Հունվարի 24-30-ը Մովսես 7. «Տերն իր ժողովրդին կոչեց Սիոն», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)
Հունվարի 24-30-ը Մովսես 7, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2022
Հունվարի 24-30-ը
Մովսես 7
«Տերն իր ժողովրդին կոչեց Սիոն»
Սկսեք նախապատրաստվել՝ կարդալով Մովսես 7-ը: Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը կարող է օգնել ձեզ հասկանալ այս գլուխը, իսկ ստորև տրված գաղափարները կարող են ձեզ մտքեր տալ, թե ինչպես այն ուսուցանել երեխաներին:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Մի քանի րոպե տրամադրեք, որպեսզի երեխաների հետ միասին կրկնեք իրենց իմացածը մարգարե Ենովքի մասին, ներառյալ՝ անցյալ շաբաթվա դասից իրենց սովորածը: Եթե այն օգտակար է, ցույց տվեք որևէ նկար այս շաբաթվա համառոտ շարադրանքից՝ Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար ձեռնարկից:
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Տերը ցանկանում է, որ մենք սիրենք միմյանց։
Այս հատվածները նկարագրում են Սիոնի ժողովրդի հատկանիշները: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին զարգացնել այս հատկանիշները:
Հնարավոր վարժություններ
-
Պատմեք Ենովքի ժողովրդի պատմությունը «Enoch the Prophet»-ից (Old Testament Stories), կամ թույլ տվեք երեխաներին պատմել պատմությունը իրենց բառերով՝ օգտագործելով Ենովքի նկարը այս շաբաթվա համառոտ շարադրանքից՝ Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար ձեռնարկից: Կարող եք նաև երեխաների հետ երգել “Follow the Prophet” (Children’s Songbook, 110–11) երգի երկրորդ տունը՝ պատմությունը կրկնելու համար:
-
Օգնեք երեխաներին հիշել գործողություններ, որոնք վերաբերում են «մեկ սրտի և մեկ մտքի» արտահայտությանը (Մովսես 7.18): Բացատրեք, որ այս արտահայտությունը նշանակում է, որ Ենովքի ժողովուրդը սիրում էր և բարի էր միմյանց հանդեպ: Հրավիրեք երեխաներին օգտագործել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը՝ նկարելով այն եղանակը, որով նրանք կարող են սեր ցույց տալ։
-
Երգեք որևէ երգ միմյանց սիրելու մասին, օրինակ՝ «Սեր տան մեջ» (Հիմներ և մանկական երգեր, հ.44): Ցույց տվեք նկարներ, որոնք լուսաբանում են երգի կարևոր արտահայտությունները, որպեսզի օգնեք երեխաներին սովորել բառերը։ Հրավիրեք երեխաներին կիսվել եղանակներով, որոնցով կարող են միմյանց նկատմամբ սեր արտահայտել Երեխաների միությունում և իրենց տներում: Այնուհետև թող նրանք բեմադրեն իրենց գաղափարները:
Աստված հոգ է տանում Իր զավակների մասին:
Կարող եք օգնել երեխաներին սովորել, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը խորապես հոգ են տանում մեր և մեր գործողությունների մասին:
Հնարավոր վարժություններ
-
Օգնեք երեխաներին մտածել, թե ինչը կուրախացնի Երկնային Հորը։ Երեխաների հետ կարդացեք Մովսես 7.28-ը և բացատրեք, որ Երկնային Հայրը տխուր էր, քանի որ մարդիկ շատ ամբարիշտ էին (տես հատվածներ 32–33):
-
Խնդրեք երեխաներին թերթիկի մի կողմում նկարել մի ուրախ դեմք և մի երջանիկ դեմք՝ մյուս կողմում։ Թվարկեք մի քանի լավ գործողություններ, ինչպես օրինակ՝ աղոթել, և մի քանի բացասական մտքեր, ինչպես օրինակ՝ ստել, ապա խնդրեք երեխաներին բարձր պահել երջանիկ դեմքը կամ տխուր դեմքը, որպեսզի ցույց տաք, թե Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը ինչպես կվերաբերվեին յուրաքանչյուր ընտրությանը:
-
Հրավիրեք երեխաներին որևէ խաղ խաղալ, որտեղ նրանք կկատարեն գործողություններ, որոնք կուրախացնեին Երկնային Հորը: Հրավիրեք մյուս երեխաներին կռահել, թե նրանք ի՞նչ են անում: Յուրաքանչյուր երեխայի հետ կիսվեք ինչ-որ բանով, որը դուք տեսել եք նրանց կատարելիս, և որը կուրախացնի Երկնային Հորը:
Հիսուսը կվերադառնա Երկիր։
Իր տեսիլքում Ենովքը տեսավ վերջին օրերը, ներառյալ՝ Փրկիչի Երկրորդ Գալուստը: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին անհամբեր սպասել Փրկիչի Երկրորդ Գալուստին:
Հնարավոր վարժություններ
-
Խնդրեք երեխաներին պատկերացնել, որ մի հատուկ հյուր է գալիս նրանց այցելության: Նրանք ի՞նչ կանեն այցելությանը պատրաստվելու համար։ Կիսվեք Ենովքին ուղղված Տիրոջ խոսքերով Մովսես 7.60. «Ես կգամ վերջին օրերին»: Ի՞նչ ուղիներով մենք կարող ենք պատրաստվել Հիսուսի գալուստին։
-
Ցույց տվեք այն ժամանակների նկարները, երբ Փրկիչը հայտնվեց ժողովրդին (տես Ավետարանի նկարների գիրք, հ. 60, 82, 83 և 84): Ի՞նչ են մարդիկ անում այդ նկարներում։ Մարդիկ ի՞նչ կարող էին զգալ, երբ հանդիպեցին Հիսուսին։ Խնդրեք երեխաներին կիսվել, թե իրենք ի՞նչ կզգային Հիսուսին տեսնելիս, երբ Նա կրկին գար:
-
Երգեք որևէ երգ Փրկիչի Երկրորդ Գալուստի մասին, օրինակ՝ «When He Comes Again» (Children’s Songbook, 82–83), և հարցրեք, թե ըստ նրանց, ինչպիսին կլիներ Հիսուսի Երկրորդ Գալուստը:
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Մենք կարող ենք միաբան լինել` ինչպես Սիոնի ժողովուրդը։
Երբ կարդաք Սիոնի մասին, հիշեք միաբանության օրինակներ, որոնք դուք տեսել եք: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին սովորել միաբան դառնալ, ինչպես Ենովքի ժողովուրդը:
Հնարավոր վարժություններ
-
Խնդրեք երեխաներին փնտրել բառեր, որոնք նկարագրում են Ենովքի ժողովրդին, հայտնի նաև որպես Սիոն, երբ նրանք կարդան Մովսես 7.18-ը: Գրատախտակի վերևում գրեք այս բառերը որպես վերնագրեր և հրավիրեք երեխաներին յուրաքանչյուր վերնագրի տակ գրել այն գործողությունները, որոնք նրանք կարող են անել՝ Ենովքի ժողովրդին ավելի նմանվելու համար: Երբ նրանք կիսվեն, հարցրեք երեխաներին, թե ինչ կարող են անել, որպեսզի իրենց տները դարձնեն Սիոնի նման։ Նրանք կարող են որոշ գաղափարներ գտնել 4 Նեփի 1.15–18-ում:
-
Հարցրեք երեխաներին, թե քանի անգամ է «Սիոն» բառը հայտնվում Մովսես 7.18–21, 62–63, 68–69-ում: Ամեն անգամ, երբ հայտնվում է այդ բառը, օգնեք երեխաներին հասկանալ, թե այդ հատվածն ինչ է ասում Սիոնի մասին (Տես նաև սուրբ գրքերի ուղեցույց, «Սիոն», scriptures.ChurchofJesusChrist.org). Ինչպե՞ս կարող ենք ավելի նմանվել այս հատվածներում նկարագրված մարդկանց:
-
Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը՝ օգնելով երեխաներին եղանակներ մտածել, որոնցով նրանք կարող են դառնալ «մեկ սրտի և մեկ մտքի» (տես Մովսես 7.18):
Աստված լաց է լինում Իր զավակների համար։
Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ Աստված հոգ է տանում մեր և մեր գործողությունների մասին:
Հնարավոր վարժություններ
-
Հարցրեք երեխաներին, թե Աստված ինչու է լաց լինում (տես Մովսես 7.28–31): Հրավիրեք երեխաներին պատասխանները գտնելու համար ուսումնասիրել Մովսես 7.32–33, 37 հատվածները։ Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում այն մասին, թե Աստված ինչպե՞ս է վերաբերվում Իր զավակներին։ Մենք ինչպե՞ս ենք իմանում, որ Աստված սիրում է մեզ: Կիսվեք ձեր վկայությամբ, որ Աստված սիրում է մեզ:
-
Որևէ երեխայի նետեք լոբով տոպրակ կամ գնդակ: Խնդրեք նրան ավարտել արտահայտությունը «Ես կարող եմ ուրախացնել Աստծուն՝ …», իսկ հետո առարկան նետեք մեկ այլ երեխայի: Կրկնեք, մինչև բոլոր երեխաները հերթով մասնակցեն:
Հիսուս Քրիստոսը կրկին կգա վերջին օրերին։
Երբ Մովսես.60–67-ում կարդաք Երկրորդ Գալուստի մասին, մտածեք, թե երեխաներին ինչպես կարելի է ուսուցանել այդ մասին զվարճալի եղանակով:
Հնարավոր վարժություններ
-
Միասին կարդացեք Մովսես 7.60–67, և խնդրեք երեխաներին գտնել, թե ըստ Տիրոջ, ինչ կպատահի վերջին օրերին: Հարցրեք, թե որ իրադարձություններին են նրանք անհամբեր սպասում և ինչու:
-
Հրավիրեք երեխաներին խոսել այն ժամանակի մասին, երբ նրանք սպասում էին, որ ինչ-որ մեկը կայցելի կամ տուն կվերադառնա: Ի՞նչ էին երեխաները զգացել: Ի՞նչ արեցին նրանք պատրաստվելու համար: Ինչպե՞ս կարող ենք մենք պատրաստվել՝ Հիսուսին կրկին տեսնելու համար։
-
Ցույց տվեք Փրկիչի Երկրորդ Գալուստի նկարը (օրինակ՝ տես Ավետարանի նկարների գիրք, հ. 66)։ Թող երեխաները նկարեն Երկրորդ Գալուստին վերաբերող իրենց նկարները, հիմնվելով նրա վրա, ինչ նրանք կարդացել են Մովսես 7.60–67-ում։
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Ինչպե՞ս կարող եք խրախուսել երեխաներին և նրանց ծնողներին տանը շարունակել սովորել Հին Կտակարանը: Օրինակ, երեխաները կարող են կիսվել որևէ նկարով, որը նրանք նկարել կամ գունավորել են Երեխաների միությունում՝ որպես ընտանեկան երեկոյի դասի մաս: