Հին Կտակարան 2022
Դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը Մովսես 1, Աբրահամ 3. «Սա է իմ գործը և իմ փառքը»


Դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը Մովսես 1, Աբրահամ 3. «Սա է իմ գործը և իմ փառքը», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը Մովսես 1, Աբրահամ 3. «Սա է իմ գործը և իմ փառքը», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
աստղերի պատկերը տիեզերքում

Դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը

Մովսես 1, Աբրահամ 3

«Սա է իմ գործը և իմ փառքը»

Երբ կարդում եք Մովսեսին և Աբրահամին ուղղված Աստծո խոսքերը, խորհեք, թե Նա ինչ էասում նաև ձեզ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Աստվածաշունչը սկսվում է հետևյալ խոսքերով. «սկզբում Աստված ստեղծեց երկինքը, և երկիրը» (Ծննդոց 1.1): Բայց ինչ կար նախքան այդ «սկզբումը»: Եվ ինչո՞ւ Աստված ստեղծեց այս բոլորը: Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը լույս է սփռել այս հարցերի վրա:

Օրինակ, Նա տվել է մի տեսիլքի արձանագրությունը, որում Աբրահամը տեսավ մեր գոյությունը, որպես ոգիներ՝ «նախքան աշխարհի լինելը» (տես Աբրահամ 3.22–28): Տերը մեզ տվել է նաև ոգեշնչված թարգմանություն կամ Ծննդոց առաջին վեց գլուխների վերանայում, որը կոչվում է Մովսեսի գիրք, որը չի սկսվում «սկզբումն» բառով: Փոխարենը, այն սկսվում է այնպիսի մի փորձառությամբ, որը Մովսեսն ունեցել էր, և այն որոշակի ենթատեքստ է ընձեռում Արարչագործության հանրահայտ պատմության համար: Դրա հետ միասին, այս օրերի սուրբ գրությունները լավ սկզբնակետ են Հին Կտակարանի մեր ուսումնասիրությունը սկսելու համար, քանի որ դրանք անդրադառնում են մի քանի հիմնարար հարցերի, որոնք կարող են ձևավորել մեր ընթերցանությունը. Ո՞վ է Աստված: Ո՞վ ենք մենք: Ո՞րն է Աստծո աշխատանքը, և որն է մեր տեղը դրանում: Ծննդոց գրքի բացիչ գլուխները կարելի է համարել որպես Մովսեսի խնդրանքի Տիրոջ պատասխանը. «Ողորմած եղիր քո ծառայի հանդեպ, ո՜վ Աստված, և ասա ինձ այս երկրի և նրա բնակիչների և նաև երկինքների վերաբերյալ» (Մովսես 1.36):

Նկար
Learn More image
Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մովսես 1

Որպես Աստծո զավակ, ես ունեմ աստվածային ճակատագիր

Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է. «Խառնաշփոթության մեծ մասը, որ մենք զգում ենք այս կյանքում, գալիս է պարզապես չհասկանալուց, թե ով ենք մենք» («Արտացոլում ջրում» [Եկեղեցու կրթական համակարգի հոգևոր հավաք երիտասարդ ամուրիների համար, նոյեմբեր 1, 2009], lds.org/media-library): Հայրը գիտի սա, և սատանան նույնպես: Աստծո առաջին ուղերձը Մովսեսին ներառում է հետևյալ ճշմարտությունները՝ «դու իմ որդին ես» և «դու իմ Միածինի նմանությամբ ես» (Մովսես 1.4, 6): Ի հակադրություն սրան, սատանան դիմում է Մովսեսին որպես ուղղակի «մարդու որդի» (Մովսես 1.12): Ինչպե՞ս կտարբերվեին ձեր կյանքն ու որոշումները, եթե դուք մտածեիք ձեր մասին, ինչպես սատանան է ուզում՝ որպես «մարդու որդի [կամ [դուստր]»: Միտքը, որ դուք գիտեք և հիշում եք, որ Աստծո զավակն եք, ինչպե՞ս է օրհնում ձեր կյանքը:

Ո՞ր հատվածները կամ արտահայտություններն են Մովսես 1-ում տալիս ձեզ աստվածային արժեքի զգացողություն:

Նկար
Հիսուս Քրիստոսը աստղերի մեջ

Քրիստոսը և Արարչագործությունը, Ռոբերտ Թ․ Բարեթ

Մովսես 1.12-26

Ես կարող եմ դիմակայել սատանայի ազդեցությանը

Ինչպես Մովսես 1-ն է հստակորեն ցույց տալիս, հզոր հոգևոր փորձառությունները չեն ազատում մեզ գայթակղությունից: Փաստորեն, սատանայի գործելաոճերից մեկն է՝ գայթակղել մեզ կասկածել այդ փորձառություններին, կամ այն բաներին, որ մենք սովորել ենք դրանցից: Երբ կարդում եք Մովսեսի պատասխանը սատանային հատվածներ 12–26-ում, ի՞նչ եք սովորում, որը կարող է օգնել ձեզ հավատարիմ մնալ ձեր ստացած վկայությանը: Ի՞նչն է օգնում ձեզ դիմադրել սատանայի մյուս գայթակղություններին (տես, օրինակ, հատվածներ 15-ը,  և18-ը):

Հիմնվելով այս հատվածներում կարդացածի վրա, կարող եք ծրագիր կազմել գայթակղությանը դիմադրելու համար: Օրինակ, դուք կարող եք լրացնել այդ հայտարարությունը հետևյալ կերպ. «Երբ գայթակղվեմ , ես կանեմ »:

Տես նաև Մատթեոս 4.1–11, Հելաման 5.12, Գարի Ի. Սթիվենսոն, «Ինձ մի խաբիր», Լիահոնա, նոյեմբեր 2019, 93–96, «Ես Աստծո զավակն եմ» (տեսաֆիլմ), ChurchofJesusChrist.org:

Մովսես 1.27–39, Աբրահամ 3

Աստծո գործը և փառքն է` օգնել ինձ ձեռք բերել հավերժական կյանք

Արարչագործությունների վերաբերյալ տեսիլք տեսնելուց հետո Մովսեսը հարց տվեց Տիրոջը. «Ասա ինձ … ինչո՞ւ են այս բաներն այսպես» (Մովսես 1.30): Ի՞նչն է ձեզ տպավորում Տիրոջ պատասխանի մեջ Մովսես 1.31–39-ում:

Աբրահամը նույնպես ունեցավ տեսիլքի փորձառություն, որն արձանագրված է Աբրահամ 3-ում: Ի՞նչ եք գտնում 22–26 հատվածներում, որը կարող է պատասխանել Մովսեսի հարցին:

Մտածեք թվարկել այլ ճշմարտություններ, որոնք Մովսեսը և Աբրահամը իմացան իրենց տեսիլքներում` ճշմարտություններ Աստծո մասին, իրենց մասին և Աստծո արարչագործությունների նպատակների մասին: Ինչպե՞ս են այդ ճշմարտություններն ազդում այն եղանակի վրա, որով դուք տեսնում եք ինքներդ ձեզ և ձեզ շրջապատող աշխարհը։

Տես նաև Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Դու կարևոր ես Նրա համար», Լիահոնա, նոյեմբեր 2011, 19–22, Ավետարանական թեմաներ, «Նախամահկանացու կյանք», topics.ChurchofJesusChrist.org:

Աբրահամ 3.22–23

Աբրահամից բացի, ուրիշ ովքեր էին «ընտրված նախքան [իրենց] ծնվելը»

«Նախամահկանացու հոգևոր աշխարհում Աստված նշանակեց որոշ հոգիների իրենց մահկանացու կյանքի ընթացքում կատարելու հատուկ առաքելություններ: Սա կոչվում է նախասահմանվածություն: … Նախասահմանվածության վարդապետությունը վերաբերում է Եկեղեցու բոլոր անդամներին, ոչ միայն Փրկիչին և Նրա մարգարեներին» (Ավետարանական թեմաներ «Նախասահմանվածություն», topics.ChurchofJesusChrist.org):

Ինչպես մենք ստացանք Մովսեսի և Աբրահամի գրքերը:

Մովսեսի Գիրքը Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի ոգեշնչված թարգմանության առաջին մասն է։ Աբրահամի գիրքը հայտնի դարձվեց Ջոզեֆ Սմիթին եգիպտական պապիրուսների հետ իր աշխատանքի ընթացքում: Այդ գրքերը, որոնք գտնվում են այսօր Թանկագին Մարգարիտում, տալիս են շատ տեղեկություններ Մովսեսի, Աբրահամի և մյուս մարգարեների մասին, որոնք չկան Հին Կտակարանում: Որպեսզի ավելի շատ բան իմանաք, թե ինչպես ենք ստացել այդ գրքերը, տես «Ջոզեֆ Սմիթի Աստվածաշնչի թարգմանություն» (Եկեղեցու պատմության թեմաներ, ChurchofJesusChrist.org/study/history/topics) և “Translation and Historicity of the Book of Abraham” (Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org):

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Մովսես 1.2–6, Աբրահամ 3.11–12:Կարող եք հրավիրել ընտանիքի անդամներին որոնել արտահայտություններ «Աստծո զավակն եմ» (Մանկական երգարան, 58-ում), որոնք կապված են այն ճշմարտությունների հետ, որոնք ուսուցանվում են այս սուրբ գրություններում:

Մովսես 1․4, 30–39:Ձեր ընտանիքին արդյո՞ք հաճելի կլիներ նայել «[Աստծո] ձեռքերի ստեղծագործություններից» մի քանիսին:(հատված 4)։ Գուցե դուք կարդաք այս հատվածները այգում կամ գիշերը աստղերի ներքո: Ապա կարող եք զրուցել այն մասին, թե ինչու է Աստված ստեղծել աշխարհը և ինչպես ենք մենք մասնակցում Նրա «գործին և [Նրա] փառքին» (հատված 39):

Մովսես 1.18:Ի՞նչ խորհրդով կարող ենք կիսվել, որ օգնենք միմյանց «տարբերել» Աստծուն և սատանային։ (Տես նաև Մորոնի 7.12–18, Վարդապետություն և Ուխտեր 50.23–24:)

Աբրահամ 3.24-26:Դուք կարող եք ընտանիքի անդամներին տալ մի զվարճալի, բայց դժվար հանձնարարություն, որը թույլ կտա նրանց ապացուցել, որ իրենք կարող են հետևել հրահանգներին, ինչպես օրինակ՝ ծալել թղթե ինքաթիռ կամ հետևել բաղադրատոմսին: Ինչպե՞ս է այս միջոցառումը նման մեր մահկանացու կյանքի նպատակին, ինչպես նկարագրված է այս հատվածներում:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համարձեռնարկում։

Երգի առաջարկ. «Զավակն եմ Աստծո», Երեխաների Երգարան,

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Փնտրեք ավետարանի ճշմարտությունները։ Սուրբ գրություններում երբեմն ավետարանի ճշմարտություններն ուղղակիորեն են հայտարարվում, երբեմն էլ դրանք ակնարկվում են օրինակի կամ պատմության միջոցով։ Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ հավերժական ճշմարտություններ են ուսուցանվում այս հատվածներում»։

Նկար
Մովսեսը հրամայում է սատանային հեռանալ

Մովսեսը հաղթում է սատանային, Ջոզեֆ Բրիքի

Տպել