Հին Կտակարան 2022
Հունվարի 10-16-ը Ծննդոց 3–4, Մովսես 4–5. Ադամի և Եվայի Անկումը


Հունվարի 10-16-ը Ծննդոց 3–4, Մովսես 4–5. Ադամի և Եվայի Անկումը, Ե՛կ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հունվարի 10-16-ը Ծննդոց 3–4, Մովսես 4–5, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2022

Նկար
Ադամն ու Եվան միասին քայլելիս

Ադամն ու Եվան, Դուգլաս Մ. Ֆրայեր

Հունվարի 10-16-ը

Ծննդոց 3–4, Մովսես 4–5

Ադամի ու Եվայի անկումը

Երբ ուսումնասիրեք Ծննդոց 3–4-ը և Մովսես 4–5-ը, մտածեք, թե ինչ է Տերը փորձում ուսուցանել ձեզ: Գրի առեք այս ճշմարտությունները և ձեր հոգևոր տպավորությունները և խորհրդածեք դրանց շուրջ շաբաթվա ընթացքում:

Գրի առեք ձեր տպավորությունները

Սկզբում Ադամի ու Եվայի պատմությունը գուցե ողբերգություն թվա: Ադամն ու Եվան վտարվեցին Եդեմի գեղեցիկ պարտեզից: Նրանց գցեցին մի աշխարհ, որտեղ միշտ առկա էր ցավ, վիշտ և մահ (տես Ծննդոց 3.16–19): Եվ նրանք առանձնացած էին իրենց Երկնային Հորից: Բայց Մովսեսի գրքում Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգնված ճշմարտությունների շնորհիվ մենք իմանում ենք, որ Ադամի և Եվայի պատմությունը փաստորեն մի հույս է, և Իր զավակների համար Աստծո ծրագրի կարևոր մասն է:

Եդեմի պարտեզը գեղեցիկ էր: Բայց Ադամն ու Եվան ավելի շատ կարիք ունեին մի բանի, քան գեղեցիկ շրջապատը: Նրանք կարիք ունեին, և մենք բոլորս աճելու հնարավորության կարիքն ունենք: Եդեմի պարտեզը թողնելը առաջին անհրաժեշտ քայլն էր՝ վերադառնալու դեպի Աստված և ի վերջո դառնալու Նրա նման: Դա նշանակում է՝ դիմակայել ընդդիմությանը, կատարել սխալներ, սովորել ապաշխարել և վստահել Փրկիչին, որի Քավությունը հնարավոր է դարձնում առաջընթացը և «մեր փրկագնման ուրախությունը» (Մովսես 5.11): Այսպիսով, երբ դուք կարդում եք Ադամի և Եվայի անկման մասին, մի կենտրոնացեք թվացյալ ողբերգության, այլ հնարավորությունների վրա, ոչ թե Ադամի ու Եվայի կորցրած դրախտի, այլ այն փառքի վրա, որ նրանց ընտրությունը թույլ է տալիս մեզ ստանալ:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ծննդոց 3.1–7, Մովսես 4, 5.4–12

Անկումը Իր զավակների փրկագնման համար Աստծո ծրագրի անհրաժեշտ մասն էր:

Ադամի ու Եվայի Անկումը ֆիզիկական և հոգևոր ցավ բերեց աշխարհ: Այն նաև բերեց ձախորդություն, վիշտ և մեղք: Այդ բոլորը, թվում է, պատճառներ են զղջալու անկման համար: Բայց անկումը Իր զավակների համար Երկնային Հոր փրկագնման ծրագրի և վեհացման մասն էր կազմում «Հոր Միածնի զոհաբերության միջոցով» (Մովսես 5.7): Երբ ուսումնասիրում եք Ծննդոց 1, Մովսես 4, և 5.4–12-ը, ի՞նչ ճշմարտություններ եք գտնում, որոնք օգնում են ձեզ հասկանալ անկումը, և ինչպե՞ս է Քրիստոսի Քավությունը հաղթահարում այն: Կարող են օգտակար լինել նմանատիպ հարցերը.

  • Ինչպե՞ս անկումն ազդեց Ադամի ու Եվայի վրա: Ինչպե՞ս է այն ազդում ինձ վրա:

  • Ինչո՞ւ Ադամն ու Եվան զոհաբերություններ մատուցեցին: Ի՞նչ էին այդ զոհաբերությունները խորհրդանշում: Ի՞նչ կարող եմ սովորել այս հատվածներում գտնվող հրեշտակի խոսքերից:

  • Ինչո՞ւ էին Ադամն ու Եվան «ուրախ» իրենց անկումից հետո: Ի՞նչ եմ սովորում այս պատմությունից Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծո փրկագնման ծրագրի մասին:

Մորմոնի Գրքի և մյուս վերջին օրերի հայտնությունների միջոցով մենք առանձնահատուկ տեսլական ունենք անկման վերաբերյալ: Օրինակ, մտածեք, թե ինչ է ուսուցանել մարգարե Լեքին իր ընտանիքին Ադամի ու Եվայի մասին 2 Նեփի 2.15–27: Ինչպե՞ս է Լեքիի ուսմունքները հստակեցնում այն, ինչ պատահեց Եդեմի պարտեզում և օգնում մեզ հասկանալ, թե ինչո՞ւ էր դա կարևոր:

Տես նաև Ա Կորնթացիս 15.20–22, Մոսիա 3.19, Ալմա 12.21–37, Վարդապետություն և Ուխտեր 29.39–43, Հավատո հանգանակ 1.3, Դալլին Հ. Օուքս, «Մեծ Ծրագիրը», Լիահոնա, մայիս 2020, 93–96, Դալլին Հ. Օուքս, «Հակադրություն բոլոր բաներում», Լիահոնա, մայիս 2016, 114–17, Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Որտեղ հանդիպում են արդարությունը, սերը և ողորմածությունը», Լիահոնա, մայիս 2015, 104–6:

Նկար
Եվան՝ պտուղը ձեռքին

Եդեմը թողնելիս, Էննի Հենրի Նեյդեր

Ծննդոց 3.16, Մովսես 4.22

Ի՞նչ է նշանակում, որ Ադամը պետք է «իշխի» Եվայի վրա:

Սուրբ գրությունների այս հատվածը երբեմն սխալ է ընկալվել, ինչը նշանակում է, որ ամուսինը արդարացվում է կնոջը անբարյացակամորեն վերաբերվելու համար: Մեր օրերում Տիրոջ մարգարեները սովորեցրել են, որ մինչ ամուսինը պետք է արդարությամբ նախագահի տանը, նա պետք է տեսնի իր կնոջը որպես հավասար գործընկեր (տես «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» [ChurchofJesusChrist.org]): Երեց Դեյլ Գ. Ռենլանդը և Քույր Ռութ Լիբերթ Ռենլանդը բացատրել են, որ արդար ամուսինը «կձգտի ծառայել, նա կճանաչի սխալը և ներում կփնտրի. նա արագ կլինի գովելիս, նա ուշադրություն կդարձնի ընտանիքի անդամների նախասիրություններին. նա կզգա ծանրակշիռ պատասխանատվություն՝ ապահովելո «կյանքի կարիքները և պաշտպանություն իր ընտանիքի համար, նա իր կնոջը կվերաբերվի առավելագույն հարգանքով և մեծարանքով: Նա կօրհնի իր ընտանիքը» (Մելքիսեդեկյան Քահանայություն. Հասկանալ վարդապետությունը, ապրել սկզբունքներով [2018], 23):

Մովսես 5.4-9, 16-26

Աստված կընդունի իմ զոհաբերությունները, եթե ես դրանք մատուցեմ պատրաստակամ և հնազանդ սրտով:

Ադամն ու Եվան իմացան, որ կենդանիների զոհաբերությունները խորհրդանշում էին Քրիստոսի քավող զոհաբերությունը, և նրանք հայտնի դարձրին «դա իրենց որդիներին և իրենց դուստրերին» (Մովսես 5.12): Երբ ուսումնասիրեք Մովսես 5.4–9, 16–26-ը, մտածեք նրանց երկու որդիների` Կայենի և Աբելի՝ զոհաբերությունների հանդեպ վերաբերմունքի տարբերության մասին: Ինչո՞ւ Տերն ընդունեց Աբելի զոհաբերությունը, այլ ոչ թե Կայենի:

Ինչպիսի՞ զոհաբերություններ է Տերը խնդրում ձեզանից: Կա արդյո՞ք որևէ բան Մովսես 5,4-9, 16-26-ում, որը փոխում է ձեր մտածելակերպը այդ զոհաբերությունների վերաբեյալ:

Տես նաև Սաղմոս 4.5, Բ Կորնթացիս 9.7, Օմնի 1.26, 3 Նեփի 9.19–20, Մորոնի 7.6–11, Վարդապետություն և Ուխտեր 97.8, Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Ահա Աստծո Գառը», Լիահոնա, մայիս 2019, 44–46:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Ծննդոց 3, Մովսես 4:Ի՞նչ կարող եք անել, որ օգնեք ձեր ընտանիքին ավելի լավ հասկանալ Ադամի ու Եվայի անկումը: Դուք կարող եք կրկնօրինակել «Ադամն ու Եվան» ( Հին Կտակարանի պատմություններ) գրքից և կտրել հանել դրանք: Ապա դուք կարող եք միասին աշխատել` դնելով նկարները ըստ հերթականության, երբ քննարկեք Ադամի ու Եվայի փորձառությունները: Ինչո՞ւ էր անկումն անհրաժեշտ Երկնային Հոր փրկության ծրագրում: «Անկում» տեսաֆիլմի դիտումը (ChurchofJesusChrist.org) կարող է օգնել պատասխանել այս հարցին:

Մովսես 4․1-4Ի՞նչ ենք մենք սովորում այս հատվածներից Աստծո, Հիսուս Քրիստոսի և սատանայի մասին: Ինչո՞ւ է ազատ կամքը այդքան կարևոր Աստծո ծրագրում, որ սատանան կամենում է կործանել այն:

Մովսես 5․5-9:Աստված ի՞նչ պատվիրեց Ադամին ու Եվային անել, որ օգներ նրանց մտածել Փրկիչի մասին: Աստված մեզ ի՞նչ է տվել, որ օգնի մեզ մտածել Փրկիչի մասին:

Մովսես 5.16–34Ի՞նչ է նշանակում լինել մեր «եղբոր պահապանը»: Ինչպե՞ս կարող ենք մենք ավելի լավ հոգ տանել միմյանց համար՝ որպես ընտանիք:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համարձեռնարկից:

Առաջարկվող երգ. “Choose the Right Way,” Children’s Songbook, 160–61:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Օգտվեք սուրբ գրությունների ուսումնասիրության օժանդակ նյութերից: Երբ ուսումնասիրեք սուրբ գրությունները, օգտագործեք ծանոթագրությունները, Թեմատիկ ուղեցույցը, Աստվածաշնչի բառարանը, Սուրբ գրքերի ուղեցույցը(scriptures.ChurchofJesusChrist.org) և այլ օժանդակ նյութեր ձեռք բերելու լրացուցիչ գաղափարներ:

Նկար
Ադամին ու Եվային այցելող հրեշտակ

Նմանություն, Վոլտեր Ռեյնի

Տպել