Հին Կտակարան 2022
Հունվարի 24-30-ը Մովսես 7: «Տերն Իր ժողովրդին կոչեց Սիոն»


Հունվարի 24-30-ը Մովսես 7. «Տերն Իր ժողովրդին կոչեց Սիոն» Ե՛կ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հունվարի 24-30-ը Մովսես 7, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
շատ մարդիկ հաղորդակցվում են սիրալիր ձևով

Սիրեք միմյանց, ըստ Էմմա Դոնալդսոն Թայլերի

Հունվարի 24-30-ը

Մովսես 7

«Տերն Իր ժողովրդին կոչեց Սիոն»

Երբ կարդում և խորհում եք Մովսես 7-ի շուրջ, գրի առեք ձեր ստացած հոգևոր տպավորությունները: Այս անելով, դուք ցույց եք տալիս, որ գնահատում եք Տիրոջ առաջնորդությունը, և ուզում եք ավելի շատ ստանալ Նրա առաջնորդությունը:

Գրի առեք ձեր տպավորությունները

Պատմության ընթացքում մարդիկ փորձել են հասնել նրան, ինչ Ենովքն ու նրա ժողովուրդը իրականացրեցին` կառուցելով մի կատարյալ հասարակություն, որտեղ չկար աղքատություն կամ բռնություն: Որպես Աստծո ժողովուրդ, մենք կիսվում ենք այդ ցանկությամբ: Մենք կոչում ենք այն Սիոնի կառուցում, և բացի աքատների մասին hոգ տանելուց և խաղաղություն հաստատելուց, այն իր մեջ ներառում է՝ ուխտեր կապելը, միմյանց հետ արդարության մեջ ապրելը, դառնալով մեկ միմյանց և Հիսուս Քրիստոսի` «Սիոնի Թագավորի հետ» (Մովսես 7.53): Քանի որ Սիոնը հաստատելու աշխատանքը շարունակվում է մեր օրերում, օգտակար է հարցնել. Ենովքն ու իր ժողովուրդն ինչպե՞ս արեցին այդ: Ինչպե՞ս նրանք դարձան «մեկ սրտի և մեկ մտքի» (Մովսես 7.18), չնայած նրանց շրջապատի ամբարշտությանը: Բազմաթիվ մանրամասների շարքում Մովսես 7-ը տալիս է մեզ Սիոնի մասին Վերջին օրերի Սրբերի համար մի առանձնահատուկ արժեքավոր բան, այն է. Սիոնը ուղղակի քաղաք չէ, այն սրտի և հոգու վիճակ է: Սիոնը, ինչպես Տերն է ուսուցանել, «սրտով մաքուրներն են» (Վարդապետություն և Ուխտեր 97.21): Այսպիսով Սիոնը կառուցելու լավագույն ուղին է՝ սկսել մեր սեփական սրտերից և տներից:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մովսես 7.16 -21, 27, 53, 62-69

Ենովքի ջանքերը Սիոնը կառուցելու օրինակ են մեր սեփական կյանքում:

Քանի որ Մովսես 7-ը արձանագրություն է, թե ինչպես Աստծո հետևորդները հաջողությամբ կառուցեցին Սիոնը, այն կարող է նաև հրահանգել և ոգեշնչել մեզ այսօր, երբ մենք ձգտում ենք անել նույնը: Օգտագործեք սրա նման մի աղյուսակ, գրի առնելով այն, ինչ սովորել եք Սիոնի մասին Մովսես 7.16–21, 27, 53, 62–69:

Հատված

Ի՞նչ եք սովորում Սիոնի մասին։

Ի՞նչ է սա հուշում Սիոնը կառուցելու ձեր ջանքերի մասին:

Հատված

7.18

Ի՞նչ եք սովորում Սիոնի մասին։

Սիոնի ժողովուրդը «մեկ սրտի և մեկ մտքի էին»:

Ի՞նչ է սա հուշում Սիոնը կառուցելու ձեր ջանքերի մասին:

Մենք պետք է միաբան լինենք՝ որպես ընտանիքներ և որպես Եկեղեցի:

Հատված

7.21

Ի՞նչ եք սովորում Սիոնի մասին։

«Ժամանակի ընթացքում [Սիոնը] երկինք վերցվեց»:

Ի՞նչ է սա հուշում Սիոնը կառուցելու ձեր ջանքերի մասին:

Սիոնը կառուցումը աստիճանական գործընթաց է:

Հատված

Ի՞նչ եք սովորում Սիոնի մասին։

Ի՞նչ է սա հուշում Սիոնը կառուցելու ձեր ջանքերի մասին:

Հատված

Ի՞նչ եք սովորում Սիոնի մասին։

Ի՞նչ է սա հուշում Սիոնը կառուցելու ձեր ջանքերի մասին:

Մովսես 7.18–19, 53

Աստծո ժողովուրդը պետք է լինի «մեկ սրտի և մեկ մտքի»:

Մովսես 7.18–19-ը թվարկում է այն մարդկանց կարևոր առանձնահատկությունները, ում Տերը կոչել է Սիոն: Ինչո՞ւ եք կարծում, որ այդ հատկանիշներն անհրաժեշտ են Սիոնը կառուցելու համար: Ըստ այս գլխում նկարագրվածի, Սիոնը ինչպե՞ս է տարբերվում աշխարհի մյուս միաբանված խմբերից կամ կազմակերպություններից: Երբ խորհեք այս հարցի շուրջ, գուցե մտածեք Հիսուս Քրիստոսի հատված 53-ումգտնվող հետևյալ խոսքերի մասին. «Ես եմ Մեսիան, Սիոնի Թագավորը»: Ի՞նչ է նշանակում՝ ունենալ Հիսուս Քրիստոսին որպես մեր Թագավոր: Ինչպե՞ս է Նա օգնում մեզ զարգացնել Սիոնի հատկանիշներ:

Տես նաև Փիլիպպեցիս 2.1–5, 4 Նեփի 1.15–18, Վարդապետություն և Ուխտեր 97.21, 105.5:

Նկար
միմյանց ողջունող մարդիկ

Մենք պետք է ձգտենք լինել, «մեկ սրտի և մեկ մտքի» (Մովսես 7.18):

Մովսես 7.21, 23 -24, 27, 69

Ի՞նչ պատահեց Ենովքի քաղաքի հետ:

(Մովսես 7.21, 23-ում) «վերցված» (Մովսես 7.24-ում), «հափշտակվեցին» (Մովսես 7.27-ում) և «փախավ» (Մովսես 7.69-ում) արտահայտությունները վերաբերում են Սիոնին և Ենովքի մարդկանց, ովքեր փոխակերպվեցին և վերցվեցին երկինք: Փոխակերպված էակները «անձինք են, որոնք այնպիսի փոփոխության են ենթարկվում, որ չտանեն ցավ կամ մահ, մինչև որ հարություն առնեն դեպի անմահություն» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Փոխակերպված էակներ», «Սիոն», scriptures.ChurchofJesusChrist.org, տես նաև 3 Նեփի 28.4–9, 15–18, 39–40):

Մովսես 7.28-69

Աստված արտասվում է Իր զավակների համար

Որոշ մարդիկ տեսնում են Աստծուն որպես հեռվում գտնվող էակի, ով զգացմունքորեն չի ազդվում նրանից, ինչ պատահում է մեզ հետ: Բայց Ենովքը տեսավ մի տեսիլք, որում Աստված արտասվում էր Իր զավակների համար: Երբ կարդաք Մովսես 7.28-40-ը, որոնեք Աստծո արտասվելու պատճառները: Ենովքի տեսիլքի մնացած մասում, որը նկարագրված է Մովսես 7.41–69-ում, ի՞նչ ապացույցներ եք գտնում, որ Աստված «ողորմած և բարի է հավիտյան» (Մովսես 7.30, տես հատվածներ 43, 47, և 62 օրինակների համար):

Մովսես 7.62

Վերջին օրերին Աստված կհավաքի Իր ընտրյալներին

Հատված 62-ը նկարագրում է վերջին օրերի իրադարձությունները: Մտածեք, թե ինչ կարող են նշանակել այսպիսի արտահայտությունները. «Արդարություն ցած կուղարկեմ երկնքից», «ճշմարտություն առաջ կուղարկեմ երկրից», «արդարությունով ու ճշմարտությունով ես կսրբեմ երկիրը, ասես ջրհեղեղով»: Ի՞նչ են ձեզ ուսուցանում հետևյալ արտահայտությունները` Աստծո աշխատանքի մասին վերջին օրերին:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Մովսես 7.18-19Որպեսզի օգնեք ընտանիքի անդամներին պատկերացնել, թե ինչ է նշանակում լինել «մեկ սրտի», գուցե պատրաստեք թղթե սիրտ և կտրեք այն գլուխկոտրուկի մասերի, որպեսզի ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունենա մի մաս: Ընտանիքի անդամները կարող են գրել իրենց անունը իրենց մասի վրա և ապա աշխատել միմյանց հետ՝ միասին սիրտ կազմելու համար: Գլուխկոտրուկը լրացնելու ընթացքում գուցե խոսեք այն բաների մասին, որոնք սիրում եք ընտանիքի յուրաքանչյուր անդամի մեջ:

Մովսես 7.28–31, 35Ի՞նչ ենք սովորում այս հատվածներից Աստծո մասին:

Մովսես 7.12:Աստված ինչո՞ւ է մեզ կամքի ազատություն տվել: Ինչպե՞ս կպատասխանեք մեկին, ով կարծում է, որ Աստծո պատվիրանները սահմանափակում են մեր ազատ կամքը: 2 Նեփի 2.25–27 հատվածների ընթերցումը կարող է լրացնել այդ քննարկումը:

Մովսես 7.59–67Երբ ձեր ընտանիքը կարդում է Մովսես 7.59–67-ը, փորձեք նշել կամ ընդգծել բաներ, որոնք Տերն ասաց Ենովքին վերջին օրերի մասին, օրինակ, որ Աստված «կհավաքի [Իր] ընտրյալներին» (հատված 62), և կլինի «մեծ նեղություն ամբարիշտների մեջ» (հատված 66): Ինչպե՞ս կարող ենք հավատք և հույս ունենալ՝ չնայած վերջին օրերի ամբարշտությանը: Որպես այդ քննարկման մաս, կարդացեք Ռոնալդ Ա. Ռասբանդի այս խոսքերը. «Սիրտներդ պինդ պահեք, եղբայրնե՛ր և քույրե՛ր: Այո, մենք ապրում ենք չար ժամանակներում, բայց երբ մնում ենք ուխտի արահետում, մենք չպիտի վախենանք: Ես օրհնում եմ ձեզ, որ երբ դուք այդպես վարվեք, ձեզ չեն անհանգստացնի այն իրադարձությունները, որոնք կատարվում են ձեր շուրջը կամ դժվարությունները, որոնք հանդիպում են ձեր ճանապարհին: Ես օրհնում եմ ձեզ, որ դուք ընտրեք կանգնել սուրբ տեղերում և չշարժվեք: Ես օրհնում եմ ձեզ, որ դուք հավատաք Հիսուս Քրիստոսի խոստումներին, որ Նա ապրում է, որ Նա հսկում է մեզ, հոգ է տանում մեր մասին և կանգնած է մեր կողքին» («Մի խռովվեք», Լիահոնա, նոյեմբեր 2018, 21):

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համարբաժնից:

Առաջարկվող երգ. «Սեր տան մեջ», Հիմներ, էջ 44:

Բարելավել մեր ուսուցումը

Ուշադիր եղեք: Երբ ուշադրություն դարձնեք այն բանին, թե ինչ է տեղի ունենում ձեր զավակների կյանքում, դուք ուսուցանելու հրաշալի հնարավորություններ կգտնեք: Ձեր երեխաների մեկնաբանություններն ու հարցերը օրվա ընթացքում կարող են նույնպես հանգեցնել հնարավոր ուսուցողական պահերի: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»,16:)

Նկար
Դեպի վեր` լույսին նայող Ենովքի և մարդկանց նկարը

Սիոն քաղաքը փոխակերպվեց, ըստ Դել Փարսոնի

Տպել