Հին Կտակարան 2022
Հունվարի 3-9-ը Ծննդոց 1–2, Մովսես 2–3, Աբրահամ 4–5. «Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը»


Հունվարի 3-9-ը Ծննդոց 1–2, Մովսես 2–3, Աբրահամ 4–5. «Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հունվարի 3-9-ը Ծննդոց 1–2, Մովսես 2–3, Աբրահամ 4–5. Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար․ 2022

Նկար
Երկրի և լուսնի պատկերը

Հունվարի 3-9-ը

Ծննդոց 1–2, Մովսես 2–3, Աբրահամ 4–5

«Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը»

Երբ ուսումնասիրեք Ծննդոց 1–2, Մովսես 2–3 և Աբրահամ 4–5-ը, մտածեք ձեր ուսուցանած երեխաների մասին և խորհեք, թե ինչ ճշմարտություններ կօգնեք նրանց հասկանալ այս գլուխներից:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներին կիսվել որևէ բանով, որը ստեղծել են Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը, և որի համար նրանք շնորհակալ են։ Ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարները, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար բաժնից, որը կարող է գաղափարներ տալ նրանց:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Մովսես 2

Քրիստոսը ստեղծեց Երկիրը

Իմանալով Արարման մասին, երեխաները կզգան Փրկիչի սերը և ավելի բարձր կգնահատեն այս աշխարհը: Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել նրանց սովորել Արարման մասին:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք նկարներ, որոնցում պատկերվածները ներկայացնում են Արարման տարբեր ժամանակաշրջանները (ինչպես նկարագրված է Մովսես 2-ում, տես նաև «Jesus Christ Creates the Earth», Old Testament Stories), և օգնեք երեխաներին մտածել գործողություններ, որոնք առնչվում են այդ նկարներին: Օրինակ, նրանք կարող են ձեռքերը բռունցք դարձնել՝ ներկայացնելով ցամաքը կամ թափահարել թևերը, ինչպես ջրի ալիքները (տես Մովսես 2.9–10): Կիսվեք ձեր վկայությամբ, որ Հիսուս Քրիստոսը ստեղծեց այս ամենը, քանի որ Նա և Երկնային Հայրը սիրում են մեզ:

  • Երգեք որևէ երգ այն ամենի մասին, ինչ է Հիսուս Քրիստոսը ստեղծել մեզ համար, օրինակ՝ «The World Is So Lovely» (Children’s Songbook, 233): Խնդրեք երեխաներին նկարել այս երգում նկարագրված արարչագործությունները:

    Նկար
    ծածկոց, որի վրա պատկերված են արարման տարբեր փուլերը

    Արարում, Ջոան Հիբերտ Դըրչի

Մովսես 2․26–27

Ես ստեղծվել եմ Աստծո պատկերով։

Երբ երեխաները հասկանան, որ իրենք ստեղծվել են Աստծո պատկերով, նրանք կարող են ակնածանքի և հարգանքի զգացում զարգացնել իրենց և ուրիշների մարմինների հանդեպ:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին մի քանի անգամ կրկնել. «Եվ ես՝ Աստվածս, ստեղծեցի մարդուն իմ պատկերով» (Մովսես 2.27): Բացատրեք, որ Երկնային Հայրը ստեղծել է մեր մարմինները Իր մարմնի նմանությամբ: Խնդրեք երեխաներին ցույց տալ իրենց մարմինների մասերը, երբ անվանեք դրանք, կամ երգել որևէ երգ մեր մարմինների մասին, օրինակ՝ «Head, Shoulders, Knees, and Toes» (Children’s Songbook, 275):

  • Խնդրեք երեխաներին գործողություններով ցույց տալ, թե ինչ կարող են անել իրենց մարմինների հետ, մինչ մյուս երեխաները կարող են կռահել, թե նրանք ինչ են անում: Հրավիրեք երեխաներին կիսվել, թե իրենք ինչու են շնորհակալ իրենց մարմինների համար:

  • Թղթի վրա ուրվագծեք մարմին, և պատրաստեք գլուխկոտրուկ՝ կտրտելով նկարը և մասերի բաժանելով։ Մասերը բաժանեք երեխաներին, և թող նրանք աշխատեն միասին՝ կրկին հավաքելով մարմինը։ Խնդրեք երեխաներին ասել, թե ինչ կարող են անել մասերից յուրաքանչյուրի հետ: Կիսվեք ձեր վկայությամբ, որ մեր մարմինները ստեղծված են Աստծո պատկերով:

Մովսես 3․2-3

Հանգստության օրը սուրբ է։

Երեխաները, ովքեր փոքր տարիքից զարգացրել են Հանգստության օրը սուրբ պահելու սովորությունը, ավելի հավանական է, որ կպահեն այդ պատվիրանը, երբ կյանքը դառնա ավելի բուռն ու զբաղված:

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Մովսես 3.2–3-ը և խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել, թե Աստված ինչ արեց յոթերորդ օրը: Բերեք այն գործողությունների նկարները (կամ պարզ նկարներ նկարեք), որոնք մենք կատարում ենք կիրակի օրը՝ դարձնելով այն սուրբ օր, և գործողություններ, որոնք կատարում ենք մյուս օրերին: Թող երեխաները տեսակավորեն նկարները և բաժանեն երկու մասի՝ մեկը կիրակի օրվա համար, իսկ մյուսը՝ մնացած օրերի: Վկայեք, թե ինչու է կարևոր սուրբ պահել Հանգստության օրը:

  • Դասից մի քանի օր առաջ խնդրեք երեխաներից մեկին և նրա ծնողներին պատրաստված գալ՝ կիսվելու, թե նրանք ինչ են անում՝ իրենց ընտանիքում Հանգստության օրը սուրբ պահելու համար։ Հրավիրեք մյուս երեխաներին նույնպես կիսվել, թե ինչ են անում իրենց ընտանիքները:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Մովսես 2

Հիսուս Քրիստոսը ստեղծեց երկիրը Երկնային Հոր ղեկավարությամբ:

Կարող եք օգտագործել Մովսես 2-ը, որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, որ աշխարհը նպատակային է ստեղծվել՝ որպես Աստծո ծրագրի մաս: Երբ կարդում եք այս գլուխները, ի՞նչ գաղափարներ են գալիս ձեր միտքը, որոնք կարող են օգնել ամրապնդել երեխաների վկայությունները Արարման մասին:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին հիշել այն ժամանակների մասին, երբ նրանք ինչ-որ բան են պատրաստել՝ հետևելով մեկ ուրիշի հրահանգներին: Օրինակ՝ նրանք գուցե պատրաստել են որևէ բաղադրատոմս, երբ ծնողը, քույրը կամ եղբայրը ցուցումներ են տվել նրան: Գրատախտակին գրեք Ո՞վ է ստեղծել երկիրը։ Ապա հանձնարարեք երեխաներին գտնել պատասխանը Մովսես 2.1-ում: Վկայեք, որ Հիսուս Քրիստոսը երկիրը ստեղծեց Երկնային Հոր ղեկավարությամբ:

  • Յուրաքանչյուր երեխայի հանձնարարեք հատվածներ Մովսես 2-ից, որոնք առնչվում են արարման օրերից մեկին, և խնդրեք նրան նկարել այն ամենը, ինչ Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը ստեղծեցին այդ օրը: Խնդրեք երեխաներին բարձր պահել իրենց նկարները և կանգնել Արարման օրերի հերթականությամբ, ապա հրավիրեք յուրաքանչյուր երեխայի ուսուցանել մնացած երեխաներին, թե ինչ տեղի ունեցավ իրեն հանձնարարված օրը: Արարման մասին այս պատմությունից ի՞նչ ենք սովորում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

Մովսես 2․26–27

Ադամն ու Եվան ստեղծվեցին Աստծո պատկերով:

Աշխարհը շատ սխալ ուղերձներ կտա երեխաներին նրանց ֆիզիկական մարմինների մասին։ Մովսես 2.26–27 հատվածներում տրված վարդապետությունը հզոր շարժառիթ է մեր մարմինները հարգելու և դրանց մասին հոգ տանելու համար:

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Մովսես 2.26–27-ը: Այս պատմություններն ի՞նչ են ուսուցանում մեր մարմինների մասին: Ցուցադրեք տեսանյութը՝ «God’s Greatest Creation» (ChurchofJesusChrist.org), կամ խաղացեք խաղը՝ «Your Body Is a Temple» (Friend, Aug. 2019, 24–25): Կարող եք նաև միասին կարդալ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ուղերձի համապատասխան հատվածը «Your Body: A Magnificent Gift to Cherish» (New Era, Aug. 2019, 2–7), որը կօգնի երախտագիտություն զգալ Երկնային Հոր հանդեպ՝ իրենց մարմինների համար:

  • Գրատախտակին նկարեք մի մարմին և հրավիրեք երեխաներին ընտրել մարմնի որևէ մաս և դրա կողքին գրել, թե ինչու են երախտապարտ դրա համար։ Արտահայտեք երախտագիտություն ձեր մարմնի համար և վկայեք, որ մենք ստեղծվել ենք Աստծո պատկերով։

Ծննդոց 2․2-3

Հանգստության օրը սուրբ է։

Գուցե երեխաները պետք է բացատրեն իրենց ընկերներին, թե իրենց համար Հանգստության օրն ինչով է տարբերվում մյուս օրերից: Ծննդոց 2.2-3 հատվածներն ուսուցանում են, թե Հանգստության օրն ինչու է սուրբ: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք երեխաներին ավելի լավ հասկանալ և բացատրել այս վարդապետությունը:

Հնարավոր վարժություններ

  • Հանգստության օրը սուրբ պահելով, ինչպե՞ս ենք ցուցադրում մեր սերն ու հարգանքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ: Օգնեք երեխաներին դերախաղով ցույց տալ իրավիճակներ և բացատրել ընկերոջը, թե ինչու են ընտրել Հանգստության օրը կատարելու այն գործողությունները, որոնք պատվում են Երկնային Հորն ու Հիսուսին: Առաջարկեք, որ նրանք օգտագործեն Ծննդոց 2.2–3-ը իրենց բացատրություններում:

  • Երեխաներին մի քանի րոպե տվեք, որպեսզի կազմեն որքան հնարավոր է շատ գործերի ցուցակ, որոնք նրանք կարող են անել, որպեսզի սուրբ պահեն Հանգստության օրը։ Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց ցուցակներով և խրախուսեք նրանց ավելացնել իրենց ցուցակներին, երբ ուրիշները կիսվեն իրենց առաջարկներով, որոնց մասին իրենք չէին մտածել: Առաջարկեք, որ երեխաները տուն տանեն ցուցակները և անդրադառնան դրանց, երբ նրանք կարիք ունենան Հանգստության օրվա լավ գաղափարների:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Օգնեք երեխաներին մտածել այն մասին, թե ինչպես կարող են նմանատիպ միջոցառում անել իրենց ընտանիքների հետ: Կարող եք օգնել նրանց որևէ երկտող գրել՝ իրենք իրենց հիշեցնելու համար։

Բարելավել մեր ուսուցումը

Թույլ տվեք երեխաներին արտահայտել իրենց ստեղծագործելու ունակությունը։ Երբ երեխաները կառուցում են, նկարում կամ ներկում ինչ-որ բան, որն առնչվում է իրենց սովորած պատմությանը կամ սկզբունքին, ավելի լավ են հիշում այն: Խրախուսեք նրանց օգտագործել իրենց ստեղծագործությունները՝ իրենց ընտանիքներին ուսուցանելու համար: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»,25:)

Տպել