Նոր Կտակարան 2023
Հոկտեմբեր 9-15-ը։ Փիլիպպեցիս, Կողոսացիս․ «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»


«Հոկտեմբեր 9-15-ը։ Փիլիպպեցիս, Կողոսացիս․ «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հոկտեմբեր 9-15-ը։ Փիլիպպեցիս, Կողոսացիս», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար 2023

Պողոսը նամակ է թելադրում բանտից

Հոկտեմբեր 9-15-ը

Փիլիպպեցիս, Կողոսացիս

«Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»

Կարդացեք Փիլիպպեցիս և Կողոսացիս՝ մտածելով երեխաների մասին, որոնց ուսուցանում եք։ Ոգեշնչում փնտրեք, թե նրանց ինչպես ուսուցանեք այդ նամակների սկզբունքները։

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հարցրեք երեխաներին, թե ինչ են արել անցած շաբաթ, որպեսի գործեն ըստ նրա, ինչ սովորել են նախորդ շաբաթվա դասին: Օրինակ, ինչպե՞ս են նրանք օգնել մեկին, ով ընկերոջ կարիք է ունեցել:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Փիլիպպեցիս 1.3-4, Կողոսացիս1.3, 9

Եկեղեցու ղեկավարները սիրում են ինձ և աղոթում են ինձ համար

Պողոսը հաճախ էր սկսում իր նամակները՝ արտահայտելով իր սերը Եկեղեցու անդամների հանդեպ և ասելով նրանց, որ աղոթում է նրանց համար։ Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ Եկեղեցու իրենց ղեկավարները սիրում են իրենց:

Հնարավոր վարժություններ

  • Բարձրաձայն կարդացեք Փիլիպպեցիս 1․3–4 և Կողոսացիս 1․3, 9 և խնդրեք երեխաներին ծալել իրենց ձեռքերը և խոնարհել գլուխները ամեն անգամ, երբ լսում են աղոթել, աղոթում եմ և աղոթք բառերը։ Բացատրեք, որ Պողոս Առաքյալը աղոթում էր Եկեղեցու անդամների համար, ինչպես մեր Եկեղեցու ղեկավարներն են աղոթում մեզ համար այսօր։

  • Ցույց տվեք Հիսուս Քրիստոսի նկարը և կարդացեք որևէ հատված, որտեղ ներկայացվում է, թե Նա ինչպես է աղոթում որևէ մեկի համար (օրինակ տես Ղուկաս 22․32, 3 Նեփի 19․21, 23)։ Հիսուսն ի՞նչ էր խնդրում, երբ աղոթում էր ուրիշների համար։

  • Օգնեք երեխաներին թվարկել Եկեղեցու իրենց ղեկավարների անունները, օրինակ՝ Երեխաների միության նախագահի, եպիսկոպոսի կամ Եկեղեցու Նախագահի անունը։ Բացատրեք, որ այդ ղեկավարները խնդրում են Երկնային Հորը օրհնել երեխաներին և օգնել նրանց ապրել արդար կյանքով։ Կարող եք պատմել երեխաներին, թե ինչ եք ասում, երբ աղոթում եք նրանց համար։

Փիլիպպեցիս 4․4, 8

Ես կարող եմ ուրախ լինել «Տերումը»

Պողոսը խրախուսում էր Սրբերին ուրախ լինել, թեև ինքը դժվարին փորձություններ էր տանում և գերության մեջ էր գտնվում։ Ինչպե՞ս դուք կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ Հիսուս Քրիստոսին հետևելը ուրախություն է բերում:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել կրկնվող խոսքերին, երբ կարդաք Փիլիպպեցիս 4.4։ Խնդրեք երեխաներին ցույց տալ, թե ինչ են նրանք անում, երբ ուրախանում են: Ասացեք երեխաներին, թե ինչու եք «ուրախ Տերովը», և թե ինչու եք երջանիկ Հիսուս Քրիստոսի պատճառով: Թող երեխաները կիսվեն, թե ինչպես են վերաբերվում Հիսուսին:

  • Ցույց տվեք առարկաներ կամ նկարներ, որոնք ներկայացնում են այնպիսի բաներ, որոնք օգնում են ձեզ «ուրախ լինել Տերովը» (Փիլիպպեցիս 4.4), ինչպիսիք են Նրա արարչագործությունները, տաճարը, Նրա Հարությունը կամ ընտանիքը: Թող երեխաները հերթով ընտրեն որևէ նկար կամ առարկա, ապա ասացեք նրանց, թե ինչու է այն ձեզ ուրախացնում։ Հրավիրեք նրանց ասել, թե ինչն է օգնում իրենց «ուրախանալ Տերումը»։

  • Միասին կարդացեք Փիլիպպեցիս 4․8 և օգնեք երեխաներին մտածել այն ամենի մասին, ինչը համապատասխանում է այս հատվածում տրված նկարագրություններին (տես նաև Հավատո Հանգանակ 1․13)։ Հրավիրեք երեխաներին նկարել այս իրերի նկարները:

Կողոսացիս 1․23, 2․6–7

Իմ հավատքը պետք է «արմատացած» լինի Հիսուս Քրիստոսի վրա

Եթե երեխաները կառուցեն իրենց կյանքը և հավատքը Փրկիչի վրա, նրանք կկարողանան դիմակայել կյանքի փոթորիկներին։

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք ծառի նկարը այս շաբաթվա համառոտ շարադրանքից՝ Եկ, հետևիր Ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում, միաժամանակ կարդալով հիմնական արտահայտությունները Կողոսացիս 1․23, 2․6–7-ից (կամ ցուցադրեք «Հոգևոր փոթորիկներ» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում): Ի՞նչ կպատահեր այդ ծառի հետ, եթե փոթորիկ սկսվեր, իսկ ծառը ամուր արմատներ չունենար։ Խնդրեք երեխաների կանգնել և փոթորկի ժամանակ ծառ ձևանալ, որն ունի թույլ արմատներ, ապա՝ որն ունի ամուր արմատներ։ Վկայեք, որ Փրկիչի հանդեպ հավատքն օգնում է մեզ նմանվել ամուր արմատներ ունեցող ծառի։ Այդ դեպքում մենք կարող ենք դիմակայել այնպիսի հոգևոր «փոթորիկների», ինչպիսիք են գայթակղություններն ու դժվար ժամանակները:

    2:24
  • Խնդրեք երեխաներին գրատախտակին ծառ նկարել: Խնդրեք երեխաներին թվարկել մի քանի բան, որ կարող են անել Հիսուս Քրիստոսի վրա «արմատավորվելու» համար: Ամեն անգամ, երբ երեխաներից մեկը նշում է մի բան, խնդրեք նրանց նկարին մեկ արմատ ավելացնել։

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Փիլիպպեցիս 4․4-13

Եթե ես հավատք ունենամ Հիսուս Քրիստոսի հանդեպ, ես կարող եմ երջանիկ լինել դժվարին ժամանակներում

Պողոսը շատ տառապանքներ կրեց, բայց երջանիկ էր, որովհետև հավատք ուներ Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին պատկերացնել, թե իրենք բանտում են, ինչպես Պողոս Առաքյալը, երբ գրում էր իր նամակները փիլիպպեցի սրբերին։ Երեխաների հետ միասին կարդացեք Փիլիպպեցիս 4․4-13 և խնդրեք նրանց գտնել «ուրախ եղեք», «խաղաղություն», «գոհություն» բառերը։ Ինչո՞ւ էր Պողոսը կարողանում ուրախ լինել և խաղաղություն գտնել՝ անգամ բանտում։ Այնուհետև խնդրեք երեխաներին գտնել «Տեր», «Աստված» և «Քրիստոս» բառերը այդ տողերում։ Օգնեք նրանց հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն էր օգնում Պողոսին ուրախ լինել:

  • Հրավիրեք երեխաներին օգնել ձեզ լրացնել նախադասությունները, ինչպես օրինակ՝ «Ես կարող եմ լինել խավարում, բայց տեսնել, եթե ունենամ ։ Ես կարող եմ շոգ օրը լինել դրսում, բայց հով զգալ, եթե ունենամ ։ Ես կարող եմ դժվարին ժամանակներ ապրել, բայց ուրախություն գտնել, եթե »։ Ի՞նչ է առաջարկում Փիլիպպեցիս 4.4–13-ը, որ մենք կարող ենք անել ուրախություն գտնելու համար: Հրավիրեք երեխաներին կիսվել Հիսուսի մասին որոշ օրհներգերով կամ սուրբ գրություններով, որոնք կարող են օգնել նրանց ուրախություն գտնել դժվարին ժամանակներում:

Փիլիպպեցիս 4․8

Ես կարող եմ «մտածել» այն բաների մասին, որոնք ճշմարիտ են, ազնիվ և մաքուր

Երեխաները հաճախ խոցելի են չար և անմաքուր երևույթների առաջ։ Դուք կարող եք օգնել նրանց ձգտել վեհացնող և առաքինի արժեքների։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Փիլիպպեցիս 4․8-ը, մինչ մյուսները Հավատո Հանգանակ 1․13-ում գտնեն նմանատիպ բառեր։ Հրավիրեք որևէ մեկին գրել այդ բառերը գրատախտակին: Հարցրեք երեխաներին, թե ինչ են նշանակում բառերը և օգնեք նրանց սահմանել դրանք ըստ անհրաժեշտության: Մենք ինչո՞ւ պետք է «մտածենք» այդ բաների մասին։ Ինչպե՞ս կարող ենք ձգտել դրանց։

  • Խնդրեք երեխաներին նշել այն, ինչը համապատասխանում է Փիլիպպեցիս 4.8-ում տրված նկարագրություններին։ Հրավիրեք նրանց այս շաբաթվա ընթացքում լրացնել այն ամենի ցուցակը, ինչը համապատասխանում է այդ նկարագրություններին։ Խրախուսեք նրանց հաջորդ շաբաթ բերել իրենց ցուցակները Երեխաների միություն և կիսվել իրենց գտածով։

Կողոսացիս 1․23, 2․6–7

Իմ հավատքը պետք է «արմատացած» լինի Հիսուս Քրիստոսի վրա

Սատանան փորձում է թուլացնել մեր հավատքը փորձությունների և կեղծ վարդապետությունների միջոցով։ Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել երեխաներին ամրացնել իրենց հավատքը առ Փրկիչը, որպեսզի նրանք կարողանան մնալ «առանց շարժուելու այն աւետարանի հույսիցը»։ (Կողոսացիս 1․23

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին նկարել Կողոսացիս 1․23, 2․6–7-ում իրենց գտած ճշմարտությունները։ Խնդրեք նրանց իրենց նկարներով կիսվել դասարանի հետ և բացատրել նկարած ճշմարտությունները։

  • Ցուցադրեք «Հոգևոր հողմեր» տեսանյութը։ Ի՞նչ փորձություններ և կեղծ վարդապետություններ կան այսօր աշխարհում, որոնք կարող են թուլացնել մեր հավատքը։ Խրախուսեք երեխաներին գրել մի բան, որը կարող են անել իրենց հավատքն ամրապնդելու համար, որպեսզի նրանք «արմատացած» լինեն (Կողոսացիս 2.7) Հիսուս Քրիստոսում: Խնդրեք նրանց փակցնել այն որևէ տեղ, որտեղ նրանք ամեն օր կտեսնեն այն:

2:24
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց ընտանիքի անդամների հետ նրանով, ինչ սովորեցին Հիսուս Քրիստոսի մասին: Նրանք կարող են օգտագործել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը կամ սուրբ գրությունների հատվածները, որոնք այսօր կարդացին դասարանում։

Բարելավենք մեր ուսուցումը

Երեխաները հետաքրքրասեր են և սովորում են նոր ու զանազան փորձառությունների միջոցով: Այնպիսի գործնական աշխատանքներ կիրառեք, որոնք կօգնեն նրանց շարժվել, օգտագործել իրենց բոլոր զգայարանները, ուսումնասիրել և փորձել նոր բաներ: Օգնության համար օգտվեք «Հոգալ փոքր երեխաների կարիքները» բաժնից՝ այս ուսուցողական նյութի սկզբում: (Տես նաև Ուսուցանել Փրկիչի ձևով, 25-26:)