Հին Կտակարան 2022
Հրահանգներ երգեցողության ժամի և հաղորդության ժողովին երեխաների ելույթի համար


«Հրահանգներ երգեցողության ժամի և հաղորդության ժողովին երեխաների ելույթի համար», Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)

«Հրահանգներ երգեցողության ժամի և հաղորդության ժողովին երեխաների ելույթի համար», Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար․ 2022

Նկար
եկեղեցում երգելիս երեխաները շարժումներ են կատարում

Հրահանգներ երգեցողության ժամի և հաղորդության ժողովին երեխաների ելույթի համար

Երեխաների միության հարգարժան նախագահություննե՛ր և երաժշտության ղեկավարնե՛ր

Երեխաների միության երգերը հզոր գործիք են, որոնք օգնում են երեխաներին սովորել Երկնային Հոր երջանկության ծրագիրը և Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմնարար ճշմարտությունները: Երբ երեխաները երգում են ավետարանի սկզբունքների մասին, Սուրբ Հոգին վկայում է նրանց այդ սկզբունքների ճշմարտացիության մասին: Խոսքերն ու երաժշտությունը կմնան երեխաների մտքում ու սրտում նրանց կյանքի ընթացքում:

Փնտրեք Հոգու օգնությունը, երբ պատրաստվում եք ուսուցանել ավետարանը երաժշտության միջոցով: Կիսվեք ձեր վկայությամբ այն ճշմարտությունների մասին, որոնք հնչում են երգի մեջ: Օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչպես է երաժշտությունն առնչվում այն ամենի հետ, ինչ նրանք սովորում են տանը և Երեխաների միությունում: Երեխաները և նրանց ընտանիքները կօրհնվեն ձեր անձնվեր ջանքերի շնորհիվ:

Մենք սիրում ենք ձեզ և հայտնում մեր երախտագիտությունը ձեր անձնվեր ծառայության համար, որոնք ուղղված են մեր թանկագին երեխաների ամրապնդմանն ու պաշտպանությանը:

Երեխաների միության Գերագույն Նախագահություն

Հրահանգներ երգեցողության ժամի համար

5 րոպե (Երեխաների միության նախագահություն). Բացման աղոթք, սուրբ գրության հատված կամ հավատո հանգանակ և մեկ ելույթ

20 րոպե (երաժշտության ղեկավար). Երգեցողության ժամ

Երեխաների Միության նախագահությունը և երաժշտության ղեկավարը յուրաքանչյուր ամսվա համար ընտրում են երգեր, որոնք կնպաստեն այն սկզբունքների ամրապնդմանը, որոնք երեխաները սովորում են դասարանում և տանը: Այս ուղեցույցում ընդգրկված է այդ սկզբունքները պարունակող երգերի ցանկը: Այդ երգերը նաև առաջարկված են Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար և Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկների համառոտ շարադրանքներում։

Երեխաներին երգեր սովորեցնելիս հրավիրեք նրանց կիսվել նրանով, ինչ արդեն սովորել են երգերից պատմությունների և վարդապետության սկզբունքների վերաբերյալ։ Կարող եք կրկնել Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար համառոտ շարադրանքները, որոնք երեխաները սովորում են իրենց դասերի ժամանակ: Դա կօգնի ձեզ տեղյակ լինել պատմություններին և սկզբունքներին, որոնք նրանք սովորում են, որպեսզի կարողանաք մտածել, թե ինչպես երաժշտության միջոցով աջակցեք նրանց ուսուցմանը:

Երգեցողության ժամին դուք կարող եք կրկնել նաև այն երգերը, որոնք երեխաները մինչ այդ սովորել են, ինչպես նաև նրանց սիրած երգերը: Կրկնելիս հրավիրեք երեխաներին իրենց մտքերով և զգացմունքներով կիսվել երգերում հնչող ճշմարտությունների վերաբերյալ:

Երեխաների երգարանը երաժշտության հիմնական աղբյուրն է Երեխաների միությունում: Հիմների գրքի հիմները և Ընկեր կամ Լիահոնա ամսագրերի երգերը նույնպես ընդունելի են։ Երբեմն երեխաները կարող են հայրենասիրական կամ տոնական երգեր երգել, որոնք պատշաճ են կիրակի օրվա և երեխաների տարիքի համար: Այլ տեսակի երաժշտության օգտագործումը Երեխաների միությունում պետք է համաձայնեցվի եպիսկոպոսության հետ (տես Ընդհանուր Ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 12.3.4, ChurchofJesusChrist.org

Երեխաների միության դասի ակնարկ

Յուրաքանչյուր շաբաթ Երեխաների միության դասն ընդգրկում է.

Երգեցողության ժամ.25 րոպե

Տեղափոխում.5 րոպե

Դասեր.20 րոպե

Երեխաների միության մեծ դասարան ունեցող ղեկավարները կարող են երեխաներին բաժանել երկու խմբի. մի խումբը կմասնակցի դասին, մինչդեռ մյուս խումբը՝ երգեցողության ժամին: Այնուհետև, երկու խմբերը կփոխվեն տեղերով: Նման դեպքերում Երեխաների միության ղեկավարները գուցե պետք է վերոհիշյալ ժամերը հարմարեցնեն իրենց հանգամանքներին:

Առաջարկվող երգեր երգեցողության ժամի համար

Հունվար

  • «Աստծո զավակն եմ», Հիմներ և մանկական երգեր, էջ 58

  • «Գիտեմ, Հայրս ապրում է», Children’s Songbook,5

  • “When He Comes Again,” Children’s Songbook, 82–83

Փետրվար

  • «Մարգարեին հետևիր», Children’s Songbook, 110–11 (3-րդ տուն)

  • “He Sent His Son,” Children’s Songbook, 34–35

  • «Գործիր շիտակ», Հիմներ և մանկական երգեր, էջ 34

Մարտ

  • Love One Another,” Children’s Songbook, 136–37

  • “Help Me, Dear Father,” Children’s Songbook, 99

  • “‘Give,’ Said the Little Stream,” Children’s Songbook,236

Ապրիլ

  • «Փրկիչն Իսրայելի», Հիմներ և մանկական երգեր, էջ 5

  • Did Jesus Really Live Again?Children’s Songbook,64

  • Keep the Commandments,” Children’s Songbook, 146–47

Մայիս

  • «Կքայլեմ Հիսուսի հետ» (music.ChurchofJesusChrist.org)

  • “Search, Ponder, and Pray,” Children’s Songbook, 109

  • «Կուզեմ տեսնել տաճարը», Children’s Songbook, 95

Հունիս

  • “I Will Be Valiant,” Children’s Songbook, 162

  • A Child’s Prayer,” Children’s Songbook, 12–13

  • «Փորձում եմ լինել Հիսուսի նման», Children’s Songbook, 78–79

Հուլիս

  • «Սուրբ Հոգին», Children’s Songbook,105

  • «Գիտեմ, Հայրս ապրում է», Հիմներ և մանկական երգեր, 59

  • «Կուզեմ տեսնել տաճարը», Children’s Songbook, 95

Օգոստոս

  • «Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ», Հիմներ և մանկական երգեր, հ. 38։

  • «Զգում եմ սերը Փրկիչի», Children’s Songbook, 74–75

  • «Ցույց տուր ինձ, որ լույսով քայլեմ», Հիմներ և մանկական երգեր, 66։

Սեպտեմբեր

  • Kindness Begins with Me,” Children’s Songbook, 145

  • Keep the Commandments,” Children’s Songbook, 146–47

  • «Կքայլեմ Հիսուսի հետ» (music.ChurchofJesusChrist.org)

Հոկտեմբեր

  • “I Feel My Savior’s Love,” Children’s Songbook, 74–75

  • I Hope They Call Me on a Mission,” Children’s Songbook,169

  • «Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել», Children’s Songbook, 188

Նոյեմբեր

  • «Մարգարեին հետևիր», Children’s Songbook, 110–11 (7-րդ տուն)

  • «Փառք քեզ, Տե՛ր, մարգարեի համար» Հիմներ և մանկական երգեր», Հիմներ և մանկական երգեր, էջ 36

  • I Want to Live the Gospel,” Children’s Songbook,148

Դեկտեմբեր

  • “When He Comes Again,” Children’s Songbook, 82–83

  • Seek the Lord Early,” Children’s Songbook,108

  • Away in a Manger,” Children’s Songbook, 42–43

Նկար
Երեք երեխա բարձր պահել են Հիսուսի նկարները եկեղեցու սենյակում

Օգտագործել երաժշտությունը վարդապետություն ուսուցանելու համար

Երգեցողության ժամը միտված է օգնել երեխաներին զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը, երբ նրանք սովորում են ավետարանի ճշմարտությունները։ Հետևյալ գաղափարները կարող են ոգեշնչել ձեզ, երբ դուք ծրագրում եք ուսուցանել ավետարանի սկզբունքները հիմներից և Երեխաների միության երգերից:

Կարդացեք առնչվող սուրբ գրությունները: Երեխաների երգարանի և Հիմների գրքերի երգերի մեծ մասի համար տրված են առնչվող սուրբ գրությունների հղումները: Օգնեք երեխաներին կարդալ այդ հատվածներից մի քանիսը և քննարկեք, թե ինչպես են սուրբ գրությունները առնչվում երգի հետ: Կարող եք նաև սուրբ գրության մի քանի հատվածներ գրել գրատախտակին և հրավիրել երեխաներին յուրաքանչյուր հղումի համար գտնել համապատասխան երգը կամ երգից որևէ հատված:

Լրացրեք բաց թողնված տեղերը։ Գրատախտակին գրեք երգի մի տունը, բաց թողնելով մի քանի հիմնաբառեր: Ապա, խնդրեք երեխաներին երգել երգը, լսելով այն բառերը, որոնք կլրացնեն բաց թողնված տեղերը: Երբ նրանք լրացնեն բաց թողնվածները, քննարկեք, թե ավետարանի ինչ սկզբունքներ եք սովորում այդ բաց թողնված բառերից:

Մեջբերումներ Եկեղեցու ղեկավարների խոսքերից։ Հրավիրեք երեխաներին լսել մեջբերում Եկեղեցու որևէ ղեկավարի խոսքից, որն ուսուցանում է նույն սկզբունքը, ինչ Երեխաների միության երգը: Խնդրեք նրանց ձեռք բարձրացնել, երբ լսում են մի բան, որն օգնում է հասկանալ ճշմարտությունը, որի մասին երգում են: Խնդրեք նրանց կիսվել իրենց լսածով:

Վկայեք Հակիրճ վկայություն բերեք երեխաներին ավետարանի ճշմարտությունների վերաբերյալ, որոնք առկա են Երեխաների միության տվյալ երգում: Օգնեք երեխաներին հասկանալ, որ երգելու միջոցով ևս նրանք կարող են վկայություն բերել և զգալ Հոգին:

Կանգնեք որպես վկա։ Հրավիրեք երեխաներին հերթով կանգնել և կիսվել, թե ինչ են սովորել երգից, որը երգում են, կամ ինչ զգացումներ ունեն երգում ուսուցանվող ճշմարտությունների վերաբերյալ: Հարցրեք նրանց, թե ինչ զգացումներ ունեցան երգը երգելիս, և օգնեք նրանց ճանաչել Սուրբ Հոգու ազդեցությունը:

Օգտագործեք նկարներ։ Խնդրեք երեխաներին, որ օգնեն ձեզ գտնել կամ ստեղծել նկարներ, որոնք համապատասխանում են երգում հնչող կարևոր բառերին կամ արտահայտություններին: Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչպես են նկարներն առնչվում երգի հետ, և ինչ է ուսուցանում երգը: Օրինակ, եթե ուսուցանում եք “When He Comes Again” երգը (Children’s Songbook, 82–83), դուք կարող եք սենյակում դնել նկարներ, որոնք պատկերում են երգի կարևոր բառերը (օրինակ՝ հրեշտակներ, ձյուն և աստղ)։ Խնդրեք երեխաներին հավաքել նկարները և երգը միասին երգելիս վեր պահել դրանք ճիշտ հերթականությամբ:

Կիսվեք առարկայական դասերով։ Երգի վերաբերյալ քննարկում ունենալու նպատակով կարող եք որևէ առարկա օգտագործել: Օրինակ, “Seek the Lord Early” (Children’s Songbook,108) երգում խոսվում է Տիրոջը փնտրելու մասին։ Դուք կարող եք թաքցնել Հիսուսի նկարը սենյակում և հրավիրել մի երեխայի գտնել այն։ Երբ երեխան գտնի նկարը, քննարկեք, թե նա ինչ արեց այն գտնելու համար։ Սա կհանգեցնի երգում նշված գաղափարների շուրջ քննարկման, որոնք մենք կարող ենք օգտագործել Տիրոջը փնտրելիս։

Հրավիրեք կիսվել անձնական փորձառություններով։ Օգնեք երեխաներին կապել երգում ուսուցանվող սկզբունքները դրանց հետ ունեցած իրենց փորձառությունների հետ: Օրինակ՝ «Կուզեմ տեսնել տաճարը» (Children’s Songbook, 95) երգը երգելուց առաջ կարող եք խնդրել երեխաներին բարձրացնել ձեռքերը, եթե տեսել են տաճար: Հրավիրեք նրանց մտածել, թե երգելիս ինչ զգացումներ ունեն, երբ տեսնում են տաճարը:

Հարցեր տվեք: Կան շատ հարցեր, որոնք կարող եք տալ երգերը երգելիս: Օրինակ՝ կարող եք հարցնել երեխաներին, թե ինչ են սովորում երգի յուրաքանչյուր տողից: Նաև խնդրեք նրանց մտածել հարցեր, որոնց պատասխանում է երգը: Սա կհանգեցնի երգում ուսուցանվող ճշմարտությունների վերաբերյալ քննարկման:

Լսեք պատասխանները։ Խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել հարցերի պատասխաններին: Օրինակ՝ «Նա ուղարկեց Իր Որդուն» երգը (Children’s Songbook, 34–35) պարունակում է հարցեր և պատասխաններ։ Կարող եք երեխաներին տալ հարցերը և հանձնարարել նրանց լսել պատասխանները երգելու ընթացքում։

Ինչպես օգնել երեխաներին սովորել և հիշել Երեխաների միության երգերը

Երեխաները երգը սովորում են այն լսելով և կրկին ու կրկին երգելով: Երեխաների համար միշտ երգեք նոր երգի խոսքերը, ոչ թե պարզապես կարդացեք կամ անգիր ասեք: Սա օգնում է, որ երեխաները մեղեդին կապեն խոսքերին: Երգը սովորեցնելուց հետո կրկնեք այն տարբեր զվարճալի ձևերով ամբողջ տարվա ընթացքում: Ստորև տրված են որոշ գաղափարներ՝ ինչպես օգնել երեխաներին սովորել և կրկնել երգերը.

Պատրաստեք պաստառներ. Ցուցադրեք պաստառներ, որոնց վրա գրված կլինեն յուրաքանչյուր քառյակի բառերը կամ այդ բառերը ներկայացնող նկարներ ցուցադրեք: Երբ երեխաները երգեն, փակեք բառերից կամ նկարներից մի քանիսը, մինչև նրանք կկարողանան երգը երգել ամբողջությամբ՝ առանց պաստառի օգնության: Կարող եք նաև հրավիրել երեխաներին, որ օգնեն ձեզ պատրաստել պաստառները:

Ցույց տվեք տոնայնությունը. Որպեսզի օգնեք երեխաներին սովորել երգի մեղեդին, ձեր ձեռքը պահեք հորիզոնական դիրքում, իսկ երգի բառերը երգելիս ձեռքը վերև բարձրացրեք՝ բարձր տոնայնությունները ցույց տալու համար, և ցած իջեցրեք՝ ցածր տոնայնությունները ցույց տալու համար:

Արձագանք. Հրավիրեք երեխաներին լինել ձեր արձագանքը՝ կրկնելով այն, ինչ դուք երգում եք: Երեխաների համար երգեք մի կարճ արտահայտություն կամ մի տող և ապա, խնդրեք նրանց կրկնել դա ձեզ համար:

Օգտագործեք վարիացիաներ. Երգերը երգեք տարբեր եղանակներով, ինչպես օրինակ՝ շշնջալով, կիսաձայն երգելով, ռիթմը ծափ տալով, տեմպը փոփոխելով կամ նստած ու կանգնած դիրքերից: Կարող եք նաև թղթից մի խորանարդ պատրաստել, և խորանարդի յուրաքանչյուր կողմում գրել երգելու տարբերակներ: Հրավիրեք մի երեխայի գլորել խորանարդը, որպեսզի որոշեք, թե երեխաներն ինչ եղանակով են երգելու երգը:

Երգեք խմբերով։ Յուրաքանչյուր խմբի կամ անհատի տվեք մեկական արտահայտություն և թող կանգնած երգեն, իսկ հետո հանձնարարեք նրանց փոխվել արտահայտություններով այնքան ժամանակ, մինչև յուրաքանչյուր խումբ կամ անհատ հնարավորություն ունենա երգելու երգի յուրաքանչյուր արտահայտությունը:

Օգտագործեք ձեռքի շարժումներ: Հրավիրեք երեխաներին մտածել ձեռքի պարզ շարժումներ, որոնք կօգնեն նրանց հիշել երգի բառերն ու ուղերձները: Օրինակ, երբ երգում եք «Ակնածալի, մեղմորեն» (Children’s Songbook,26) երգը, կարող եք հրավիրել երեխաներին ծալել իրենց ձեռքերը, խոնարհել իրենց գլուխները և դիպչել իրենց սրտին, երբ երգում են երգի համապատասխան տողերը:

Երգում են աղջիկները, երգում են տղաները։ Առանձին նկարեք մի տղայի և մի աղջկա նկար, ապա դրանք սոսնձեք կամ կպչուն ժապավենով ամրացրեք առանձին փայտիկների վրա: Երգը կրկնելիս բարձրացրեք այդ նկարներից մեկը, ցույց տալով, թե երգի այդ մասը ովքեր պետք է երգեն:

Նետել զամբյուղի մեջ։ Սենյակում տեղադրեք համարակալված զամբյուղներ կամ այլ տարաներ, որոնց քանակը պետք է լինի այնքան, որքան տվյալ երգի տներն են: Հրավիրեք երեխաներից մեկին լոբով պարկը կամ ճմռթած թղթե գնդակը նետել համարակալված տարայի մեջ կամ դրա մոտ: Թող երեխաները երգեն երգի այն տունը, որի համարը գրված է տարայի վրա:

Նկարը համապատասխանեցրեք արտահայտության հետ։ Երգի յուրաքանչյուր տողը գրեք առանձին թղթի վրա և գտեք յուրաքանչյուր տողը ներկայացնող նկար: Նկարները տեղադրեք սենյակի մի կողմում, իսկ թղթերը՝ մյուս: Երգեք երգը և խնդրեք երեխաներին համապատասխանեցնել նկարները բառերի հետ:

Նկար
երկու երեխա երգում են եկեղեցում

Ուղեցույցներ հաղորդության ժողովի ելույթի համար

Եպիսկոպոսի ղեկավարությամբ, հաղորդության ժողովին երեխաների ելույթը սովորաբար անցկացվում է տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում: Երեխաների միության նախագահությունը և երաժշտության ղեկավարը տարվա սկզբում նախօրոք հանդիպում են եպիսկոպոսության այն խորհրդականի հետ, ով վերահսկում է Երեխաների միությունը, որպեսզի քննարկեն երեխաների ելույթի ծրագիրը: Երբ ծրագիրը կազմեք, ստացեք նրա հաստատումը:

Ելույթը պետք է թույլ տա երեխաներին ներկայացնել այն, ինչ նրանք և նրանց ընտանիքները սովորել են Հին Կտակարանից՝ տանը և Երեխաների միությունում, ներառյալ Երեխաների միության երգերը, որոնք երգել են տարվա ընթացքում: Աղոթքով մտածեք, թե ավետարանի ո՞ր սկզբունքներն ու երգերն են ներկայացնում այն, ինչ նրանք սովորել են: Տարվա ընթացքում գրի առեք երեխաների առանձին ելույթները և անձնական փորձառությունները՝ հնարավորության դեպքում հաղորդության ելույթի ժամանակ օգտագործելու համար: Հրավիրեք երեխաներին իրենց ելույթի ժամանակ կիսվել սուրբ գրություններով, պատմություններով և իրենց վկայություններով: Ելույթը ծրագրելիս եղանակներ մտածեք, որոնցով այն կարող է օգնել ներկաներին կենտրոնանալ Երկնային Հոր, Փրկիչի և Նրանց ուսմունքների վրա:

Այն միավորներում, որտեղ երեխաները քիչ են, կարող եք ընդգրկել ընտանիքի անդամներին, որպեսզի մասնակցեն իրենց երեխաների հետ միասին: Նախագահության անդամներից մեկը կարող է եզրափակել ժողովը՝ ելույթի մասին կարճ ակնարկով:

Ելույթին նախապատրաստվելիս հիշեք հետևյալ ուղենիշները.

  • Փորձերը չպիտի անիմաստ ժամանակ խլեն Երեխաների միության դասերից կամ ընտանիքներից:

  • Հաղորդության ժողովին պատշաճ չէ օգտագործել ցուցադրական նյութեր, հատուկ բեմական հագուստներ և տեսանյութեր:

(Տես Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցում, 12.2.1.2, ChurchofJesusChrist.org։)

Տպել