Հին Կտակարան 2022
Հունվարի 10-16-ը։ Ծննդոց 3–4, Մովսես 4–5. Ադամի և Եվայի անկումը


Հունվարի 10-16-ը Ծննդոց 3–4, Մովսես 4–5. Ադամի և Եվայի անկումը Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հունվարի 10-16-ը Ծննդոց 3–4, Մովսես 4–5. Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար․ 2022

Նկար
Ադամն ու Եվան քայլում են միասին

Ադամն ու Եվան, Դուգլաս Մ. Ֆրայեր

Հունվարի 10-16

Ծննդոց 3–4, Մովսես 4–5

Ադամի ու Եվայի Անկումը

Մտածեք ձեր ուսուցանած երեխաների մասին, երբ ուսումնասիրեք Ծննդոց 3–4 և Մովսես 4–5-ը: Ուշադրություն դարձրեք հուշումներին և տպավորություններին, որոնք ստանում եք. դրանք կարող են հանգեցնել ուսուցման նոր գաղափարների:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ցույց տվեք Ադամի ու Եվայի նկարը (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկից) և խնդրեք երեխաներին կանգնել ու կիսվել ինչ-որ բանով, որը նրանք տեսնում են նկարում կամ հիշում են պատմության մասին:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Ծննդոց 3, Մովսես 4

Ադամն ու Եվան հետևում էին Երկնային Հոր ծրագրին:

Օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչ պատահեց Եդեմի պարտեզում, և ինչպես այն օգնեց կատարել Աստծո փրկության ծրագիրը: Մենք ի՞նչ օրհնություններ ունենք Ադամի և Եվայի կատարած ընտրությունների շնորհիվ։

Հնարավոր վարժություններ

  • Որպեսզի ամփոփեք Ադամի և Եվայի Անկման պատմությունը, օգտագործեք «Adam and Eve» (Old Testament Stories): Օգնեք երեխաներին հասկանալ, որ Ադամի և Եվայի կողմից պտուղը ուտելու ընտրությունը Երկնային Հոր ծրագրի մասն էր:

  • Յուրաքանչյուր երեխայի տվեք որևէ նկար, որը ներկայացնում է ինչ-որ բան Ադամի և Եվայի պատմությունից (օրինակ՝ ծառ, օձ, պարտեզ կամ Հիսուս Քրիստոս): Խնդրեք նրանց բարձր պահել իրենց նկարը ճիշտ ժամանակին, երբ դուք պատմեք պատմությունը և կարդաք արտահայտությունները Մովսես 4-ից: Այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը նույնպես կարող է օգնել։

    Նկար
    Եվան պտուղը ձեռքին

    Հեռացումը Եդեմից, Էննի Հենրի Նեյդեր

Մովսես 4.1–4

Ես կարող եմ ընտրել ճիշտը։

Մովսես 4.3-ից մենք սովորում ենք, որ սատանան ձգտում էր «կործանել մարդու կամքի ազատությունը, որը ես՝ Տեր Աստվածս, տվել էի նրան»: Դուք ինչպե՞ս կօգնեք երեխաներին գնահատել ճշտի և սխալի միջև ընտրելու կարողությունը:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ զրուցեք որոշ ընտրությունների մասին, որոնք դուք կատարել եք այսօր, և օգնեք նրանց մտածել իրենց կատարած ընտրությունների մասին: Նրանց համար կարդացեք Մովսես 4.3-ից. «Մարդու կամքի ազատությունը, որը ես՝ Տեր Աստվածս, տվել էի նրան»: Բացատրեք, որ այս հատվածը ուսուցանում է, որ Աստված մեզ տվել է ընտրություններ կատարելու կարողություն: Արտահայտեք ձեր երախտագիտությունը, որ դուք կարող եք ընտրել ճիշտը, և վկայեք, որ երեխաները նույնպես կարող են ընտրել այն, ինչը ճիշտ է:

  • Կիսվեք որևէ երեխայի օրինակով, որը ճիշտ կամ սխալ ընտրություններ է կատարում, և խնդրեք երեխաներին ցույց տալ՝ արդյոք ընտրությունը ճիշտ է, թե՝ սխալ (նրանք կարող են կանգնել, բարձր պահել նշաններ կամ բարձր պահել իրենց ձեռքերը): Բերեք ձեր վկայությունը, որ Երկնային Հայրը կօգնի մեզ ընտրել ճիշտը, և հրավիրեք երեխաներին ևս կիսվել իրենց զգացմունքներով։

  • Օգնեք երեխաներին մտածել լավ ընտրությունների մասին, որոնք նրանք կարող են կատարել՝ Հիսուս Քրիստոսին հետևելու համար: Միասին երգեք լավ ընտրություններ կատարելու մասին մի երգ, օրինակ՝ «Ճիշտը գործիր» (Մանկական երգեր,64)։ Պատմեք երեխաներին ձեր փորձը, երբ դուք լավ ընտրություն եք կատարել, և խոսեք այն մասին, թե ինչ եք զգացել ձեր ընտրության արդյունքում:

Մովսես 5․4, 8

Ես կարող եմ աղոթել Երկնային Հորը։

Ձեր ուսուցանած երեխաները ի՞նչ պետք է իմանան աղոթքի մասին: Ի՞նչ եք գտնում այս հատվածներում, որոնք կարող են օգնել նրանց:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Մովսես 5․4-ը։ Օգնեք նրանց հասկանալ, որ երբ Ադամը և Եվան հեռացան Եդեմի պարտեզից, նրանք չէին կարող այլևս լինել Երկնային Հոր հետ, բայց նրանք կարող էին աղոթել նրան: Բացատրեք, որ մենք Երկնային Հորը աղոթում ենք Նրա Որդի՝ Հիսուս Քրիստոսի անունով (տես Մովսես 5.8): Մենք ի՞նչ կարող ենք ասել Երկնային Հորը մեր աղոթքներում։

  • Խնդրեք երեխաներին ձեզ ցույց տալ գործողություններ, որոնք նրանք կատարում են, երբ աղոթում են: Դուք կարող եք ցույց տալ աղոթող մարդու նկար (տես Ավետարանի նկարների գիրք, հ. 111–12), որպեսզի ուսուցանեք երեխաներին, որ մենք ակնածալից ենք դառնում, երբ աղոթելիս խոնարհում ենք մեր գլուխը, ծալում ենք թևերը և փակում ենք աչքերը:

  • Կիսվեք անձնական փորձառությամբ, որն առնչվում է ձեր աղոթքին կամ աղոթքի մասին վկայությանը: Երեխաների հետ միասին երգեք որևէ երգ աղոթքի մասին, օրինակ՝ “A Child’s Prayer” (Children’s Songbook, 12–13)։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Ծննդոց 3, Մովսես 4, 5.10–11

Ադամի և Եվայի անկումը Երկնային Հոր ծրագրի մասն էր։

Եթե Ադամն ու Եվան մնային Եդեմի պարտեզում, նրանք զավակներ չէին ունենա և չէին զարգանա՝ նմանվելով Երկնային Հորը: Մենք երախտապարտ ենք պտուղը ճաշակելու նրանց ընտրության համար, քանի որ այս ընտրությունը հնարավոր դարձրեց մեր մահկանացու կյանքը և մեր հնարավորությունը հավերժական կյանքի համար:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին միասին աշխատել` պատմելով Ադամի և Եվայի Անկման պատմությունը իրենց սեփական բառերով: Կիսվեք հատվածներով Ծննդոց 3-ից՝ նրանց օգնելու համար։

  • Օգնեք երեխաներին Մովսես 4.22–25, 29, 5.10–11 հատվածներում գտնել հետևանքները, որոնք առաջացան, երբ Ադամն ու Եվան կերան պտուղը (տես նաև 2 Նեփի 2.19–25): Ինչո՞ւ է նրանց ընտրությունը օրհնություն մեզ համար։ Փրկիչն ինչպե՞ս է օգնում մեզ հաղթահարել մեղքը և մահը:

Մովսես 4.1–4

Ես ունեմ ընտրելու զորությունը:

Արդյո՞ք ձեր ուսուցանած երեխաները հասկանում են, թե ինչ թանկարժեք պարգև է, երբ կարող ենք ընտրություն կատարել ճիշտ ու սխալի միջև: Ադամի և Եվայի պատմությունն ինչպե՞ս կարող է օգնել նրանց գնահատել այս պարգևը:

Հնարավոր վարժություններ

  • Մտածեք նմանատիպ որևէ առարկայական դաս, որպեսզի ցույց տաք մեր սեփական ընտրությունները կատարելու կարևորությունը. հրավիրեք երեխաներին գունավորել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, բայց ներկելու համար նրանց տվեք միայն մի գույնի ներկ: Ինչո՞ւ ավելի լավ կլինի ընտրություններ ունենալ այս իրավիճակում: Միասին կարդացեք Մովսես 4.1–4-ը, որպեսզի խոսեք, թե ընտրություններն ինչու են կարևոր Աստծո ծրագրում:

  • Հրավիրեք երեխաներին կիսվել անձնական փորձառությամբ, երբ նրանք ստիպված էին ընտրություն կատարել ճիշտ ու սխալի միջև: Թող նրանք քննարկեն յուրաքանչյուր ընտրության հնարավոր հետևանքները:

Մովսես 5․4-15

Հիսուս Քրիստոսի շնորհիվ ես կարող եմ ապաշխարել և կրկին ապրել Աստծո հետ:

Երկնային Հայրն ուղարկեց Հիսուս Քրիստոսին՝ փրկելու մեզ Անկման հետևանքներից։ Իր քավող զոհաբերության շնորհիվ Հիսուսը հնարավոր դարձրեց, որ մենք հարություն առնենք մահից հետո, և մեր մեղքերը ներվեն մեզ, երբ ապաշխարենք:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք երկու վերնագիր. Ադամի և Եվայի շնորհիվ և Հիսուս Քրիստոսի շնորհիվ: Օգնեք երեխաներին ճանաչել Անկման հետևանքները, երբ միասին կարդաք Մովսես 4.25, 6.48, Հռովմայեցիս 5.12, 2 Նեփի 2.22–23: Թող նրանք գրեն իրենց սովորածը առաջին վերնագրի տակ: Ապա օգնեք նրանց գտնել, թե Հիսուս Քրիստոսն ինչպես հաղթահարեց մեղքն ու մահը, երբ միասին կարդաք Մովսես 5.8–11, 14–15, 6.59, Ալմա 11.42: Թող նրանք գրեն իրենց սովորածը երկրորդ վերնագրի տակ: Մենք ինչո՞ւ ենք երախտապարտ Հիսուս Քրիստոսի համար:

  • Ցուցադրեք տեսանյութ Փրկիչի Քավության մասին, ինչպես օրինակ՝ «Նրա շնորհիվ» (ChurchofJesusChrist.org): Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ են զգում Հիսուս Քրիստոսի նկատմամբ:

  • Մի քանի օր առաջ, որոշ երեխաների խնդրեք որևէ սուրբ գրության հատված կամ երգ ընտրել Փրկիչի Քավության մասին՝ դասարանում կիսվելու համար: Խրախուսեք նրանց խոսել այն մասին, թե դա ինչո՞ւ է դուր գալիս նրանց: Միասին երգեք երգերից մեկը կամ մի քանիսը:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին իրենց ընտանիքների հետ կիսվել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջով և խոսել օրհնությունների մասին, որոնք մենք ունենք Ադամի և Եվայի Անկման շնորհիվ:

Բարելավել մեր ուսուցումը

Փնտրեք անձական ոգեշնչում: Մի համարեք այս համառոտ շարադրանքները որպես հրահանգներ, որոնց պետք է հետևեք ուսուցանելիս: Փոխարենը, օգտագործեք դրանք որպես մտքերի աղբյուրներ ձեր անձնական ոգեշնչումն ունենալու համար, մինչ կմտածեք ձեր ուսուցանած երեխաների կարիքների մասին: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»,7:)

Տպել