2010–2019 թթ․
Մենք միասին կբարձրանանք
Ապրիլ 2015


11:16

Մենք միասին կբարձրանանք

Որպես ուխտեր պահող կանայք և տղամարդիկ մենք պետք է բարձրացնենք միմյանց և օգնենք դառնալ այնպիսի մարդիկ, ինչպիսին Տերն է ուզում, որ լինենք։

Ոգեշնչող ելույթների, երաժշտության և աղոթքների հետ մեկտեղ, որոնք միշտ դիպչում են մեր սրտերին գերագույն համաժողովի ժամանակ, շատ քույրեր ասել են ինձ, որ նրանց ամենաշատը դուր է գալիս տեսնելը Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի անդամներին, երբ դուրս են գալիս այս ամբիոնից իրենց հավերժական զուգընկերների հետ միասին։ Եվ արդյո՞ք մենք բոլորս չենք ուրախանում, երբ լսում ենք, թե ինչպես են Եղբայրները քնքշանքով արտահայտում իրենց սերը իրենց կանանց հանդեպ։

President Boyd K. Packer and his wife, Donna, at the Brigham City Utah Temple cornerstone ceremony, 23 September 2012.

Խոսելով իր կնոջ՝ Դոննայի մասին, Նախագահ Բոյդ Ք․ Փաքերն ասել է․ «Շնորհիվ այն պաշտոնի, որը ես կրում եմ, ես ունեմ հանդիսավոր պարտականություն ասելու ճշմարտությունը․ նա կատարյալ է»։

President Dieter F. Uchtdorf and his wife.

«Նա իմ կյանքի արևի շողն է»,- ասել է Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆն իր կնոջ՝ Հարրիեթի մասին։

President Henry B. Eyring and Sister Eyring at their wedding.

Նախագահ Հենրի Բ․ Այրինգը, անդրադառնալով իր կնոջը՝ Քեթլինին, ասել է․ «Նա մի անձնավորություն է, ով իմ մեջ միշտ ցանկություն է առաջացրել լինելու լավագույնը, որ ես կարող եմ լինել»։

LDS Church President Thomas S. Monson gives his wife, Frances, a kiss at their 60th anniversary celebration, 10/6/2008, at the Lion House. The two met in 1944 and were married in the Salt Lake Temple on Oct. 7, 1948.

Եվ Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը, խոսելով իր սիրելի Ֆրենսիսի մասին, ասել է․ «Նա իմ կյանքի սերն էր, իմ վստահելի սրտակիցը և իմ ամենամտերիմ ընկերը։ Ասելը, որ ես կարոտել եմ նրան, չի կարող փոխանցել իմ զգացմունքների խորությունը»։

Ես ևս կցանկանայի արտահայտել իմ սերը իմ սիրելի զուգընկերոջ՝ Քրեյգի հանդեպ։ Նա թանկագին պարգև է ինձ համար։ Ամուսնուս մասին մի նվիրական ու սրբազան արտահայտություն իմ հայրապետական օրհնության մեջ խոստանում է, որ իմ կյանքը և իմ երեխաների կյանքը ապահով կլինեն նրա շնորհիվ։ Ինձ համար ակնհայտ է, որ Քրեյգը այդ խոստումի իրականացումն է։ Մեջբերելով Մարկ Թվեյնին, կասեմ, որ «կյանքն առանց [Քրեյգի] կյանք չէր լինի»։ Ես սիրում եմ նրան, նրա սիրտն ու հոգին։

Աստվածային դերեր և պարտականություններ

Այսօր ես ցանկանում եմ պատվել ամուսիններին, հայրերին, եղբայրներին, որդիներին և հորեղբայրներին, ովքեր գիտեն, թե ովքեր են իրենք, և ովքեր անում են իրենց լավագույնը, իրականացնելու իրենց աստվածատուր դերերը, ինչպես նկարագրված է Ընտանիքի հայտարարության մեջ, ներառելով արդարությամբ ղեկավարելը և իրենց ընտանիքներին ապահովելը և պաշտպանելը։ Խնդրում եմ, իմացեք, որ ես ցավալիորեն տեղյակ եմ, որ հայրության, մայրության և ամուսնության թեմաները կարող են մտահոգիչ լինել շատերի համար։ Ես գիտեմ, որ որոշ Եկեղեցու անդամներ զգում են, որ իրենց տները երբեք չեն հասնի նրան, ինչն իրենք համարում են կատարյալ։ Շատերը ցավ են պատճառում անտեսված լինելու, վատ վերաբերմունքի, վատ սովորությունների, սխալ ավանդույթների և մշակույթի պատճառով։ Ես չեմ արդարացնում այն տղամարդկանց կամ կանանց գործողությունները, ովքեր գիտակցելով կամ առանց գիտակցելու ցավ, տառապանք և հուսահատություն են պատճառում իրենց ընտանիքներին։ Սակայն այսօր ես խոսում եմ մեկ այլ բանի մասին։

Ես համոզված եմ, որ ամուսինը երբեք ավելի գրավիչ չի լինում իր կնոջ համար, քան այն ժամանակ, երբ նա ծառայում է իր աստվածատուր դերերում որպես արժանի քահանայություն կրող, ամենակարևորը՝ տանը։ Ես սիրում եմ Նախագահ Փաքերի այս խոսքերը և հավատում դրանց, որոնք ուղղված են արժանի ամուսիններին և հայրերին․ «Դուք ունեք քահանայության զորությունը՝ հենց Տիրոջից՝ պաշտպանելու ձեր տունը։ Կլինեն ժամանակներ, որ ձեր ընտանիքի և հակառակորդի հարվածների միջև գտնվող միակ վահանը կլինի այդ զորությունը»։

Հոգևոր առաջնորդներ և ուսուցիչներ տանը

Այս տարվա սկզբին ես ներկա գտնվեցի մի արտակարգ, սակայն միևնույն ժամանակ սովորական մի մարդու՝ իմ ամուսնու հորեղբայր Դոնի թաղման արարողությանը։ Հորեղբայր Դոնի որդիներից մեկը կիսվեց մի փորձառությամբ, որն ունեցել էր մանուկ հասակում, երբ իր ծնողները գնել էին իրենց առաջին տունը։ Քանի որ նրանք պետք է կերակրեին և հագցնեին հինգ փոքր երեխաների, բավականաչափ գումար չկար բակը ցանկապատելու համար։ Լուրջ մոտենալով աստվածային իր դերերից մեկին, որպես իր ընտանիքի պաշտպան, հորեղբայր Դոնը մի քանի փայտյա ցից խրեց հողի մեջ, վերցրեց մի պարան և կապեց այն ցցերին ամբողջ բակի շուրջը։ Ապա նա իր մոտ կանչեց իր երեխաներին։ Նա ցույց տվեց նրանց ցցերը և պարանները և բացատրեց նրանց, որ եթե մնային այդ ժամանակավոր ցանկապատի ներսում, նրանք ապահով կլինեին։

Մի օր այցելող ուսուցիչները զարմացան, երբ մոտեցան տանը և տեսան հինգ փոքրիկ երեխաների, ովքեր հնազանդ կանգնած էին ցանկապատի ծայրին, և փափագով նայում էին գնդակին, որը դուրս էր եկել իրենց թույլատրելի սահմանից և հայտնվել փողոցում։ Փոքրիկներից մեկը վազեց կանչելու հայրիկին, ով էլ, ի պատասխան, վազեց և բերեց գնդակը։

Թաղման արարողության վերջում ավագ որդին արցունքներն աչքերին ասում էր, որ իր ողջ կյանքում նա հույս է փայփայել, որ կարող է նմանվել իր սիրելի հայրիկին։

Sister Burton's son and grandson reading together.

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն ասել է․

«Օ՜հ, Իսրայելի ամուսնիններ և հայրեր, դուք շատ բան կարող եք անել ձեր ընտանիքի փրկության և վեհացման համար։ …

Հիշեք ձեր սուրբ կոչումը որպես հայր Իսրայելում, ձեր ամենակարևոր կոչումը ժամանակավոր կյանքի և հավերժության մեջ, կոչում, որից դուք երբեք հետ չեք կանչվի։

Sister Burton's son and grandson on a bed together.

Դուք պետք է հիմնեք մի տուն, որտեղ կարող է լինել Տիրոջ Հոգին»:

Որքան կիրառելի են այդ մարգարեական խոսքերն այսօր։

Ուխտի մեջ գտնվող տղամարդկանց համար շատ դժվար է ապրել մի աշխարհում, որը ոչ միայն նվաստացնում է իրենց աստվածային դերերը և պարտականությունները, այլ նաև սխալ ուղերձներ է ուղարկում այն մասին, թե ինչ է նշանակում լինել «իսկական տղամարդ»։ Սխալ ուղերձներից մեկն ասում է․«Ես ամենակարևորն եմ իմ կյանքում»։ Կշեռքի մյուս կողմում է նվաստացնող և ծաղրող ուղերձը, որ ամուսինների ու հայրերի կարիքն այլևս չկա։ Ես աղերսում եմ ձեզ, որ դուք չլսեք սատանայի ստերը։ Նա զրկվել է ամուսին և հայր դառնալու այդ սուրբ արտոնությունից։ Քանի որ նա նախանձում է նրանց, ովքեր ունեն սուրբ դերերը, որոնք նա երբեք չի ունենա, նա մտադրված է դարձնելու «բոլոր մարդկանց … թշվառ, ինչպես ինքն է»։

Բարձրացնել և օգնել մեր լրացուցիչ դերերում

Եղբայրներ և քույրեր, մենք ունենք միմյանց կարիքը։ Որպես ուխտեր պահող կանայք և տղամարդիկ մենք պետք է բարձրացնենք միմյանց և օգնենք դառնալ այնպիսի մարդիկ, ինչպիսին Տերն է ուզում, որ լինենք։ Եվ մենք պետք է միասին աշխատենք՝ բարձրացնելու աճող սերնդին և օգնելու նրանց հասնել իրենց աստվածային ներուժին որպես հավերժական կյանքի ժառանգներ։ Մենք կարող ենք վարվել այնպես, ինչպես Երեց Ռոբերտ Դ․ Հեյլսը և նրա կինը՝ Մերին են վարվել և հետևել «Դու բարձրացրու ինձ և ես կբարձրացնեմ քեզ, և մենք միասին կբարձրանանք» առածին։

Սուրբ գրություններից մենք գիտենք, որ «լաւ չէ որ մարդը մինակ լինի»։ Դա էր պատճառը, որ մեր Երկնային Հայրը «օգնական» ստեղծեծ «իրան հարմար»։Օգնական բառը նշանակում է «պիտանի, արժանի և իրեն հարմար օգնական»։ Օրինակ, մեր երկու ձեռքերը նման են իրար, սակայն նույնը չեն։ Դեռ ավելին, դրանք իրականում հակապատկերներ են, սակայն դրանք լրացնում են միմյանց և պիտանի են միմյանց։ Միասին աշխատելով դրանք ավելի ուժեղ են դառնում։

Ընտանիքների վերաբերյալ Եկեղեցու ձեռնարկը պարունակում է այս հայտարարությունը․ «Տղամարդու և կնոջ հոգիների էությունն այնպիսին է, որ դրանք լրացնում են միմյանց» Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք, որ այն ոչ թե ասում է «մրցապայքարի են ելնում միմյանց դեմ», այլ ասում է՝ «լրացնում են միմյանց»։ Մենք այստեղ ենք օգնելու, բարձրացնելու և իրար հետ ուրախանալու համար, մինչ փորձում ենք դառնալ լավագույն էակները։ Քույր Բարբարա Բ․ Սմիթը իմաստությամբ սովորեցրել է․ «Ավելի շատ երջանկություն կարող ենք ունենալ, երբ մենք կարողանում ենք ուրախանալ ուրիշների և ոչ միայն մեր հաջողություններով»։ Երբ մենք փնտրում ենք «լրացնել», այլ ոչ թե «մրցապայքարի ելնել», շատ ավելի հեշտ է լինում միմյանց ուրախացնելը։

Երբ ես մի քանի փոքր երեխաների երիտասարդ մայր էի, օրվա վերջում, որը լի էր բարուրելով, ամանները լվանալով և կարգուկանոն հաստատելով, ոչ ոք ավելի շեշտադրված չէր երգում «Ես շատ եմ ուրախանում, երբ հայրիկը գալիս է տուն» Երեխաների խմբի երգը։ Ես տխրությամբ եմ խոստովանում, այնուամենայնիվ, միշտ չէի ուրախությամբ լի, երբ Քրեյգը, թվում էր, թե վազելով ներս էր մտնում դռնից՝ աշխատանքային ծանրաբեռնված օրվա վերջում։ Նա միշտ ողջունում էր մեզանից յուրաքանչյուրին գրկելով և համբուրելով, և դարձնում էր շատ դժվար և երբեմն անհաջող օրերը սքանչելի օրեր՝ հայրիկի հետ անցկացրած ժամանակի շնորհիվ։ Երանի թե ես կարողանայի մի փոքր ավելի քիչ մտահոգվել շատ բաների մասին, որոնք դեռ պետք է ավարտին հասցնեի մինչև օրվա վերջը և ավելի իմաստուն կերպով կենտրոնացած լինեի, ինչպես նա էր անում, բաների վրա, որոնք ամենակարևորն էին։ Ես պետք է ավելի հաճախ կանգ առնեի և վայելեի ընտանեկան սրբազան պահերը և ավելի հաճախ շնորհակալություն հայտնեի նրան՝ մեր կյանքն օրհնելու համար։

Եկեք հաճախ բարի խոսքեր ասենք միմյանց

Վերջերս Եկեղեցու մի հավատարիմ քույր կիսվեց ինձ հետ խորը մտահոգությամբ, որի համար աղոթում էր որոշ ժամանակ։ Նրա մտահոգությունը վերաբերում էր իր ծխի որոշ քույրերին։ Նա պատմեց ինձ, թե որքան մեծ սրտի ցավ էր զգացել, երբ տեսել էր, որ նրանք երբեմն անհարգալից էին խոսում իրենց ամուսինների հետ և իրենց ամուսինների մասին, մինչև անգամ իրենց երեխաների ներկայությամբ։ Ապա նա պատմեց ինձ, թե ինչպես էր որպես երիտասարդ կին նախապես ցանկացել և աղոթել, որ գտներ և ամուսնանար արժանի քահանայություն կրողի հետ և կառուցել երջանիկ տուն նրա հետ։ Նա մեծացել էր մի տանը, որտեղ նրա մայրն էր ղեկավարում տունը և նրա հայրը կատարում էր իր մոր պահանջները, որպեսզի խաղաղություն պահպանվեր տանը։ Նա զգացել էր, որ գոյություն ունի ավելի լավ տարբերակ։ Նա չէր ունեցել այդ օրինակն այն տանը, որտեղ մեծացել էր, սակայն երբ նա ջերմեռանդորեն աղոթել էր առաջնորդության համար, Տերն օրհնել էր նրան իմանալու, թե ինչպես հիմնել մի տուն իր ամուսնու հետ միասին, որտեղ Հոգին ջերմորեն կընդունվեր։ Ես եղել եմ այդ տանը և կարող եմ վկայել, որ դա սուրբ վայր է։

Քույրեր և եղբայրներ, որքա՞ն հաճախ ենք մենք կանխամտածված «բարի խոսքեր ասում միմյանց»։

Մենք կարող ենք փորձել մեզ՝ տալով մի քանի հարցեր։ Մի փոքր փոփոխելուց հետո, այս հարցերը կարող են կիրառելի լինել մեզանից շատերի համար, անկախ այն բանից, մենք ամուսնացած ենք, թե ամուրի, ինչպիսին էլ որ լինի մեր տան իրավիճակը։

  1. Ե՞րբ եմ ես վերջին անգամ գովեստի խոսքեր ասել իմ կողակցին, լինի դա առանձին կամ մեր երեխաների ներկայությամբ։

  2. Ե՞րբ եմ վերջին անգամ շնորհակալություն հայտնել, իմ սերն արտահայտել կամ ջերմեռանդորեն ու հավատքով աղոթել նրա համար։

  3. Ե՞րբ եմ ես վերջին անգամ կանգ առել և չեմ ասել մի բան, ինչը գիտեի, որ կարող էր ցավ պատճառել։

  4. Ե՞րբ եմ վերջին անգամ ներողություն խնդրել և խոնարհաբար ներում հայցել, առանց «բայց եթե դու այսպես անեիր» կամ «բայց եթե դու դա չանեիր» բառերն ավելացնելու։

  5. Ե՞րբ եմ ես վերջին անգամ ընտրել լինելու երջանիկ, այլ ոչ թե պահանջել, որ լինեմ «ճիշտ»։

Այսպիսով, եթե այս հարցերից ինչ-որ մեկը ստիպեց ձեզ խոժոռել ձեր հոնքերը կամ մի փոքր մեղավոր զգալ, հիշեք, որ Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարն ուսուցանել է, որ «մեղավոր զգալը մեր հոգու համար նույնն է, ինչ ցավը մեր մարմնի համար՝ վտանգի նախազգուշացում և լրացուցիչ վնասներից պաշտպանություն»։

Ես հրավիրում եմ մեզանից յուրաքանչյուրին լսել Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի աղերսը․ «Եղբայրներ և քույրեր, մեր Փրկչին ավելի շատ նմանվելու այս երկար ու հավերժական փնտրտուքում թող որ մենք փորձենք լինել «կատարյալ» տղամարդիկ ու կանայք թերևս այժմ այս մեղմ եղանակով․ խոսքերով չվիրավորենք, կամ ավելի լավ կլինի ասել, խոսենք նոր լեզվով, հրեշտակների լեզվով»։

Մինչ ես պատրաստվում էի այսօր խոսելու այս հնարավորության համար, Հոգին ուսուցանեց ինձ, և ես պարտավորվեցի ավելի հաճախ ասել բարի խոսքեր իմ թանկագին կողակցին և նրա մասին, բարձրացնել իմ ընտանիքի տղամարդկանց և երախտագիտություն հայտնել եղանակների համար, որոնցով նրանք կատարում են իրենց աստվածային և իրար լրացնող դերերը։ Եվ ես պարտավորվել եմ հետևելու «Դու բարձրացրու ինձ և ես կբարձրացնեմ քեզ, և մենք միասին կբարձրանանք» կոչին։

Դուք կմիանա՞ք ինձ, փնտրելով Սուրբ Հոգու օգնությունը, որ սովորեցնի մեզ, թե ինչպես մենք կարող ենք ավելի լավ բարձրացնել իրար՝ մեկմեկու լրացնող դերերում, որպես մեր սիրառատ երկնային ծնողների ուխտյալ որդիներ և դուստրեր։

Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսի Քավության հնարավորություն տվող զորության և Նրա հանդեպ ունեցած հավատքի շնորհիվ մենք կարող ենք անել դա։ Ես աղոթում եմ, որ մենք մեր վստահությունը դնենք Նրա վրա, օգնելու մեզ օգնել իրար, ապրելու ավելի երջանիկ և հավիտյան, մինչ մենք միասին կբարձրանանք, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Boyd K. Packer, in “Donna Smith Packer Receives Family History Certificate from BYU,” news.byu.edu/archive12-jun-packer.aspx.

  2. Dieter F. Uchtdorf, in Jeffrey R. Holland, “Elder Dieter F. Uchtdorf: On to New Horizons,” Liahona, Mar. 2005, 10.

  3. Henry B. Eyring, in Gerald N. Lund, “Elder Henry B. Eyring: Molded by ‘Defining Influences,’” Liahona, Apr. 1996, 31.

  4. Թոմաս Ս. Մոնսոն, «Քեզ հետ կլինեմ․ քեզ չեմ թողիլ եւ քեզ անտես չեմ անիլ», Լիահոնա, նոյ. 2013, 85։

  5. Մարկ Թվեյն, Եվայի Օրագիրը (1905), 107։

  6. Բոյդ Ք. Փաքեր, «Քահանայության զորությունը» “The Power of the Priesthood,” Լիահոնա, մայիս 2010, 9։

  7. Ezra Taft Benson, “To the Fathers in Israel,” Ensign, Nov. 1987, 50–51.

  8. 2 Նեփի 2․27։

  9. Robert D. Hales, “Strengthening Families: Our Sacred Duty,” Liahona, July 1999, 40; see also LaRene Gaunt, “Elder Robert D. Hales: ‘Return with Honor,’” Liahona, Apr. 1995, 31.

  10. Ծննդոց Բ․18։

  11. Ծննդոց Բ․18, հղում բ։

  12. Տես Bruce K. Satterfield, “The Family under Siege: The Role of Man and Woman” (presentation given at Ricks College Education Week, June 7, 2001), 4; emp.byui.edu/SATTERFIELDB/PDF/RoleManWoman2.pdf:

  13. Handbook 2: Administering the Church (2010), 1.3.1.

  14. Barbara B. Smith, “Hearts So Similar,” Ensign, May 1982, 97.

  15. “Daddy’s Homecoming,” Children’s Songbook, 210.

  16. “Let Us Oft Speak Kind Words,” Hymns, no. 232.

  17. Դեյվիդ Ա. Բեդնար, «Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն», Լիահոնա, մայիս 2013, 44։

  18. Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Հրեշտակների լեզուն», Լիահոնա, մայիս 2007, 18։