Նոր Կտակարան 2023
Հոկտեմբերի 23-29-ը: Ա և Բ Տիմոթեոս, Տիտոս, Փիլիմոն. «Օրինակ եղիր հաւատացեալներին»


«Հոկտեմբերի 23-29-ը: Ա և Բ Տիմոթեոս, Տիտոս, Փիլիմոն. «Օրինակ եղիր հաւատացեալներին» Եկ, հետևիր ինձ.Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հոկտեմբերի 23-29-ը: Ա և Բ Տիմոթէոս, Տիտոս, Փիլիմոն», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023

Տաճարի մոտ քայլող երեք կանայք

Հոկտեմբերի 23-29-ը

Ա և Բ Տիմոթեոս, Տիտոս, Փիլիմոն

«Օրինակ եղիր հաւատացեալներին»

Երբեմն օգտակար է սկսել սուրբ գրությունների ուսումնասիրությունը՝ մտքում ունենալով մեկ կամ երկու հարց: Հրավիրեք Հոգուն առաջնորդել ձեզ դեպի պատասխանները, երբ ուսումնասիրեք և գրի առնեք ձեր ստացած որևէ ոգեշնչում:

Գրի առեք ձեր տպավորությունները

Տիմոթեոսին, Տիտոսին և Փիլիմոնին գրած Պողոսի նամակներից մենք պատկերացում ենք կազմում Տիրոջ ծառայի սրտի մասին: Ի տարբերություն Պողոսի՝ ամբողջական համայնքներին ուղղված մյուս նամակների, սրանք ուղղված են անհատների՝ Աստծո աշխատանքում Պողոսի մոտիկ ընկերներին և համախոհներին, և դրանց ընթերցումը նման է խոսակցություն լսելուն: Մենք տեսնում ենք Պողոսին, ով քաջալերում է Եկեղեցու ծառայության մեջ գտնվող Տիմոթեոսին և Տիտոսին՝ համայնքների երկու ղեկավարներին: Մենք տեսնում ենք նրան՝ իր ընկեր Փիլիմոնին թախանձելիս, որ հաշտվի մի ընկերակից Սրբի հետ և վերաբերվի նրան որպես եղբայր ավետարանում: Պողոսի խոսքերը ուղղակիորեն մեզ չեն ուղղված, և նա գուցե երբևէ չի էլ ակնկալել, որ այդքան շատ մարդիկ մի օր կկարդան դրանք: Այնուամենայնիվ, այս նամակնեում մենք գտնում ենք խորհուրդ և քաջալերանք մեզ համար, ինչպիսին էլ որ լինի մեր անձնական սպասավորությունը Քրիստոսի ծառայության մեջ:

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ովքե՞ր էին Տիմոթեոսը և Տիտոսը

Տիմոթեոսը և Տիտոսը ծառայել էին Պողոսի հետ նրա մի քանի միսիոներական ճամփորդությունների ընթացքում: Իրենց ծառայության ընթացքում նրանք վաստակեցին Պողոսի հարգանքն ու վստահությունը: Տիմոթեոսը հետագայում կանչվեց Եկեղեցու ղեկավար Եփեսոսում, իսկ Տիտոսը կանչվեց ղեկավար Կրետեում: Այս նամակներում Պողոսը ղեկավարներին հրահանգեց և խրախուսեց իրենց պարտականությունների վերաբերյալ, որը ներառում էր՝ քարոզել ավետարանը և կանչել տղամարդկանց` ծառայելու որպես եպիսկոպոսներ:

Տես նաև Աստվածաշնչի բառարան, «Պողոսի թղթերը» «Տիմոթեոս» «Տիտոս»

Քույր միսիոներները զրուցում են երիտասարդի հետ

«Ոչ ոք քո մանկությունը չանարգէ. Այլ օրինակ եղիր հավատացյալներին» (Ա Տիմոթեոս 4.12):

Ա Տիմոթեոս 4․10-16

«Օրինակ եղիր հաւատացեալներին»

Տիմոթեոսը համեմատաբար երիտասարդ էր, բայց Պողոսը գիտեր, որ նա կարող էր Եկեղեցու մեծ առաջնորդ լինել, չնայած իր երիտասարդ տարիքին: Ի՞նչ խորհուրդ տվեց Պողոսը Տիմոթեոսին Ա Տիմոթեոս 4.10–16 հատվածներում: Ինչպե՞ս կարող է այդ խորհուրդն օգնել ձեզ՝ մյուսներին առաջնորդել դեպի Փրկիչը և Նրա ավետարանը:

Տես նաև Ալմա 17.11:

Բ Տիմոթեոս

«Աստուած չ’տուաւ մեզ երկչոտութեան հոգի, այլ զօրութեան եւ սէրի եւ զգաստութեան»

Բ Տիմոթեոսը համարվում է Պողոսի գրած վերջին նամակը և, թվում է, նա գիտեր, որ իր ժամանակը երկրի վրա կարճ էր (տես 2 Տիմոթեոս 4.6–8): Ի՞նչ պետք է զգար Տիմոթեոսը՝ գիտենալով, որ շուտով մնալու էր առանց իր վստահելի դաստիարակի և ղեկավարի: Ի՞նչ ասաց Պողոսը նրան քաջալերելու համար: Կարող եք նաև կարդալ՝ մտքում ունենալով ձեր սեփական մարտահրավերներն ու վախերը: Հույսի և քաջալերանքի ի՞նչ ուղերձներ ունի Տերը ձեզ համար Բ Տիմոթեոս գրքում:

Տես նաև Կելլի Ռ. Ջոնսոն, «Համբերության զորությունը», Լիահոնա, նոյեմբեր 2020, 112–14:

Բ Տիմոթեոս 3

Ավետարանով ապրելն ապահովում է անվտանգություն վերջին օրերի հոգևոր վտանգներից

Մենք ապրում ենք «վերջին օրերում», որի մասին խոսել է Պողոսը, և «չար ժամանակները» եկել են (Բ Տիմոթեոս 3.1): Երբ կարդաք Բ Տիմոթեոս 3-ը, գրի առեք վերջին օրերի վտանգները, որոնք նշված են (տես նաև Ա Տիմոթեոս 4.1–3-ը):

Կարո՞ղ եք հիշել այդ վտանգների օրինակներ ձեզ շրջապատող աշխարհում կամ ձեր սեփական կյանքում: Ինչպե՞ս են այդ վտանգները հատված 6-ում նկարագրված մարդկանց նման «[ձեր տուն] մտնում, և [ձեզ] գերի անում»: Ի՞նչ խորհուրդ եք դուք գտնում Բ Տիմոթեոս 3-ում, և այս նամակների այլ հատվածներում, որոնք ձեզ և ձեր ընտանիքին անվտանգ կպահեն այդ հոգևոր վտանգներից (տես օրինակ՝ Ա Տիմոթեոս 1.3–11, Բ Տիմոթեոս 2.15–16, Տիտոս 2.1–8):

Ո՞վ էր Փիլիմոնը

Փիլիմոնը մի քրիստոնյա էր, ով դարձի էր եկել դեպի ավետարանը Պողոսի միջոցով: Փիլիմոնը ուներ Ոնեսիմոս անունով մի ստրուկ, որը, ըստ երևույթին, փախել էր Հռոմ։ Այնտեղ Ոնեսիմոսը հանդիպեց Պողոսին և դարձի եկավ դեպի ավետարանը: Պողոսը Ոնեսիմոսին հետ ուղարկեց Փիլիմոնի մոտ մի նամակով, որը խրախուսում էր Փիլիմոնին ընդունել Ոնեսիմոսին «այլ ոչ եւս ինչպէս ծառայ, այլ ծառայից բարձր, ինչպէս սիրելի եղբայր» (Փիլիմոն 1.16):

Թուղթ Պողոսի առ Փիլիմոն

Հիսուս Քրիստոսի աշակերտները միմյանց վերաբերվում են եղբայրների և քույրերի նման

Երբ կարդաք Պողոսի նամակը Փիլիմոնին, մտածեք, թե ինչպես կարող եք կիրառել նրա խորհուրդը ուրիշների հետ ձեր հարաբերություններում: Ստորև բերված են մի քանի հարցեր, որոնք կարող եք հաշվի առնել.

  • Հատվածներ 1–7. Ի՞նչ են հուշում ձեզ «գործակից» և « զինուորակցից» բառերը սրբերի միջև փոխհարաբերությունների վերաբերյալ: Ե՞րբ եք դուք «հանգիստ» գտել Քրիստոսով եղբոր կամ քրոջ կողմից:

  • Հատված 8–16. Ի՞նչ է նշանակում «հրամայել» և «աղաչել»: Պողոսն ինչո՞ւ ընտրեց աղաչել Փիլիմոնին՝ նրան հրամայելու փոխարեն: Ըստ Պողոսի, ի՞նչ կկատարվեր, եթե Ոնեսիմոսին ուղարկեր Փիլիմոնի մոտ:

  • Հատված 16. Ի՞նչ է նշանակում լինել «ինչպէս սիրելի եղբայր [կամ քույր] … Տիրոջ կողմանէ»: Ճանաչու՞մ եք ինչ-որ մեկին, ում պետք է ընդունեք նույն կերպ:

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Ա Տիմոթեոս 2․9–10Ի՞նչ է նշանակում մեր «անձերը զարդար[ենք] … բարի գործերով»: Ինչպիսի՞ բարի գործեր կարող է կատարել մեր ընտանիքն այս շաբաթ: Երգեք որևէ երգ բարիք գործելու մասին, օրինակ՝ «Have I Done Any Good?» ((Hymns, no. 223):

Ա Տիմոթեոս 4.12:Որպեսզի օգնեք ձեր ընտանիքի անդամներին ցանկանալ «օրինակ լինել հաւատացեալներին», հրավիրեք նրանց նկարել մարդկանց, ովքեր լավ օրինակ են եղել իրենց համար: Ինչպե՞ս են այդ մարդիկ ոգեշնչել մեզ հետևել Հիսուս Քրիստոսին: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի ուղերձը «Օրինակ և լույս եղեք աշխարհի համար» (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 86–88) կարող է տալ որոշ գաղափարներ այն մասին, թե ինչպես լավ օրինակ լինել ուրիշների համար:

Ա Տիմոթեոս 6․7-12Ինչո՞ւ եք կարծում, որ «արծաթասիրութիւնը» համարվում է «ամեն չարիքների արմատը»։ Ի՞նչ վտանգ կա մեր կյանքը փողի կամ ունեցվածքի վրա կենտրոնացնելուց: Ինչպե՞ս կարող ենք բավարարվել մեր ունեցած օրհնություններով:

Բ Տիմոթեոս 3.14–17Համաձայն այս հատվածների, ինչպիսի՞ օրհնություններ են ստանում նրանք, ովքեր գիտեն և ուսումնասիրում են սուրբ գրությունները: Գուցե ընտանիքի անդամները կարողանան կիսվել սուրբ գրություններով, որոնք նրանք առանձնապես «օգտակար են» համարում:

Փիլիմոն 1.17–21Ի՞նչ էր կամենում Պողոսն անել Ոնեսիմոսի համար: Ինչո՞վ է սա նման այն ամենին, ինչ Փրկիչը պատրաստակամորեն արեց մեզ համար (տես նաև Ա Տիմոթեոս 2.5–6, Վարդապետություն և Ուխտեր 45.3–5): Ինչպե՞ս կարող ենք հետևել Պողոսի և Փրկիչի օրինակին:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ «Shine On», Children’s Songbook, 144։

Բարելավենք մեր ուսուցումը

Ուսուցանեք հստակ և պարզ վարդապետություն: Ավետարանը գեղեցիկ է իր պարզությամբ (տես Վարդապետություն և Ուխտեր 133.57): Ձեր ընտանիքին դասերով զվարճացնելու փոխարեն, որոնք մեծ նախապատարաստում են պահանջում, ձգտեք ուսուցանել հստակ և պարզ վարդապետություն (տես Ա Տիմոթեոս 1.3–7):

երկու երիտասարդները սուրբ գրություններ են ուսումնասիրում

«Եւ որ մանկութիւնիցդ սուրբ գրքերը գիտես, որ կարող են քեզ իմաստուն անել փրկութեան համար այն հաւատքի ձեռովն որ Քրիստոս Յիսուսումն է» (Բ Տիմոթեոս 3.15):