Հին Կտակարան 2022
Դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը Մովսես 1, Աբրահամ 3. «Սա է իմ գործը և իմ փառքը»


Դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը։ Մովսես 1, Աբրահամ 3. «Սա է իմ գործը և իմ փառքը» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)

Դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը։ Մովսես 1, Աբրահամ 3, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2022

աստղերը տիեզերքում պատկերը

Դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը

Մովսես 1, Աբրահամ 3

«Սա է իմ գործը և իմ փառքը»

Երբ կարդում եք, թե Աստված ինչ ասաց Մովսեսին և Աբրահամին, մտածեք, թե Նա ինչ կասեր ձեր ուսուցանած երեխաներին: Ինչպե՞ս կօգնեք նրանց զգալ Աստծո սերը իրենց հանդեպ։

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Երբեմն մի երգը կարող է օգնել երեխաներին հիշել այն, ինչ սովորում են: Նվագեք կամ երգեք մի քանի նոտա «Աստծո զավակն եմ» երգից (Հիմներ և մանկական երգեր, 58), իսկ երեխաները թող կռահեն երգը: Օգնեք երեխաներին մտածել եղանակներ, որոնցով նրանց ծնողներն ու ուրիշները կարող են «առաջնորդել[նրանց], քայլել [նրանց] հետ, որ ուղին գտնե[ն]»:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Մովսես 1.1–4, 6

Աստծո զավակն եմ

Ի՞նչ եք սովորում Մովսես 1.1–4, 6 հատվածներից Երկնային Հոր հետ ձեր հարաբերության մասին: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին սովորել, թե ինչ է նշանակում լինել Աստծո զավակը:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Մովսեսին ուղղված Աստծո խոսքերը. «Դու իմ որդին ես» (Մովսես 1.4): Հրավիրեք որևէ երեխայի կանգնել դասարանի առաջ և խնդրեք երեխաներին կրկնել ձեզ հետ. «[Երեխայի անունը], դու Աստծո զավակն ես»։ Յուրաքանչյուր երեխայի համար կրկնեք այս արտահայտությունը դասարանում:

  • Ցույց տվեք երեխաների մի քանի նկարներ և հարցրեք դասարանին՝ արդյո՞ք այս բոլոր երեխաները Աստծո զավակներն են: Շեշտեք, որ ամեն մեկն Աստծո զավակն է: Թող երեխաները հերթով նայեն հայելու մեջ և վկայեն, որ իրենք նույնպես Աստծո զավակն են:

  • Երեխաների հետ միասին երգեք «Աստծո զավակն եմ» (Հիմներ և մանկական երգեր, 58)։ Թող նրանք գունավորեն այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը և օգտագործեն այն՝ կրկնելով այս երգում ուսուցանված ճշմարտությունները:

    Հիսուս Քրիստոսը աստղերի մեջ

    Քրիստոսը և Արարումը, Ռոբերտ Թ․ Բարեթ

Աբրահամ 3.22-28

Երկիր գալուց առաջ ես ապրում էի Երկնային Հոր հետ:

Իմանալով մեր նախամահկանացու կյանքի մասին, կարող ենք ոգեշնչվել՝ կատարելով հավերժական ճշմարտությունների վրա հիմնված ընտրություններ: Երբ ուսումնասիրեք Աբրահամ 3.22–28-ը, մտածեք, թե դուք ինչպես կուսուցանեք երեխաներին իրենց հավերժական ինքնության մասին:

Հնարավոր վարժություններ

  • Օգտագործեք «About the Old Testament” (Old Testament Stories), որպեսզի ուսուցանեք երեխաներին մեր նախաերկրային կյանքի մասին: Այնուհետև հրավիրեք երեխաներին կրկնել պատմությունը: Երկնային Հայրն ինչո՞ւ ուղարկեց մեզ այստեղ՝ երկիր։ Օգնեք երեխաներին գտնել պատասխանը, երբ նրանց համար կարդաք Աբրահամ 3.25-ը:

  • Միասին մի երգ երգեք մեզ համար ստեղծված Աստծո ծրագրի մասին (օրինակ՝ «“I Will Follow God’s Plan» [Children’s Songbook, 164–65])։ Օգնեք նրանց հասկանալ երգի բառերում ուսուցանվող հավերժական ճշմարտությունները:

Մովսես 1.39

Երկնային Հայրը ցանկանում է, որ ես կրկին ապրեմ Իր հետ:

Մովսես 1.39-ում ուսուցանվող ճշմարտություններն ինչպե՞ս են օրհնել ձեր կյանքը: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք երեխաներին նույնպես զգալ այդ օրհնությունները:

Հնարավոր վարժություններ

  • Նշեք արտահայտությունները՝ «սա է իմ գործը» և «հավերժական կյանքը» Մովսես 1.39-ում և օգնեք երեխաներին կրկնել այդ արտահայտությունները: Պատմեք երեխաներին այն աշխատանքի մասին, որը դուք կատարում եք ամեն օր: Ուսուցանեք նրանց, որ Երկնային Հոր աշխատանքն է՝ օգնել մեզ ձեռք բերել հավերժական կյանք, որը նշանակում է՝ նմանվել Նրան և կրկին ապրել Նրա հետ:

  • Հրավիրեք որևէ ծնողի գալ դասարան և խոսել այն մասին, թե նա ինչ է զգում, երբ երեխան տուն է վերադառնում որոշ ժամանակ բացակայելուց հետո (օրինակ՝ դպրոցից կամ միսիայից), կամ կիսվեք ձեր զգացմունքներով, որոնք ունեցել եք այդ փորձառությունների ժամանակ: Օգտագործեք այս օրինակը՝ ուսուցանելով երեխաներին, թե Երկնային Հայրը որքան շատ է ցանկանում, որ մենք վերադառնանք Իր մոտ։

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Մովսես 1.4, 30, 37–39, Աբրահամ 3.22–28

Ես Աստծո զավակն եմ, և Նա ցանկանում է, որ ես վերադառնամ Իր մոտ:

Մովսես 1.4, 37–39 և Աբրահամ 3.22–28 հատվածներն ուսուցանում են արժեքավոր ճշմարտություններ Աստծո հետ մեր հարաբերությունների մասին և մեզ երկիր ուղարկելու Նրա նպատակի մասին: Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին սովորել այդ ճշմարտությունները:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ կարդացեք Մովսես 1.4, 37–39 և Աբրահամ 3.24–25-ը: Նրանց հնարավորություններ տվեք հարցեր տալ և կիսվել այս հատվածներից իրենց նախընտրած բառերով և արտահայտություններով: Այս հատվածներից ի՞նչ ենք սովորում Երկնային Հոր մասին և մեր մասին։

  • Երեխաներին ցույց տվեք Երկնային Հոր բազմաթիվ արարչագործություններից մի քանիսի նկարները: Կարդացեք Մովսես 1.30-ը և բացատրեք, որ Մովսեսը Աստծուն հարցրեց այս արարչագործությունների նպատակի մասին: Օգնեք երեխաներին ուսումնասիրել հատված 39-ը Աստծո պատասխանը գտնելու համար: Վկայեք, որ Աստծո նպատակն է՝ օգնել յուրաքանչյուր երեխայի ձեռք բերել հավերժական կյանք:

  • Օգնեք երեխաներին հիշել որևէ իրավիճակ, երբ նրանք ստիպված էին ընտրել` չանել կամ «[անել] այն ամենը, ինչ Տերը՝ իրենց Աստվածը, կպատվիրի նրանց» (Աբրահամ 3.25): Թող նրանք կիրառեն կամ քննարկեն այդ իրավիճակների հնարավոր պատասխանները: Փրկիչն ինչպե՞ս կարող է օգնել մեզ, երբ մենք սխալ ընտրություն ենք կատարում։

Մովսես 1.12-26

Ես կարող եմ դիմակայել սատանայի գայթակղություններին։

Երբ ուսումնասիրեք Մովսես 1․12–26-ը, փնտրեք, թե Մովսեսն ինչ արեց՝ սատանային դիմակայելու համար: Մովսեսի օրինակն ինչպե՞ս կարող է օգնել երեխաներին, երբ նրանք բախվում են գայթակղությունների:

Հնարավոր վարժություններ

  • Ձեր բառերով ամփոփեք Մովսեսի փորձառությունը Մովսես 1.12–26 հատվածներում կամ խնդրեք երեխաներից մեկին անել դա (դիտեք նաև տեսանյութը «I Am a Son of God» [ChurchofJesusChrist.org]): Խնդրեք երեխաներին ուսումնասիրել այս հատվածները, որպեսզի իմանաք, թե Մովսեսն ինչպե՞ս կարողացավ հաղթահարել սատանային: (Եթե նրանք օգնության կարիք ունեն, նշեք հատվածներ 13, 15, 18, 20–22, 26-ը:)

  • Բերեք գործիքների արկղ (կամ գործիքների նկարներ) և պիտակավորեք յուրաքանչյուր գործիքը այն ձևով, որով մենք կարող ենք դիմակայել գայթակղությանը (ինչպես օրինակ՝ աղոթելով, հիմներ երգելով, սուրբ գրություններ կարդալով կամ ուրիշներին ծառայելով): Թող յուրաքանչյուր երեխա վերցնի մի գործիք և խոսի մի իրավիճակի մասին, երբ գործիքի պիտակի վրա գրված գործողությունը կարող է օգնել մեզ դիմակայել գայթակղությանը: Միասին կարդացեք հատվածներ 25–26-ը և վկայեք, որ Աստված կօգնի մեզ, երբ հանդիպենք գայթակղության:

Աբրահամ 3.22-28

Երկիր գալուց առաջ ես ապրում էի Երկնային Հոր հետ:

Նախաերկրային կյանքի մասին Աբրահամի տեսիլքը նկարագրող այս հատվածները կարող են օգնել երեխաներին պատասխանել հետևյալ հարցերին՝ «Որտեղի՞ց եմ ես ծնունդով» և «Ինչո՞ւ եմ ես այստեղ»: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց գտնել պատասխանները։

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք հարցեր, որոնք վերաբերում են Աբրահամ 3.22–28-ին, ինչպես օրինակ՝ Ի՞նչ է պատահել մեր կյանքում նախքան ծնվելը: Ո՞վ էր այնտեղ: Ինչո՞ւ էր ստեղծվել երկիրը։ Հրավիրեք երեխաներին կարդալ այդ հատվածները՝ պատասխանները գտնելու համար:

  • Եթե ծխում կա նոր մանուկ, խնդրեք ծնողներին բերել նրան դասարան և կիսվել իրենց զգացմունքներով՝ երեխային այս աշխարհում դիմավորելու վերաբերյալ: (Կարող եք նաև ցույց տալ որևէ նորածին մանկան նկար:) Խոսեք այն մասին, թե որտեղ էր այս մանուկի հոգին նախքան նրա աշխարհ գալը: Այս մանուկի համար ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ ինքն Աստծո զավակն է:

  • Երգեք երգեր Երկնային Հոր ծրագրի մասին, ինչպես օրինակ՝ «Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ» կամ «I Will Follow God’s Plan» (Children’s Songbook, 5, 164–65): Խնդրեք երեխաներին նկարել նկարներ, որոնք առնչվում են այս բառերին: Թող նրանք օգտագործեն իրենց նկարները, որպեսզի միմյանց ճշմարտություններ ուսուցանեն այս երգերից:

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Մտածեք եղանակներ, որոնցով Երեխաների միության դասին տրված ուսուցումը կարող է քաջալերել, աջակցել և ամրապնդել այն ուսուցումը, որն արվում է երեխաների տներում: Օրինակ՝ կարող եք հրավիրել երեխաներին այս շաբաթվա վարժությունների էջով կիսվել իրենց ընտանիքների հետ:

Բարելավել մեր ուսուցումը

Երեխաները սովորում են բազմաթիվ եղանակներով: Երեխաներին դուր է գալիս սովորել նոր ու զանազան փորձառությունների միջոցով: Կիրառեք այնպիսի գործնական աշխատանքներ, որոնք թույլ կտան նրանց շարժվել, օգտագործել իրենց բոլոր զգայարանները և փորձել նոր բաներ: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 25-26:)