Հունվարի 17-23-ը։ Ծննդոց 5, Մովսես 6. «Այս բաներն ազատ սովորեցրեք ձեր զավակներին» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)
Հունվարի 17-23-ը։ Ծննդոց 5, Մովսես 6, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2022
Հունվարի 17-23-ը
Ծննդոց 5, Մովսես 6
«Այս բաներն ազատ սովորեցրեք ձեր զավակներին»
Ուսուցանելու ձեր նախապատրաստությունը սկսվում է, երբ ուսումնասիրում եք Ծննդոց 5 և Մովսես 6-ը: Երբ ուսումնասիրում եք, լսեք Սուրբ Հոգու հուշումներն այն մասին, թե երեխաներն ինչ պետք է սովորեն:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Թերթիկների վրա գրեք որոշ հուշող բառեր, որոնք կարող են օգնել երեխաներին հիշել որևէ բան, որը նրանք այս շաբաթ սովորել են տանը կամ Երեխաների միության նախորդ դասին: Երեխաները թող հերթով պատահականորեն ընտրեն որևէ բառ: Բառն ընտրելուց հետո հրավիրեք երեխաներից մեկին կիսվել ինչ-որ բանով, որը նա սովորել է այդ բառի վերաբերյալ:
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Աստված կօգնի ինձ դժվար գործերում։
Երբ Ենովքը կանչվեց քարոզելու ավետարանը, նա անհանգստացավ, որ իրեն չի հաջողվի անել այդ: Բայց Աստված օգնեց նրան մեծ գործեր կատարել:
Հնարավոր վարժություններ
-
Խնդրեք երեխաներին պատմել մի ժամանակի մասին, երբ նրանց խնդրել են ինչ-որ բան անել, որը դժվար կամ վախեցնող է եղել նրանց համար: Կիսվեք մարգարե կանչվելու Ենովքի պատմությամբ, որը գտնվում է Մովսես 6.27, 31–34-ում (տես նաև «Enoch the Prophet», Old Testament Stories): Նշեք, որ, չնայած Ենովքը պատրաստ չէր մարգարե լինելու, Աստված խոստացավ օգնել նրան: Օգնեք երեխաներին հասկանալ այն մի քանի ուղիները, որոնցով Տերն օգնում է մեզ, երբ մեզ խնդրում են դժվարին գործեր կատարել:
-
Կիսվեք որոշ սուրբգրային օրինակներով, երբ Աստված օգնեց մարդկանց դժվար գործեր կատարել, օրինակ՝ Նոյը կառուցում էր տապանը, Դավիթը կռվում էր Գողիաթի դեմ, Ամմոնը պաշտպանում էր թագավորի հոտերը, իսկ Սամուել Լամանացին քարոզում էր: (Նկարների և սուրբ գրությունների հղումների համար, տես Ավետարանի նկարների գիրք, հ. 7, 19, 78, 81): Կիսվեք ձեր փորձառությամբ, երբ Տերն օգնել է ձեզ մի դժվար գործ կատարել։
Ավետարանն ուսուցանում է ինձ, թե ինչպես վերադառնամ Երկնային Հոր մոտ։
Աստված ուսուցանեց Ադամին, թե մենք ինչ պետք է անենք, որպեսզի վերադառնանք Նրա մոտ. հավատք ունենանք, ապաշխարենք և ստանանք Սուրբ Հոգու պարգևը: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին ավելին սովորել այս բաների մասին:
Հնարավոր վարժություններ
-
Գտեք կամ նկարեք նկարներ, որոնք ներկայացնում են հավատքը, ապաշխարությունը, մկրտությունը և Սուրբ Հոգու պարգևը (տես այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը): Նկարները դասավորեք մի գծով, որը տանում է դեպի Հիսուս Քրիստոսի նկարը: Երեխաների համար կարդացեք Մովսես 6.52-ը և խնդրեք նրանց կանգնել ճիշտ նկարի մոտ, երբ լսոեն այն խոսքերը, որոնք ներկայացնում է տվյալ նկարը (այս հատվածներում «հավատաս» բառը օգտագործվում է «հավատք» բառի փոխարեն):
-
Երգեր երգեք, որոնք ուսուցանում են սկզբունքները, տրված՝ Մովսես 6.52, ինչպես օրինակ «Հավատք», «Օգնիր ինձ, թանկագին Հայր» (հատված 2), «Երբ ես մկրտվեմ» և «Սուրբ Հոգին» (Children’s Songbook, 96–97, 99, 103, 105)։ Օգնեք երեխաներին հասկանալ, որ կատարելով այս երգերում ուսուցանվող գործողությունները, կօգնեն մեզ վերադառնալ Երկնային Հոր մոտ:
Երկնային Հայրը ցանկանում է, որ ծնողներն ուսուցանեն իրենց զավակներին:
Ադամի և Եվայի ժամանակից սկսած, ծնողներին պատվիրված է ավետարանն ուսուցանել իրենց զավակներին: Ինչպե՞ս կարող եք խրախուսել երեխաներին լսել և հետևել իրենց ծնողների արդար ուսմունքներին։
Հնարավոր վարժություններ
-
Երեխաների համար կարդացեք Մովսես 6.58 և ցույց տվեք Ադամի և Եվայի ընտանիքի նկարը այս շաբաթվա համառոտ շարադրանքից՝ Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում: Օգնեք երեխաներին կրկնել «այս բաներն ազատ սովորեցրեք ձեր զավակներին» արտահայտությունը։ Բացատրեք, որ Աստված կամենում է, որ բոլոր ծնողները հետևեն Ադամի և Եվայի օրինակին՝ իրենց զավակներին ուսուցանելով Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին: Հարցրեք երեխաներին, թե նրանք ինչ կարող են անել, երբ ծնողները կամ ուրիշները նրանց ուսուցանում են ավետարանը:
-
Օգնեք երեխաներին իրենց նկարները համեմատել իրենց ծնողների նկարների հետ կամ կենդանիների ձագերի նկարները՝ չափահաս կենդանիների հետ: Ծնողներն ինչպե՞ս են օգնում իրենց զավակներին: Ի՞նչ են նրանք ուսուցանում: Խնդրեք երեխաներին նկարել իրենց ընտանիքների նկարներն այն ժամանակ, երբ ծնողներն ուսուցանում են զավակներին, օրինակ՝ միասին կարդում են սուրբ գրությունները, աղոթում են կամ ճաշում են:
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Աստված կարող է օգնել ինձ դժվար գործեր կատարել։
Չնայած Ենովքը անհամապատասխան էր զգում, Աստված օգնեց նրան կատարել մարգարեի իր կոչումը: Աստված կարող է օգնել նաև ձեր ուսուցանած երեխաներին դժվար գործեր կատարել:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաների հետ կարդացեք 6.26–34 հատվածները։ Ենովքն ինչո՞ւ էր համարում, որ ինքը չէր կարող քարոզել ավետարանը (տես Մովսես 6.31): Աստված ինչպե՞ս օգնեց Ենովքին (տես Մովսես 6.32–34, 7.13):
-
Խնդրեք երեխաներին անվանել մի քանի դժվար գործեր, որ նրանց տարիքի երեխաները երբեմն կատարում են (ինչպես օրինակ՝ ավարտել դպրոցական հանձնարարությունը, բարությամբ վերաբերվել ինչ-որ մեկին, ով չար է, կամ ասել ճշմարտությունը, երբ նրանք սխալ են գործել): Օգնեք երեխաներին Մովսես 6.32–34-ում գտնել արտահայտություններ, որոնք կարող են օգնել նրանց: Խնդրեք երեխաներին պատմել մի դեպքի մասին, երբ Աստված օգնել է նրանց դժվար գործեր կատարել: Կիսվեք նաև ձեր անձնական փորձառություններով:
Հավատքը, ապաշխարությունը, մկրտությունը և Սուրբ Հոգու ստացումը նախապատրաստում են ինձ վերադառնալ Աստծո մոտ:
Ադամն ու Ենովքը իրենց ժողովրդին ուսուցանեցին ավետարանի առաջին սկզբունքներն ու արարողությունները՝ հավատքը, ապաշխարությունը, մկրտությունը և Սուրբ Հոգու պարգևը (Տես նաև Հավատո Հանգանակ 1.4): Ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ այս սկզբունքների և արարողությունների կարևորությունն իրենց կյանքում:
Հնարավոր վարժություններ
-
Հանձնարարեք երեխաներին կարդալ Մովսես 6.52, 57-ը և գտնել ավետարանի սկզբունքներն ու արարողությունները, որոնք նշված են հավատո չորրորդ հանգանակում:
-
Գրատախտակին գրեք հավատո չորրորդ հանգանակը և խնդրեք երեխաներին կարդալ այն: Ապա ջնջեք մեկ կամ երկու բառ և խնդրեք նրանց կրկին կարդալ այն՝ հիշողությամբ լրացնելով բաց թողնված բառերը: Կրկնեք այս գործընթացը, մինչև երեխաները սովորեն հավատո չորրորդ հանգանակը:
-
Հրավիրեք երեխաներին գրել մի կարճ ելույթ հավատքի, ապաշխարության, մկրտության կամ Սուրբ Հոգու պարգևի ստացման մասին․ մի բան, որով կկարողանան կիսվել իրենց ընտանիքների հետ: Յուրաքանչյուր ելույթ կարող է ընդգրկել որևէ սուրբ գրություն, փորձառություն և վկայություն: Ելույթը կարող է նաև բացատրել, թե այդ սկզբունքն ինչպես է օգնում մեզ վերադառնալ Երկնային Հոր մոտ:
Ծնողները պատասխանատվություն են կրում իրենց զավակներին ուսուցանելու համար։
Աստված վստահում է ծնողներին՝ որպես իրենց ընտանիքներում ավետարանի հիմնական ուսուցիչների: Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել երեխաներին աջակցել իրենց ծնողներին այս դերում:
Հնարավոր վարժություններ
-
Որևէ երեխայի խնդրեք կարդալ Մովսես 6.58-ը։ Երկնային Հայրը ի՞նչ պատվիրան է տվել ծնողներին այս հատվածում: Ցույց տվեք Ադամի և Եվայի նկարը, որտեղ նրանք ուսուցանում են իրենց զավակներին (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը՝ Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնում), և թող երեխաները խոսեն այն մասին, թե ինչ են տեսնում այս նկարում: Խրախուսեք նրանց խոսել ավետարանի կարևոր ճշմարտությունների մասին, որոնք նրանք սովորել են իրենց ընտանիքներից:
-
Օգնեք երեխաներին շնորհակալական նամակներ գրել իրենց ծնողներին կամ ծրագրել այլ պարզ եղանակներ, որոնցով իրենց գնահատանքը կարտահայտեն նրանց: Երգեք որևէ երգ ընտանիքների մասին, օրինակ՝ «Love Is Spoken Here» (Children’s Songbook, 190–91): Ինչպե՞ս կարող ենք օգնել մեր ծնողներին սիրո մթնոլորտ ստեղծել մեր տներում:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին շարունակել սովորել դասարանից դուրս: Կարող եք խրախուսել նրանց հիշել Ենովքի պատմությունը, երբ այս շաբաթ նրանք բախվեն որևէ դժվար խնդրի: