Հին Կտակարան 2022
Հունվարի 3-9-ը Ծննդոց 1-2, Մովսես 2-3, Աբրահամ 4-5, «Սկզբում Աստված ստեղծեց երկինքը և երկիրը»


Հունվարի 3-9-ը: Ծննդոց 1-2, Մովսես 2-3, Աբրահամ 4-5, «Սկզբում Աստված ստեղծեց երկինքը և երկիրը» Եկ հետևիր ինձ, Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հունվարի 3-9-ը: Ծննդոց 1-2, Մովսես 2-3, Աբրահամ 4-5, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2022

Նկար
Երկրի և լուսնի պատկերը

Հունվարի 3-9-ը

Ծննդոց 1–2, Մովսես 2–3, Աբրահամ 4–5

«Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու Երկիրը»

Եթե նույնիսկ դուք կարդացել եք Արարչագործության մասին նախկինում, միշտ էլ ավելի շատ բան կա սովորելու սուրբ գրություններից: Աղոթեք Սուրբ Հոգուց առաջնորդության համար, որ օգնի ձեզ գտնել նոր ըմբռնում:

Գրի առեք ձեր տպավորությունները

Քանի որ մեզ շրջապատող աշխարհն այսքան գեղեցիկ է և փառահեղ, դժվար է պատկերացնել Երկիրը, երբ այն «անձեւ ու դատարկ էր», «դատարկ էր ու ամայի» (Ծննդոց 1.2, Աբրահամ 4.2): Արարչագործության պատմությունն ուսուցանում է, որ Աստված կարող է ստեղծել վեհասքանչ մի բան՝ չկազմավորված մի բանից: Սա օգտակար է հիշել, երբ կյանքը քաոսային է թվում: Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը Արարիչներ են, և Նրանց արարչագործական աշխատանքը մեզ հետ չի ավարտվել: Նրանք կարող են լույս փայլեցնել մեր կյանքի խավար պահերին: Նրանք կարող են ամուր հող ձևավորել կյանքի փոթորկոտ ծովերի մեջ: Նրանք կարող են հրամայել տարրերին, և եթե մենք հնազանդվենք Նրանց խոսքին, ինչպես տարրերն արեցին, Նրանք կարող են փոխակերպել մեզ գեղեցիկ արարածների, որ մենք նախատեսված էինք լինել: Դա մասն է կազմում այն բանի, ինչ նշանակում է արարված լինել Աստծո պատկերով՝ Նրա նմանությամբ (տես Ծննդոց 1.26): Մենք ներուժ ունենք դառնալ նրա նման՝ վեհացած, փառավորված, երկնային արարածներ:

Ծննդոց գիրքը վերանայելու համար, տես «Ծննդոց» վերնագիրը Սուրբ Գրքերի բառարանում:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ծննդոց1.1-25, Մովսես 2.1-25, Աբրահամ 4.1-25

Մեր Երկնային Հոր ղեկավարության ներքո Հիսուս Քրիստոսը ստեղծեց Երկիրը։

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ասել է. «Ինչպիսին էլ լինեին արարման գործընթացի մանրամասները, մենք գիտենք, որ դա պատահականություն չէր, այլ այն առաջնորդվում էր Հայր Աստծո կողմից, և իրականացվում՝ Հիսուս Քրիստոսի կողմից» («Ինչո՞ւ ամուսնություն, ինչո՞ւ ընտանիք», Լիահոնա, մայիս 2015, 51): Չնայած շատ բաներն կան, որոնց մասին մենք չգիտենք, թե ինչպես է ստեղծվել աշխարհը, խորհեք, Արարչագործության մասին ձեր սովորածի շուրջ, ինչ Աստված է հայտնի դարձրել Ծննդոց 1.1–25-ում, Մովսես 2.1–25-ում, և Աբրահամ 4.1–25-ում: Ի՞նչ եք նկատում այս պատմություններում, որոնք նման են: Ի՞նչ եք նկատում, որոնք տարբեր են: Ի՞նչ մտքեր եք ունենում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, երբ կարդում եք Արարչագործության մասին:

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 101․32-34։

Նկար
Ծածկոց, որը պատկերում է արարչագործության տարբեր փուլերը

Արարչագործություն, Ջոան Հեբերթ Դըրթչի

Ծննդոց 1.27–28, 2.18–25, Մովսես 3.18, 21–25, Աբրահամ 5.14–19

Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարգված է Աստծո կողմից:

«Ադամն ու Եվան միմյանց միացան ամուսնությամբ` ժամանակի և ողջ հավերժության համար, հավիտենական քահանայության զորության միջոցով («Դասեր Եվայի կողմից», Ensign, Nov. 1987,87): Ինչո՞ւ է կարևոր, որ հասկանանք այս ճշմարտությունը: Խորհրդածեք սրա շուրջ, երբ կարդաք Ծննդոց 1.27–28, 2.18–25, Մովսես 3.18, 21–25, և Աբրահամ 5.14–19: Եթե կկամենաք ավելի շատ բան սովորել Աստծո ծրագրում ամուսնության մասին, կարդացեք և խորհեք ստորև բերված սկզբնաղբյուրները: Ի՞նչ են հուշում ձեզ անել այդ սկզբնաղբյուրները՝ բարելավելու ձեր ամուսնությունը կամ պատրաստվելու ամուսնությանը ապագայում:

Տես նաև Մատթեոս 19.4–6, Ա Կորնթացիս 11.11, Լինդա Ք. Բըրթն, «Մենք կբարձրանանք միասին», Լիահոնա, մայիս 2015, 29–32, «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org:

Ծննդոց 2.2–3, Մովսես 3. 2-3, Աբրահամ 5.2-3

Աստված օրհնեց և սրբագործեց Հանգստության օրը

Աստված սուրբ դարձրեց հանգստության օրը, և Նա խնդրում է մեզ այն սուրբ պահել: Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է. «Հանգստության օրը Աստծո ժամանակն է, մի սուրբ ժամանակ, որը հատկապես առանձնացված է Նրան երկրպագելու համար և Նրա ամենամեծ ու պատվական խոստումները ստանալու և հիշելու համար: («Ամենամեծ ու պատվական խոստումները», Լիահոնա, նոյեմբեր 2017, 92): Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս միտքը և Ծննդոց 2.2–3-ը, Մովսես 3.2–3-ը, կամ Աբրահամ 5.2–3-ը, բացատրելով որևէ մեկին, թե ինչու եք ընտրում պատվել Հանգստության օրը: Ինչպե՞ս է Տերն օրհնել ձեզ` Իր օրը սուրբ պահելու համար:

Տես նաև Եսայիա 58.13–14, Վարդապետություն և Ուխտեր 59.9–13, «Հանգստության օրը բերկրանք է» (տեսաֆիլմը), ChurchofJesusChrist.org:

Նկար
family study icon

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Ծննդոց1.1-25, Մովսես 2.1-25, Աբրահամ 4.1-25Ինչպե՞ս կարող եք զվարճալի դարձնել Արարչագործության պատմությունը ձեր ընտանիքի համար: Դուք կարող եք դուրս տանել ձեր ընտանիքին և հետազոտել այնպիսի բաներ, որոնք ստեղծվել են Արարչագործության պատմության յուրաքանչյուր փուլի ընթացքում, ինչպես օրինակ՝ աստղերը, ծառերը կամ կենդանիները: Կարող եք ցույց տալ նաև յուրաքանչյուր ժամանակահատվածում ստեղծված բաների նկարներ և հրավիրել ընտանիքի անդամներին՝ կարգով դնել նկարները Արարչագործության մասին պատմություններից մեկն ընթերցելուց հետո: Այս արարչագործություններն ի՞նչ են ուսուցանում մեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։

Ծննդոց 1, Մովսես 2, Աբրահամ 4Արարչագործության պատմությանը մոտենալու ուղիներից մեկն է՝ հրավիրել ձեր ընտանիքին գտնել, թե քանի անգամ Ծննդոց 1-ում կամ Մովսես 2-ում Աստված կոչեց այն բաները, որ Նա էր ստեղծել «բարի»: Ի՞նչ է սա հուշում այն մասին, թե մենք ինչպես պետք է վերաբերվենք Աստծո արարչագործություններին, ներառյալ ինքներս մեզ: Ի՞նչ ենք սովորում այս իրադարձությունների արտահայտման ձևից Աբրահամ 4։

Ծննդոց 1.26–27, Մովսես 2.26–27, Աբրահամ 4.26–27Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ մենք ստեղծվել ենք Աստծո պատկերով: Ինչպե՞ս կարող է այն ազդել մեր, ուրիշների և Աստծո հանդեպ մեր զգացողության վրա:

Եթե դուք փոքր երեխաներ ունեք, գուցե ցանկանաք միասին կարդալ Մովսես 2.27-ը և խաղալ մի հասարակ խաղ` ցույց տալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին պատկերող մի նկար, ինչպես օրինակ նկար 90Ավետարանի պատկերագրքում (2009), խնդրել ընտանիքի անդամներին հերթով մատնացույց անել Երկնային Հոր կամ Հիսուս Քրիստոսի մարմնի մի մաս: Այնուհետև ընտանիքի մյուս անդամները կարող են ցույց տալ այդ նույն մասը իրենց մարմինների վրա:

Ծննդոց 1.28, Մովսես 2.28, Աբրահամ 4.28 «Դեռևս ուժի մեջ է Իր զավակներին տված շատանալու և երկիրը լցնելու վերաբերյալ Աստծո պատվիրանը» («Ընտանիք․ հայտարարություն աշխարհին», («Ընտանիք`Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org): Ընտանիքի անդամները կարող են դերկատարումով ցույց տալ, թե ինչպես բացատրել այս պատվիրանի վերաբերյալ մեր համոզմունքները նրանց, ովքեր չգիտեն այս ճշմարտությունը կամ, ովքեր այլ կերպ են հավատում:

Ծննդոց 1.28, Մովսես 2.28, Աբրահամ 4.28Ի՞նչ է նշանակում «տիրելու … ամեն կենդանի բանի վրա, որ շարժվում է երկրի վրա» Վարդապետություն և Ուխտեր 59.16–21): Ինչպե՞ս կարող է մեր ընտանիքը կատարել մեր պարտականությունը` հոգ տանել Երկրի համար:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համարբաժնից:

Առաջարկվող երգ. «Գիտեմ Հայրս ապրում է», Մանկական երգեր, էջ 59:

Բարելավել մեր ուսուցումը

Կիրառենք սուրբ գրությունները մեր կյանքում: Սուրբ գրություններից մի հատված կարդալուց հետո խնդրեք ընտանիքի անդամներին կիրառել այն իրենց կյանքում: Օրինակ, ինչպես է Մովսես 3.1–3-ը վերաբերում ամեն շաբաթ մեր հանգստության օրը պահելուն: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»21:)

Նկար
Հիսուս Քրիստոսն ամպերի մեջ կանգնած

Արարչագործությունը, Էննի Հենրի Նեյդեր

Տպել