«Հոկտեմբերի 9–15-ը։ Փիլիպպեցիս, Կողոսացիս. «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)
«Հոկտեմբերի 9–15-ը։ Փիլիպպեցիս, Կողոսացիս», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023
Հոկտեմբերի 9–15-ը
Փիլիպպեցիս, Կողոսացիս
«Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»
Երբ եք վերջին անգամ կարդացել հոգևոր տպավորությունները, որոնք գրի եք առել Նոր Կտակարանի ձեր ուսումնասիրության ընթացքում: Օգտակար կլիներ վերանայել ձեր ստացած հուշումները:
Գրի առեք ձեր տպավորությունները
Պողոսը գրեց իր նամակները փիլիպպեցիներին և կողոսացիներին, երբ գտնվում էր Հռոմի բանտում։ Սակայն այդ նամակները չունեն այն տոնը, որը դուք, գուցե, սպասեք բանտում գտնվող ինչ-որ մեկից: Պողոսն ավելի շատ խոսում էր ուրախության, ուրախ լինելու և գոհություն հայտնելու մասին, քան չարչարանքների և փորձությունների մասին. «Քրիստոսն է քարոզվում»,- ասում է նա,- «եւ սորա համար ուրախ եմ եւ ուրախ էլ կլինիմ» (Փիլիպպեցիս 1.18): Եվ «Թէեւ մարմնով բացակայ եմ, բայց հոգով ձեզ հետ եմ. ուրախանալով ձեր կարգը տեսնելով … ձեր հաւատքի հաստատութիւնը Քրիստոսի վերայ» (Կողոսացիս 2.5): Իհարկե «Աստուծոյ խաղաղութիւնը», որ Պողոսն էր զգում իր դժվարին հանգամանքներում «ամեն մտքից վեր է» (Փիլիպպեցիս 4.7), բայց դա այնուամենայնիվ իրականություն էր: Մեր սեփական փորձությունների ժամանակ մենք կարող ենք զգալ այդ նույն խաղաղությունը և «ուրախ [լինել] Տէրումն ամեն ժամանակ» (Փիլիպպեցիս 4.4): Ինչպես Պողոսը, մենք նույնպես կարող ենք լիովին ապավինել Հիսուս Քրիստոսին, «որի ձեռովն ունինք փրկութիւն» (Կողոսացիս 1.14): Մենք կարող ենք ասել, ինչպես Պողոսը. «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպպեցիս 4.13, տես նաև Կողոսացիս 1.11):
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Փիլիպպեցիս 2.5-11, Կողոսացիս 1.12–23
Իմ հավատքը հիմնված է Հիսուս Քրիստոսի վրա
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է, որ երբ իր սուրբ գրությունների ուսումնասիրությունը կենտրոնացրեց Հիսուս Քրիստոսի մասին հատվածների վրա, դա այնպիսի ազդեցություն ունեցավ իր վրա, որ նա իրեն «ուրիշ մարդ» զգաց: («Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», Լիահոնա, մայիս 2017, 39։) Հետևեք նրա օրինակին, երբ կարդում եք առ Փիլիպպեցիս և Կողոսացիս նամակները (տես հատկապես Փիլիպպեցիս 2.5–11, Կողոսացիս 1.12–23): Ի՞նչ եք սովորում Փրկիչի մասին։ Այս ճշմարտություններն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ դառնալ «ուրիշ» տղամարդ կամ կին:
Արդյո՞ք մենք ենք «գործում [մեր] անձերի փրկութիւնը»
Որոշ մարդիկ օգտագործում են «գործեք ձեր անձերի փրկությունը» (Փիլիպպեցիս 2.12) արտահայտությունը, որպեսզի աջակցեն այն գաղափարին, որ մենք փրկվում ենք միայն մեր անձնական ջանքերով: Ուրիշները օգտագործում են Պողոսի ուսմունքը՝ «շնորհքով էք փրկուած հաւատքի ձեռովը» (Եփեսացիս 2.8), որը պնդում է, որ գործեր չեն պահանջվում փրկության համար: Սուրբ գրությունները, ներառյալ Պողոսի գրվածքները, հստակ ուսուցանում են՝ ինչպես Հիսուս Քրիստոսի շնորհի, այնպես էլ անձնական ջանքերի անհրաժեշտությունը, որպեսզի ստանանք փրկություն: Նույնիսկ մեր փրկությունը իրականացնելու մեր լավագույն ջանքերում «Աստված է, որ ներգործում է ձեզանում» (Փիլիպպեցիս 2.13, տես նաև Փիլիպպեցիս 1.6, 2 Նեփի 25.23, Աստվածաշնչի բառարան՝ «Շնորհ»):
Հիսուս Քրիստոսի ավետարանը արժանի է ամեն զոհաբերության
Պողոսը շատ բաներից հրաժարվեց, երբ դարձի եկավ դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը՝ ներառյալ ազդեցիկ դիրքը, որը նա զբաղեցնում էր հրեա հասարակության մեջ՝ որպես փարիսեցի: Փիլիպպեցիս 3.5–14-ում փնտրեք, թե Պողոսն ինչ ձեռք բերեց, քանի որ կամենում էր զոհաբերություններ կատարել ավետարանի համար: Ինչպե՞ս էր նա վերաբերվում իր զոհաբերություններին:
Ապա մտածեք ձեր իսկ աշակերտության մասին: Ի՞նչ եք դուք զոհաբերել հանուն Հիսուս Քրիստոսի ավետարանի: Ի՞նչ եք ստացել: Կա՞ն արդյոք լրացուցիչ զոհաբերություններ, որոնք, ըստ ձեզ, պետք է կատարեք՝ Փրկիչի ավելի նվիրված աշակերտ դառնալու համար:
Տես նաև 3 Նեփի 9.19-20, Վարդապետություն և Ուխտեր 58․2–5, Թեյլոր Գ. Գոդոյ, «Եվս մեկ օր» Լիահոնա, մայիս 2018, 34–36:
Ես կարող եմ ուրախություն գտնել Քրիստոսում, անկախ իմ հանգամանքներից
Պողոսի կյանքն այդ ճշմարտության վառ արտացոլումն է, որը նկարագրել է նախագահ Ռասսել Մ. Նելսոնը. «Երբ մեր կյանքը կենտրոնացնում ենք Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի վրա, մենք ուրախություն ենք զգում, անկախ այն բանից՝ մեր կյանքում ինչ-որ բան կատարվում է, թե ոչ: Ուրախությունը գալիս է Նրա շնորհիվ և Նրանից» («Ուրախություն և հոգևոր գոյատևում» Լիահոնա, նոյեմբեր 2016, 82):
Երբ կարդաք Փիլիպպեցիս գլուխ 4-ը, փնտրեք արտահայտություններ, որոնք կարող են օգնել ձեզ խաղաղություն գտնել ձեր կյանքի բոլոր հանգամանքներում: Ե՞րբ եք զգացել «Աստուծոյ խաղաղութիւնը» դժվարին ժամանակներում (հատված 7): Ե՞րբ եք ուժ գտել «Քրիստոսով»՝ դժվար գործեր կատարելու համար (հատված 13): Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր «բավական լինել» բոլոր հանգամանքներում (հատված 7): Ինչպե՞ս կարող է հատված 8-ի հատկանիշների կիրառումն օգնել ձեզ խաղաղություն գտնել ձեր հանգամանքներում:
Տես Ալմա 33.23, Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Երախտապարտ լինել ցանկացած պայմաններում», Լիահոնա մայիս 2014, 70–77:
Հիսուս Քրիստոսի աշակերտները դառնում են «նոր», քանի որ ապրում են Նրա ավետարանով
Ինչպե՞ս եք իմանում, որ Հիսուս Քրիստոսի ավետարանն օգնում է ձեզ դառնալ «նոր մարդ [կամ կին]»: Սա պարզելու ուղիներից մեկն է՝ ուսումնասիրել Կողոսացիս 3.1–17-ը և «հին մարդու» վերաբերմունքի, հատկանիշների ու գործողությունների ցուցակ կազմել, նաև մեկ այլ ցուցակ կազմել «նոր մարդու» վերաբերմունքի, հատկանիշների և գործողությունների համար:
Գրանցեք ձեր մտքերն այն մասին, թե ինչպես է Փրկիչը փոխում ձեզ, որպեսզի կարողանաք վերանայել դրանք ապագայում և խորհել, թե ինչպես եք առաջադիմում:
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
-
ՓիլիպպեցիսՁեր ընտանիքը գուցե նկատի ուրախություն կամ ուրախանալ բառերը, որոնք հաճախ են կրկնվում առ Փիլիպպեցիս նամակում: Ամեն անգամ, երբ հանդիպեք այս բառերին, դուք կարող եք կանգ առնել և քննարկել, թե Պողոսն ինչ ուսուցանեց ուրախություն գտնելու մասին:
-
Փիլիպպեցիս 2․14-16Մենք ինչպե՞ս կարող ենք լինել «ինչպէս լոյս տուողներ աշխարհքի մէջ»։
-
Փիլիպպեցիս 4․8Ընտանիքի անդամները կարող են գտնել «մտածելու» մտքեր, որոնք կհամապատասխանեն այդ հատվածի նկարագրություններին (տես նաև Հավատո Հանգանակ 1․13)։ Ինչպե՞ս կօրհնվի ձեր ընտանիքը՝ հետևելով Պողոսի խորհրդին։
-
Կողոսացիս 1.23, 2.7Ձեր ընտանիքը կարող է կարդալ այս հատվածները՝ որևէ ծառի շուրջը նստած կամ մի ծառի նկարի նայելով (ինչպես օրինակ այն մեկը, որն այս համառոտ շարադրանքում է): Ի՞նչ է նշանակում «հիմնուած եւ հաստատ կենալ» Քրիստոսում: Ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց զորացնել մեր հոգևոր հիմքերը:
-
Կողոսացիս 2.2-3Ձեր ընտանիքը կարող է բավականություն ստանալ՝ լցնելով «գանձատուփը» այն ամենով, որոնք ներկայացնում են «ճոխութեունը» և «իմաստութեան եւ գիտութեան ամեն գանձերը», որոնք դուք գտնում եք ավետարանում:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:
Առաջարկվող երգ. «Rejoice, the Lord Is King!», Hymns, no. 66: