ լինել իրենց շրջապատի համար:

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Ա Տիմոթեոս 4․12 և խնդրեք երեխաներին գտնել վեց եղանակ, որոնցով մենք կարող ենք օրինակ լինել հավատացյալներին։ Երեխաներին բաժանեք զույգերի և հրավիրեք յուրաքանչյուր զույգի մտածել այնպիսի իրավիճակի մասին, երբ կարող են օրինակ լինել հավատացյալներին: Խնդրեք նրանց դերակատարման միջոցով ցուցադրել այդ իրավիճակը դասարանին։

  • Հարցրեք երեխաներին, թե արդյոք կցանկանային կիսվել իրենց փորձառություններով, երբ փորձել են լավ օրինակ լինել մյուսների համար։ Ասացեք նրանց, թե հավատացյալի ինչպիսի օրինակ են եղել ձեզ համար, և թե ինչպես եք նկատել, որ նրանք լավ օրինակ են ծառայել մյուսներին։

Ա Տիմոթեոս 6․7-12

Հավերժական բաներն ավելի արժեքավոր են, քան փողը

Աշխարհը մեծ առաջնահերթություն է տալիս փողին և այն իրերին, որոնք կարելի է գնել: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին պահել իրենց կենտրոնացումն ու սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի շուրջ։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին խոսել այն մասին, թե ինչ կգնեին, եթե ունենային ամբողջ աշխարհի փողերը: Երեխաների հետ կարդացեք Ա Տիմոթեոս 6.7–12-ը և խնդրեք նրանց ամփոփել, թե Պողոսն ինչ սովորեցրեց Տիմոթեոսին փողի մասին: Այնուհետև հրավիրեք երեխաներին կրկին կարդալ հատվածներ 11–12, գտնելով այն ամենը, ինչն, ըստ Պողոսի, ավելի արժեքավոր է, քան փողը։

  • Սեղաններին դրեք աշխարհիկ իրեր (փող, խաղալիքներ կամ զվարճալիքներ) և հավերժական երևույթներ (ընտանիք կամ տաճարներ) պատկերող նկարներ։ Հրավիրեք երեխաներին դասավորել նկարները երկու խմբով․ մի փաթեթում այն, ինչը մեզ մոտեցնում է Քրիստոսին, իսկ մյուսում այն, ինչը հեռացնում է մեզ Քրիստոսից, եթե մենք սիրենք այդ ամենն ավելի, քան Նրան։ Ինչո՞ւ է «արծաթասիրութիւնն ամեն չարիքների արմատը»։ Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնանալը մեզ երջանիկ դարձնում:

Բ Տիմոթեոս 3.14–17

Երկնային Հայրը տվել է մեզ սուրբ գրությունները, որպեսզի օգնի մեզ տարբերել ճշմարտությունը սխալից

Երեխաներին սուրբ գրություններն ուսուցանելիս եղանակներ գտեք խրախուսել նրանց Աստծո խոսքի վերաբերյալ ձեռք բերել իրենց սեփական իմաստալից փորձառությունները:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Բ Տիմոթեոս 3․15–17։ Ցուցադրեք նկարներ, որոնք պատկերում են պատմություններ չորս կանոնիկ աշխատություններից և հրավիրեք մի քանի երեխաների ընտրել որևէ նկար և պատմել պատմությունը: (Դուք կարող եք նկարներ գտնել Ավետարանի պատկերագրքում և Եկ, հետևիր ինձ նյութերում): Խնդրեք երեխաներին կիսվել այն ամենով, ինչ նրանք գիտեն այդ սուրբ գրքի մասին: Ինչպե՞ս են սուրբ գրությունները «իմաստուն անում [մեզ] փրկության համար»:

  • Կիսվեք սուրբ գրությունների սիրված հատվածով կամ փորձառությամբ, երբ սուրբ գրությունների օգնությամբ կառուցել եք ձեր հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ: Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց նախընտրած հատվածով կամ սեփական փորձով:

  • Խնդրեք երեխաներից մեկին կարդալ կարդալ Մորոնի 10.4-5-ը: Այս հատվածներում Մորոնին ի՞նչ խոստում է տալիս: Հարցրեք երեխաներին, թե ինչպես են նրանք ձեռք բերել վկայություն, որ սուրբ գրությունները ճշմարիտ են: Հրավիրեք նրանց պարբերաբար կարդալ կամ լսել սուրբ գրությունները և հարցնել Աստծուն, թե արդյո՞ք դրանք ճշմարիտ են:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին իրենց ընտանիքների հետ կիսվել նրանով, ինչ սովորեցին սուրբ գրություններից, և գտնել մի հատված, որով կարող են կիսվել դասարանի հետ հաջորդ շաբաթ (եթե անհրաժեշտ է, ծնողների օգնությամբ)։

Բարելավենք մեր ուսուցումը

Հարմարեցրեք վարժությունները կարիքներին համապատասխան։ Այս շարադրանքը որպես պարտադիր հրահանգներ դիտարկելու փոխարեն օգտագործեք դրանք որպես մտքերի աղբյուր ձեր անձնական ոգեշնչումն ունենալու համար, մինչ կմտածեք ձեր ուսուցանած երեխաների կարիքների մասին: Դուք կարող եք հարմարեցնել վարժությունները տարբեր տարիքի երեխաներին:

Տպել