Նոր Կտակարան 2023
Հոկտեմբերի 2-8-ը։ Եփեսացիս․ «Սուրբերի կատարելութեանը համար»


«Հոկտեմբերի 2-8-ը: Եփեսացիս. «Սուրբերի կատարելութեանը համար», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հոկտեմբերի 2-8-ը: Եփեսացիս», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2023

Ընտանիքը նայում է լուսանկարները

Հոկտեմբերի 2-8-ը

Եփեսացիս

«Սուրբերի կատարելութեանը համար»

Արդյոք տեսնո՞ւմ եք որևէ կապ գերագույն համաժողովի ուղերձների և Եփեսացիներին ուղղված Պողոսի նամակի միջև:

Գրի առեք ձեր տպավորությունները

Երբ ավետարանը սկսեց տարածվել Եփեսոսում, «ոչ սակաւ խռովութիւն եղաւ» (Գործք 19.23) Եփեսացիների մեջ: Հեթանոս աստվածուհու սրբավայրեր կառուցող տեղացի արհեստավորները քրիստոնեությունը տեսնում էին որպես իրենց ապրուստի համար սպառնալիք և շուտով «նրանք բարկութեամբ լցուեցան… և բոլոր քաղաքը շփոթութիւնով լցուեցաւ» (տես Գործք Առաքելոց 19.27–29): Պատկերացրեք, որ նոր եք դարձի եկել դեպի ավետարանը այսպիսի իրավիճակում: Շատ Եփեսացիներ ընդունեցին և ապրեցին ավետարանով այս «խռովության» մեջ (Գործք Առաքելոց 19.40), և Պողոսը հավաստիացրեց նրանց, որ «Քրիստոսն է … մեր խաղաղությունը» (Եփեսացիս 2.13–14): Այս խոսքերը՝ նրա հրավերով հանդերձ. «Ամեն դառնութիւն եւ բարկութիւն եւ սրտմտութիւն եւ աղաղակ եւ հայհոյութիւն թող վեր առնուի ձեզանից» (Եփեսացիս 4.31), թվում են նույնքան արդիական և մխիթարող այժմ, որքան այն ժամանակ էին: Ինչպես Եփեսացիների, այնպես էլ ձեզ համար, հակառակորդին դիմակայելու ուժը գալիս է «Տէրով եւ նորա զօրութեան կարողութիւնովը» (տես Եփեսացիս 6.10–13):

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Եփեսացիս 1․4-11, 17–19

Աստված ընտրեց ինձ կամ կանխորոշեց, որ ես երկրի վրա որոշակի պարտականություններ կատարեմ

Պողոսը խոսեց այն մասին, որ Սրբերը, որպես Աստծո կողմից «նախասահմանված» և «ընտրված … աշխարհքի ստեղծելուցն առաջ», Նրա ժողովուրդն են: Սակայն, ինչպես նախագահ Հենրի Բ. Այրինգն է նշել, սա չի նշանակում «որ Աստված նախապես կանխորոշել է, թե Իր զավակներից ում պետք է փրկի և ավետարանը հասանելի է դարձրել նրանց, մինչդեռ նրանք, ովքեր չեն լսել ավետարանի մասին, պարզապես «ընտրված» չեն։ … Բայց Աստծո ծրագիրը շատ ավելի սիրառատ է և արդար, քան դա: Մեր Երկնային Հայրը ձգտում է հավաքել և օրհնել Իր ողջ ընտանիքին» («Աստծո ընտանիքի հավաքումը», Լիահոնա, մայիս 2017, 20–21): Աստծո բոլոր զավակները կարող են ընդունել ավետարանը և նրա արարողությունները այն աշխատանքի շնորհիվ, որը կատարվում է մահացածների համար սուրբ տաճարներում:

Չնայած նախասահմանված չէ, որ որևէ մեկը կփրկվի կամ չի փրկվի, ժամանակակից հայտնությունն ուսուցանում է, որ Աստծո զավակներից ոմանք ընտրվել կամ «նախասահմանվել են» նախամահկանացու աշխարհում՝ երկրի վրա Աստծո նպատակների իրականացման գործում որոշակի պարտականություններ կատարելու համար: Երբ կարդաք Եփեացիս 1-ը և Ավետարանի թեմաներ, «Նախակարգում» հոդվածը (topics.ChurchofJesusChrist.org), խորհեք, թե այս ճշմարտությունը որքանով է կիրառելի ձեզ համար:

Եփեսացիս 1․10

Աստված «ամեն բան [կ]բովանդակի Քրիստոսումը»

Ձեր կարծիքով, մեր օրերն ինչո՞ւ են կոչվում «ժամանակների լրութեան տնտեսություն»: Ի՞նչ է նշանակում «ամեն բան բովանդակուի Քրիստոսումը»։ Երբ խորհեեք այս արտահայտությունների շուրջ, կարդացեք հետևյալ սուրբ գրությունները. Եփեսացիս 4.13, 2 Նեփի 30.7–8, Վարդապետություն և Ուխտեր 110.11–16, 112.30–32, 128.18–21: Գուցե ոգեշնչված զգաք գրել այս արտահայտություների ձեր բացատրությունները:

Տես նաև երեց Դեյվիդ Ա․ Բեդնար, «Ամեն բան բովանդակուի Քրիստոսումը», Լիահոնա նոյեմբեր 2018, 21–24:

Եփեսացիս 2․19-22, 3․1-7, 4.11–16

Եկեղեցին հիմնված է առաքյալների ու մարգարեների վրա, իսկ Հիսուս Քրիստոսը գլխավոր անկյունաքարն է

Համաձայն Եփեսացիս 2.19–22, 3.1-7, 4.11–16-ի՝ մենք ինչո՞ւ ունենք մարգարեներ և առաքյալներ: Մտածեք մարգարեների և առաքյալների ուղերձների մասին, որոնք լսել եք գերագույն համաժողովի ժամանակ: Ինչպե՞ս են նրանց ուսմունքները կատարում Պողոսի նկարագրած նպատակները։ Օրինակ՝ այս ուսմունքներն ինչպե՞ս են ձեզ օգնել չլինել «երերուած ու տատանուած վարդապետութեան ամեն քամուցը»:

Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը անկյունաքար հանդիսանում Եկեղեցու համար: Ինչպե՞ս է Նա անկյունաքար հանդիսանում ձեր կյանքի համար։

Sես նաև Գործք Առաքելոց 4.10–12:

շենքի անկյունաքարը

Հիսուս Քրիստոսը Եկեղեցու անկյունաքարն է:

Եփեսացիս 5․216․4

Փրկիչի օրինակին հետևելով՝ ես կարող եմ ամրապնդել իմ ընտանեկան հարաբերությունները

Երբ կարդում եք Եփեսացիս 5.216.4-ը, մտածեք, թե այս հատվածներում տրված խորհուրդը ինչպես կարող է զորացնել ձեր ընտանեկան հարաբերությունները:

Կարևոր է նշել, որ Պողոսի խոսքերը Եփեսացիս 5.22-24-ում գրվել են իր դարաշրջանի հասարակական ավանդույթների ենթատեքստում: Մարգարեները և առաքյալներն այսօր ուսուցանում են, որ տղամարդիկ վերադաս չեն կանանցից, և կողակիցները պետք է «հավասար գործընկերներ» լինեն (տես «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org): Այդուհանդերձ, դուք դեռևս կարող եք գտնել համապատասխան խորհուրդ Եփեսացիս 5.25–33-ում: Օրինակ՝ ինչպե՞ս է Փրկիչը ցույց տալիս Իր սերը Սրբերի հանդեպ: Ի՞նչ է սա ակնարկում այն մասին, թե ամուսինները, որպես հավասար «գործընկերներ», ինչպես պետք է վերաբերվեն միմյանց: Այս հատվածներում ի՞նչ ուղերձներ եք գտնում ձեզ համար:

Եփեսացիս 6․10–18

Աստծո սպառազինությունը կօգնի ինձ պաշտպանվել չարից

Երբ կարդաք Եփեսացիս 6.10–18-ը, մտածեք թե ինչո՞ւ Պողոսը սպառազինության յուրաքանչյուր մասն անվանեց այդ ձևով: Ինչի՞ց կպաշտպանի ձեզ «Աստծո [ողջ] սպառազինությունը»: Ի՞նչ կարող եք անել, որ ամեն օր լիարժեք հագնեք սպառազինության յուրաքանչյուր մասը:

Տես նաև 2 Նեփի 1.23, Վարդապետություն և Ուխտեր 27.15–18:

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Եփեսացիս 1․10Այս հատվածի մասին ուսուցանելու համար Դեյվիդ Ա․ Բեդնարը օգտագործել է պարանի օրինակը (տես «Ամեն բան բովանդակուի Քրիստոսումը»): Ընտանիքի անդամներին ցույց տվեք պարան և թույլ տվեք, որ նրանք բռնեն և զննեն այն, մինչ դուք կիսվում եք Երեց Բեդնարի ուղերձի հատվածներով: Աստված ինչպե՞ս է ամեն բան բովանդակում Քրիստոսում: Ինչպե՞ս ենք օրհնված այս բովանդակման շնորհիվ:

Եփեսացիս 2.4–10, 3.14–21Հրավիրեք ընտանիքի անդամներին կիսվել փորձառություններով, երբ նրանք զգացել են այս հատվածներում նկարագրվող Աստծո և Հիսուս Քրիստոսի սերն ու ողորմածությունը:

Եփեսացիս 2.12–19Ձեր ընտանիքը կարող է բավականություն ստանալ, կառուցելով պատեր բարձերից կամ այլ առարկաներից, որ ունեք ձեր տանը, իսկ հետո քանդելով դրանք: Մինչ Պողոսը հիշատակել է հեթանոսների և հրեաների միջև եղած «պատը», այսօր ի՞նչ պատեր են բաժանում մարդկանց։ Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը «մէկ ար[ել]» այս պատերը։ Նա ինչպե՞ս է «հաշտեց[րել մեզ] Աստուծոյ հետ» (հատված 16

Եփեսացիս 6.10–18.Ձեր ընտանիքը կարող է պատրաստել իրենց սեփական «Աստծո սպառազինությունը»՝ օգտագործելով կենցաղային իրեր: «Աստծո սպառազինությունը» տեսանյութը (ChurchofJesusChrist.org) կարող է օգնել ընտանիքի անդամներին պատկերացնել այդ սպառազինությունը, և նրանք կարող են գտնել պարզ բացատրություններ «Աստծո ողջ սպառազինությունը» ուղերձում (Friend, June 2016, 24–25): Սպառազինության յուրաքանչյուր մասը ինչպե՞ս է պաշտպանում մեզ հոգևորապես: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք միմյանց «Աստուծոյ սպառազինութիւնը հագ[նել]» ամեն օր (Եփեսացիս 6.11):

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ. «Իսրայելի հույսը», Հիմներ և մանկական երգեր, էջ 259։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Թող Հոգին առաջնորդի ձեր ուսումնասիրությունը: Զգայուն եղեք Հոգու հանդեպ, երբ Նա առաջնորդում է ձեզ դեպի այն բաները, որոնք դուք պետք է սովորեք ամեն օր, նույնիսկ, եթե դա հանգեցնում է մի թեմայի ուսումնասիրման, որը դուք սկզբում չէիք ծրագրել:

Նոր Կտակարանի դարաշրջանի տղամարդու սպառազինություն

Հագնելով Աստծո ողջ սպառազինությունը, մենք կպաշտպանվենք հոգևորապես: