Հին Կտակարան 2022
Հունվարի 17-23-ը «Այս բաներն ազատ սովորեցրեք ձեր զավակներին»


Հունվարի 17-23-ը Ծննդոց 5, Մովսես 6. «Այս բաներն ազատ սովորեցրեք ձեր զավակներին» Ե՛կ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար, Հին Կտակարան 2022 (2021)

Հունվարի 17-23-ը Ծննդոց 5, Մովսես 6, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
Ադամն ու Եվան հեռանում են Եդեմի պարտեզից

Ավելի լավ, քան դրախտը, ըստ Քենդալ Ռեյ Ջոնսոնի

Հունվարի 17-23-ը

Ծննդոց 5, Մովսես 6

«Այս բաներն ազատ սովորեցրեք ձեր զավակներին»

Երբ կարդում եք և խորհում Մատթեոս 5-ի և Մովսես 6-ի շուրջ, գրի առեք ձեր ստացած հոգևոր տպավորությունները: Ի՞նչ ուղերձներ եք գտնում, որոնք արժեքավոր են ձեր և ձեր ընտանիքի համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

Ծննդոց 5-ի մեծ մասը Ադամի ու Եվայի և Նոյի միջև ընկած սերունդների ցուցակն է: Մենք կարդում ենք բազմաթիվ անուններ, բայց մենք շատ բան չենք սովորում նրանց մասին: Այնուհետև մենք կարդում ենք Ենովքի՝ Ադամից սկսած վեցերորդ սերնդի մասին, ով նկարագրվում է այս հետաքրքրաշարժ, բայց անբացատրելի տողով. «Եվ Ենովքն Աստուծոյ հետ վարուեցաւ, և չէր գտնվում, որովհետեւ Աստուած առաւ նորան» (Ծննդոց 5.24): Անկասկած դրա հետևում պատմություն կա: Բայց առանց հետագա բացատրությունների սերունդների ցուցակը վերսկսվում է:

Բարեբախտաբար, Մովսես 6-ը հայտնում է Ենովքի պատմության մանրամասները, և դա այնպիսի՜ մի պատմություն է: Մենք իմանում ենք Ենովքի համեստության, անապահովության, ներուժի մասին, որ Աստված տեսնում էր նրա մեջ, և այն մեծ աշխատանքի մասին, որ նա կատարեց՝ որպես Աստծո մարգարե: Մենք նաև ավելի հստակ պատկերացում ենք կազմում Ադամի ու Եվայի մասին, մինչ նրանք առաջ էին ընթանում սերունդների միջով: Մենք կարդում ենք սատանայի «մեծ իշխանության» մասին, բայց նաև ծնողների մասին, ովքեր ուսուցանում էին երեխաներին «Աստծո ուղիների մասին» և «արդարության քարոզիչների» մասին, ովքեր «խոսում էին և մարգարեանում» (Մովսես 6.15, 21, 23): Հատկապես արժեքավոր է այն, ինչ մենք իմանում ենք այն վարդապետության մասին, որ այդ ծնողներն ու քարոզիչներն ուսուցանում էին. հավատք, ապաշխարություն, մկրտություն և Սուրբ Հոգու ստացումը (տես Մովսես 6.50–52): Այդ վարդապետությունը, ինչպես նաև քահանայությունը, որն ուղեկցում էր դրան «կար ի սկզբանե, [և] կլինի նաև աշխարհի վերջում» (Մովսես 6.7

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մովսես 6.26–36

Մարգարեն տեսանող է

Կարդալով Մովսես 6.26–36-ը, ինչ եք սովորում աչքերի, մթության և տեսնելու մասին: Ենովքի ժամանակ ո՞վ չէր կարող «հեռուն տեսնել»: Ինչո՞ւ էին այդ մարդիկ անկարող տեսնել ճշմարտությունը: Ի՞նչ կարող էր տեսնել Ենովքը: Ի՞նչն է ձեր մեջ հավատք ստեղծել, որ ժամանակակից մարգարեները տեսանողներ են (տես հատված 36, Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Տեսանող», scriptures.ChurchofJesusChrist.org):

Մովսես 6․26–47

Աստված կանչում է մեզ կատարել Իր աշխատանքը, չնայած մեր անհամապատասխան լինելուն

Պետք չէ ճնշված զգալ նրանից, ինչ Տերն է մեզ կանչում անել: Նույնիսկ Ենովքն այդպես զգաց, երբ Տերը կանչեց նրան մարգարե լինել: Մովսես 6.26–36հատվածները, կարդալիս փնտրեք, թե ինչու Ենովքը ճնշված զգաց, և ինչ ասաց Տերը նրան քաջություն տալու համար: Հատվածներ 37–47-ում փնտրեք ուղիներ, որոնցով Տերն աջակցեց Ենովքին և արտոնեց նրան կատարել Իր աշխատանքը (տես նաև Մովսես 7.13): Դուք կարող եք համեմատել Ենովքի փորձառությունը ուրիշ մարգարեների հետ, ովքեր անհամապատասխան զգացին, ինչպես օրինակ՝ Մովսեսը (տես Ելից 4.10–16), Երեմիան (տես Երեմիա 1.4–10), Նեփին տես 2 Նեփի 33.1–4), և Մորոնին (տես Եթեր 12.23–29): Ձեր կարծիքով, ինչ է Աստված ուզում, որ դուք սովորեք այդ սուրբ գրություններից այն աշխատանքի վերաբերյալ, որը Նա է տվել ձեզ կատարելու:

Տես նաև Հակոբ 4․6-8։

Մովսես 6․48–68

Հիսուս Քրիստոսի Քավությունը Աստծո փրկության ծրագրի կենտրոնական մասն է

Քանի որ մենք ունենք Մովսեսի Գիրքը, մենք գիտենք, որ Աստված ուսուցանում էր Իր զավակներին, թե ինչպես ներում գտնեին և փրկագնվեին սկզբից ի վեր: Սուրբ գրություններում այդ ուսմուքները երբեմն կոչվում են Քրիստոսի վարդապետություն (տես 2 Նեփի 31.13–21)։ Երբ այսօր ուսումնասիրեք Մովսես 6.48–68-ը, հետազոտեք, թե ինչ պետք է իմանանք և անենք փրկագնվելու համար: Գուցե օգտակար համարեք գրել ձեր սեփական ամփոփագիրը Ենովքի ուսուցման մասին: Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ այդ ճշմարտություններն ուսուցանվել են Ադամի ու Եվայի օրերից ի վեր: Ի՞նչ կանեք այդ ուսմունքներն ուսումնասիրելու արդյունքում հուշումներ ստանալիս:

Մովսես 6.51–62

«Այս բաներն ազատ սովորեցրեք ձեր զավակներին»

Ադամին ու Եվային արժեքավոր ճշմարտություններ ուսուցանվեցին Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին: Բայց Տիրոջ խոսքերը Մովսես 6.27–28-ում հստակեցնում է, որ Ենովքից առաջ ապրած սերունդների շատ մարդիկ այլևս չէին ապրում այդ ճշմարտություններով: Տերը կամենում էր, որ Ենովքը վերականգներ կորսված ճշմարտությունները` Ադամին տրված սկզբնական պատվիրանի հետ միասին. «Այս բաներն ազատ սովորեցրեք ձեր զավակներին» (Մովսես 6.58): Երբ կարդացիք Մովսես 6.51-62 հատվածները, ի՞նչ սովորեցիք Հիսուս Քրիստոսի մասին։ Ի՞նչ գտաք, որը հատկապես արժեքավոր կլինի աճող սերնդի համար: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք այդ ճշմարտությունները փոխանցել ապագա սերունդներին:

Նկար
սուրբ գրություններ ուսումնասիրող ընտանիք

Ծնողները պետք է ավետարանը սովորեցնեն իրենց երեխաներին:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Ծննդոց 5, Մովսես 6. 5-25, 46Ադամի ու Եվայի ընտանիքի կողմից պահված «հիշատակի գրքի» մասին կարդալով, ձեր ընտանիքը գուցե ոգեշնչվի ՝ պատրաստել ձեր սեփական հիշատակի գիրքը: Քննարկեք ընտանիքի հետ, թե ինչ կկամենայիք ներառել: Գուցե ունեք նկարներ, պատմություններ կամ փաստաթղթեր ձեր ընտանեկան պատմությունից: Գուցե կամենաք ներառել իրադարձություններ, որոնք այժմ են տեղի ունենում ձեր ընտանիքում: Ապագա սերունդները ի՞նչը արժեքավոր կհամարեն: Դուք կարող եք նաև քննարկել, թե «ոգեշնչման ոգով» (Մովսես 6.5) և «Աստծո մատով տրված օրինակի համաձայն» արտահայտությունները» (Մովսես 6.46) ինչպես կարող են առաջնորդել ձեր ջանքերը: Ձեր հիշատակի գրքի տվյալները կարող եք պահպանել FamilySearch.org-ում:

Մովսես 6.53–62:Բացատրեք, որ այս հարցի պատասխանը գտնվում է Մովսես 6.53-ում: Ի՞նչ պատասխաններ ենք գտնում 57-62 հատվածներում։

Մովսես 6․59Ի՞նչ է նշանակում «վերստին ծնվել Հոգուց երկնքի արքայությունում»: Ի՞նչ կարող ենք անել` շարունակելով վերստին ծնվել մեր ողջ կյանքում: Օգնության համար, տես Ալմա 5.7–14, 26, Սուրբ Գրքերի ուղեցուց, «Վերստին ծնվել, ծնվել Աստծուց» scriptures.ChurchofJesusChrist.org. Դեյվիդ Ա. Բեդնար, «Միշտ պահեք ձեր մեղքերի թողությունը» (Լիահոնա, մայիս 2016, 59–62):

Մովսես 6․61Ի՞նչ ենք սովորում Սուրբ Հոգու մասին այդ նկարագրությունից:

Մովսես 6․63Որո՞նք են այն բաները, որոնք «խորհրդանշում են [Քրիստոսին] (տես նաև 2 Նեփի 11.4): Հրավիրեք ընտանիքի անդամներին կիսվել որևէ բանով, որ նրանք տեսնում են «վերը երկինքներում» կամ «երկրի վրա», որն օգնում է նրանց սովորել Հիսուս Քրիստոսի մասին: Օրինակ, ինչպե՞ս են ծառերը, ժայռերը կամ արևը հիշեցնում մեզ Փրկիչի մասին: Ի՞նչ են ուսուցանում մեզ «կենդանի ջուր» և «կյանքի հաց» անունները Նրա մասին: (Հովհաննես 4.10–14, 6.35):

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համարգրքից:

Առաջարկվող երգ․ «Կգնամ, ուր կուզես դու, Տեր», Հիմներ և մանկական երգեր, էջ 46։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Փնտրեք խորհրդանիշեր: Սուրբ գրություններում առարկաները կամ իրադարձությունները կարող են հաճախ ներկայացնել կամ խորհրդանշել հոգևոր ճշմարտություններ: Այս խորհրդանիշերը կարող են հարստացնել վարդապետության ձեր հասկացողությունը: Օրինակ, ի՞նչ եք սովորում կավ և աչքեր խորհրդանիշերից Մովսես 6.35-ում:

Նկար
Ադամն ու Եվան ուսուցանում են իրենց երեխաներին

Ադամն ու Եվան ուսուցանում են իրենց զավակներին, ըստ Դել Փարսոնի

Տպել